Քաջ Նազարը (հեքիաթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաջ Նազարը
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1912
Թվային տարբերակՔաջ Նազարը
ՎիքիքաղվածքՔաջ Նազարը

Քաջ Նազար, Հովհաննես Թումանյանի հեքիաթը, գրված 1912 թվականին։

Հեքիաթում մշակված է հավերժական թեման վախկոտ մարդու մասին, որն բախտի բերմամբ իշխանության է հասնում։ Հեքիաթը գրելիս Թումանյանը ձեռքի տակ ունեցել է այս պատմության բազմաթիվ տարբերակներ՝ գերմանական, ռուսական, վրացական, թուրքական և հայկական[1]։

Սյուժե

Նազարը վախկոտ ու ալարկոտ մարդ է, բայց միաժամանակ անչափ պարծենկոտ: Մի գիշեր կինը դուռը փակում է՝ Նազարին թողնելով դրսում: Վերջինս վախեցած նստում է պատի տակ ու մնում մինչև լույսը բացվելը: Առավոտյան, երբ ճանճերը հավաքվում են նրա շուրջը, ձեռքով խփում է ու սպանում մի քանի ճանճ: Չկարողանալով հաշվել սատկած ճանճերին՝ որոշում է, որ հազարից պակաս չեն լինի, գնում է գյուղի տերտերի մոտ, պատմում իր քաջագործությունը և խնդրում գրել այդ մասին, որ բոլորն իմանան: Տերտերը կատակով մի փալասի վրա գրում է.

Անհաղթ հերոս Քաջըն Նազար,

Որ մին զարկի՝ ջարդի հազար։

Նազարն այդ փալասն անցկացնում է մի փայտի, նստում հարևանի էշին ու ճանապարհ ընկնում:

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Հայ դրամատուրգիա, Երևան, 1985, էջ 10: