Սանդրա Բուլոք
Սանդրա Բուլոք անգլ.՝ Sandra Bullock | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 26, 1964[1][2][3][…] (60 տարեկան) |
Ծննդավայր | Արլինգտոն, Վիրջինիա, ԱՄՆ |
Կրթություն | Արևելյան Կարոլինայի համալսարան և Washington-Liberty High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Գերմանիա |
Կրոն | աթեիզմ |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի, ռեստորատոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, հեռուստատեսային դերասանուհի, գործարար, ձայնային դերասանուհի, հեռուստատեսային պրոդյուսեր և կինոռեժիսոր |
Ծնողներ | մայր՝ Helga Meyer? |
Ամուսին(ներ) | Ջեսի Ջեյմս[4][5] |
Համատեղ ապրող(ներ) | Թեյթ Դոնովան, Մեթյու Մակքոնահի և Ռայան Գոսլինգ |
Պարգևներ և մրցանակներ | |
Սանդրա Բուլոք (անգլ.՝ Sandra Bullock, [ˈsændrə 'bʊlək], հուլիսի 26, 1964[1][2][3][…], Արլինգտոն, Վիրջինիա, ԱՄՆ), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ամերիկյան դերասանուհի, Հոլիվուդի բարձր վարձատրվող աստղերից մեկը։
2010 թվականին դարձել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր «Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Անտեսանելի կողմը» ֆիլմում կատարած դերի համար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սանդրա Բուլոքը ծնվել է Վաշինգտոնի արվարձաններում։ Նրա մայրը՝ գերմանուհի Հելգա Մայերը (մահացել է 2000 թվականի ապրիլի 4-ին), օպերային երգչուհի էր, հայրը՝ Ջոն Բուլոքը, վոկալի ուսուցիչ Ալաբամա նահանգում[6][7][8]։ Սանդրայի կրտսեր քույրը՝ Ջեզին, ստացել է իրավաբանական կրթություն[9]։
Սանդրան մինչև տասներկու տարեկանը ապրել է հիմնականում Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում, որտեղ հաճախել է շտայներովյան (վալդորֆյան) դպրոց` «Ան դեր Շտայնպլատե»[10], զբաղվել է բալետով, ինչպես նաև ունենալով վոկալային լավ տվյալներ` կատարել է փոքր պարտիաներ այն ներկայացումներում, որոնց մասնակցել է նրա մայրը[6]։ Ժամանակ առ ժամանակ ընտանիքն ապրել է Զալցբուրգում և Վիեննայում[11]։ Գերմանիայում Բուլոքը հաճախել է անգլալեզու դպրոց և եղել ամենալավ սովորողների շարքում։
Արլինգտոնում Սանդրայի հասակակիցները երկար ժամանակ նրան վերաբերվել են որպես օտարի՝ չցանկանալով ընդունել իրենց շրջան։ Բայց շուտով նա դարձել է ֆուտբոլային թիմի աջակցության խմբի ղեկավարը։
Դպրոցն ավարտելուց հետո Սանդրան ցանկացել է իրավաբանական կրթություն ստանալ Հյուսիսային Կարոլինայում։ Սակայն որոշ ժամանակ անց թողել է ուսումն ու մեկնել Նյու Յորք։ Նա երազում էր դառնալ ֆոտոմոդել կամ ուղեկցորդուհի ինքնաթիռում, սակայն ստիպված է եղել որպես մատուցողուհի աշխատել էժանագին ռեստորաններում։ Այդ ժամանակ էլ նրա մեջ դերասանուհի դառնալու ցանկություն է առաջացել, և նա սկսել է հաճախել դերասանական վարպետության դասերի։
Մինչ տասնութ տարեկանը Սանդրա Բուլոքն ունեցել է երկքաղաքացիություն (ԱՄՆ և Գերմանիա)[12]։ 2009 թվականին նա կրկին դիմել է Գերմանիայի քաղաքացիություն ստանալու համար[13]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազատ խոսում է գերմաներեն։ Երկու անգամ 1 մլն դոլար է նվիրաբերել Ամերիկյան Կարմիր Խաչին։ Երկար ժամանակ վարել է Porsche, 2004 թվականից վարում է Prius[14]:
2005 թվականին Բուլոքն ամուսնացել է հեռուստահաղորդավար և մոտոցիկլետներ արտադրող Ջեսի Ջեյմսի հետ[15]։ 2010 թվականի մարտին` «Օսկար» ստանալուց հետո, մամուլում լուրեր տարածվեցին Ջեսի դավաճանությունների մասին, որոնք նա հետո հաստատեց։ 2010 թվականի ապրիլին Սանդրան որոշեց ամուսնալուծվել։ Այս գործընթացը պաշտոնապես ավարտվել է 2010 թվականի հունիսին։
Բուլոքն ունի երկու որդեգրած երեխա` որդին` Լուի Բարդոն (ծնվ. 2010 թվականի հունվարին, որդեգրվել է նույն թվականի ապրիլին)[16][17] և դուստրը` Լեյլան (ծնվ. 2012 թվականին, որդեգրվել է 2015 թվականի դեկտեմբերին)[18]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոդյուսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
