Տուն լճի մոտ (ֆիլմ, 2006)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Տուն լճի մոտ
անգլ.՝ The Lake House
Poster-lakehouse.jpg
Երկիր ԱՄՆ
Ժանր ֆենտեզի
մելոդրամա
Թվական 2006
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Ալեխանդրո Ագրեստի
Սցենարիստ Դեվիդ Օբերն
Դերակատարներ Սանդրա Բուլոկ
Կիանու Ռիվզ
Կինոընկերություն Warner Bros.
Տևողություն 99 րոպե
Բյուջե $ 40 000 000
Շահույթ $ 114 830 111
IMDb ID 0410297

«Տուն լճի մոտ» (անգլ.՝ The Lake House), արգենտինացի ռեժիսոր Ալեխանդրո Ագրեստիի ֆանտաստիկ մելոդրաման, որ նկարահանվել է 2006 թ.։ Ֆիլմը հարավկորեական «Տուն ծովի մոտ» ֆիլմի ռեմեյքն է և Ագրեստիի՝ հոլիվուդյան առաջին ֆիլմը։ 1994 թ. Սանդրա Բուլոկն ու Կիանու Ռիվզը միասին նկարահանվել էին «Արագություն» ֆիլմում։

Սյուժեն[խմբագրել]

2006 թ. Քեյթ Ֆորսթերը (Սանդրա Բուլոկ) փեսացուից (Դիլան Ուոլշ) բաժանվելուց հետո որոշում է թողնել լճափի տունն ու տեղափոխվել Չիկագո, որպեսզի մոտ լինի իր նոր աշխատատեղին։ Քեյթը փոստարկղում նամակ է թողնում տան հաջորդ բնակչին՝ ներողություն խնդրելով շան թաթերի՝ կամրջակի վրա մնացած հետքերի ու ձեղնահարկում մնացած փոշոտ արկղի համար։ Նամակը գտնում է Ալեքս Ուայլերը (Կիանու Ռիվզ), ով միայնակ ճարտարապետ է։ Ալեքսը չի հասկանում՝ ինչի մասին է գրված նամակում, քանզի չկային ոչ կամրջակի վրա հետքերը, ոչ էլ ձեղնահարկի փոշոտ արկղը։ Հանկարծակի հայտնվում է մի շուն ու կամրջակի վրա թողնում սև ներկի հետքեր, որով Ալեքսը նոր ներկել էր ցանկապատը։ Ալեքսը նամակ է թողնում նույն փոստարկղում, և շուտով պարզվում է, որ նրանց բաժանում է երկու տարվա ժամանակ, թեև գտնվում են նույն վայրում։

Արտաքին հղումներ[խմբագրել]