Հովհաննես Թումանյանն այս քառյակը գրել է 1919 թվականի նոյեմբերին։ Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է երկու ինքնագիր։ Քառյակն առաջին անգամ տպագրվել է Թիֆլիսում լույս տեսած «Քառյակներ» ժողովածուի 28֊րդ էջում, այնուհետև Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուի 57֊րդ էջում, ապա՝ Թումանյանի երկերի ժողովածուի առաջին հատորի 210֊րդ էջում։ Քառյակն արտատպվում է Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուից[1]։