1996 | Մեր հայրը | Our Father |
1998 | Հույսի փայլատակումներ | Hope Floats |
1999 | Օրինախախտները | Trespasses |
2000 | Արտակարգ լրտեսը | Gun Shy |
2000 | Միսս ազգակցություն | Miss Congeniality |
2002-2007 | Ջորջ Լոպես | George Lopez |
2002 | Սպանությունների հաշվարկ | Murder by Numbers |
2002 | Երկշաբաթյա նոթագրություն | Two Weeks Notice |
2004 | Սեդբերի | Sudbury |
2005 | Միսս ազգակցություն 2. Գեղեցիկ է և վտանգավոր | Miss Congeniality 2։ Armed & Fabulous |
2009 | Առաջարկություն | The Proposal |
2009 | Ամեն ինչ Սթիվի մասին | All About Steve |
Ամանորյա նվեր | Jingle |
Ռեժիսոր, Սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
1998 | Սենդվիչներ սարքելով | Making Sandwiches |
Մրցանակներ ու անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2010 — «Օսկար» — լավագույն դերասանուհի, «Անտեսանելի կողմը» ֆիլմի համար
- 2010 — «Ոսկե գլոբուս» — կնոջ լավագույն դերակատար դրամայում, «Անտեսանելի կողմը» ֆիլմի համար
- 2010 — ԱՄՆ կինոդերասանների միավորման մրցանակ — լավագույն դերասանուհի, «Անտեսանելի կողմը» ֆիլմի համար
Անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1996 — «Ոսկե գլոբուս» — կնոջ լավագույն դերակատար կատակերգությունում կամ մյուզիքլում, «Մինչ դու քնած էիր» ֆիլմի համար
- 2001 — «Ոսկե գլոբուս» — կնոջ լավագույն դերակատար կատակերգությունում կամ մյուզիքլում, «Միս ազգակցություն» ֆիլմի համար
- 2010 — «Ոսկե գլոբուս» — կնոջ լավագույն դերակատար կատակերգությունում կամ մյուզիքլում, «Առաջարկություն» ֆիլմի համար
- 2014 — «Օսկար» — լավագույն դերասանուհի, «Գրավիտացիա» ֆիլմի համար
- 2014 — «Ոսկե գլոբուս» — կնոջ լավագույն դերակատար դրամայում, «Գրավիտացիա» ֆիլմի համար
- 2014 — BAFTA մրցանակ - լավագույն դերասանուհի, «Գրավիտացիա» ֆիլմի համար
- 2014 — ԱՄՆ կինոդերասանների միավորման մրցանակ — լավագույն դերասանուհի, «Գրավիտացիա» ֆիլմի համար
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Sandra Bullock Biography
- ↑ Blitz-Scheidung für Sandra Bullock: Ex-Mann Jesse James verzichtet auf Unterhalt (գերմ.) — 2010.
- ↑ 6,0 6,1 «Biography». Sandra Bullock Online. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Sandra Bullock genealogy Արխիվացված 2008-01-06 Wayback Machine. RootsWeb, Ancestry.com: Վերցված է հունիսի 27, 2013։
- ↑ «Sandra Bullock Biography». Film Reference. Վերցված է 2010 թ․ մարտի 5-ին.
- ↑ «Sandra Bullock- Biography». Yahoo! Movies. Վերցված է 2013 թ․ Հունիսի 30-ին.
- ↑ «Was aus Waldorfschülern wurde | SWRinfo». swr.online (գերմաներեն). Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.(չաշխատող հղում)
- ↑ Sandra Bullock(գերմ.) // Wikipedia. — 2016-11-09.
- ↑ «Zimtzicke mit Haltung». Frankfurter Rundschau. 2009 թ․ հունիսի 29. Վերցված է 2014 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Sandra Bullock applying for German passport». The Local. 2009 թ․ հունիսի 29. Վերցված է 2014 թ․ հունվարի 16-ին.
- ↑ driving.timesonline.co.uk(չաշխատող հղում)
- ↑ Муж Сандры Буллок оказался серийным изменщиком.
- ↑ World Exclusive: Meet Sandra Bullock’s Baby Boy! — Babies, Sandra Bullock : People.com
- ↑ «Sandra Bullock remains mum on Jesse James' engagement». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Sandra Bullock Is a Mom Again! Meet Her Adorable Daughter, Laila». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանդրա Բուլոք» հոդվածին։ |
|
- Հուլիսի 26 ծնունդներ
- 1964 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Լավագույն դերասանուհի Օսկարի մրցանակակիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- «Ոսկե ազնվամորի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Գինեսի գրքի ռեկորդակիրներ
- Հոլիվուդյան դերասաններ