Jump to content

Անմահությանը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անմահությանը
Տեսակբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Հրատարակվել էանհայտ
ՎիքիդարանԱնմահությանը

«Անմահությանը», Հովհաննես Թումանյանի ստեղածագործություններից[1]։ Ստեղծման թվականը ստույգ հայտնի չէ։ Թվագրվել է 1894 թվականին՝ Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի հրատարակության 1-ին հատորում։

Ստեղծագործությունը հայտնի է նաև որպես «Այստեղ, անցվոր աշխարհում...»:

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդ №43 6ա-ում պահպանվել է «Դեպի Անհունը» պոեմի՝ «Մուրճ» ամսագրի կտրոնը 1903, №11, որի մեջ Թումանյանն ուղղումներ է կատարել, որից հետո ավելացրել է քսան տող ինքնագիր՝ վերնագրված «Նախերգանք»։ Հետագայում «Նախերգանք» բառից վեր, որպես վերնագիր, գրել է «Անմահություն»։ Ինքնագրի վրա գիծ է քաշել և ինչ-ինչ պատճառներով չի զետեղել պոեմի հետագա հրատարակությունների մեջ։

Առաջին անգամ տպագրվել է Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի 1-ին հատորի 455-րդ էջում։ Տպագրվել է ինքնագրից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Թումանյան, Հովհաննես (2018). Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1. Երևան: ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ. էջ 677.