Վալդորֆյան դպրոց
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
Շթայներն ու վալդորֆյան մանկավարժությունը
Ռուդոլֆ Շտայները (1861-1925թ.թ.) գերմանացի գիտնական է, իդեալիստ փիլիսոփա, անթրոպոսֆիայի և վալդորֆյան մանկավարժության հիմնադիրը:
Անթրոպոսոֆիան հունարենից թարգմանաբար նշանակում է մարդիմացություն:
Շթայները առաջիններից էր, որ փորձեց գիտական օրինաչափությունները բացատրել հոգևոր օրենքներով, ինչը նկարագրել է իր ‹Թեոսոֆիա› աշխատության մեջ։
Գիտնականը, պայծառատեսը, մանկավարժը նոր ձևով ներկայացրեց մարդու կեցության և աշխարհի մի շարք սկզբունքային հարցեր։ Շթայների ամբողջ գործունեությունը ուղղորդված է այն հարցերի պատասխանները գտնելուն, որոնք առաջադրվել են իր ժամանակակիցների կողմից։
Անթրոպոսոֆիան այսօր շատերի համար դարձել է կյանքի և ստեղծագործական աշխատանքի անքակտելի մաս։
Նրա երկերի լիակատար ժողովածուն, որ բաղկացած է 364 հատորից, ընդգրկում է մանկավարժության, բժշկության, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներ: Ներկայումս աշխարհի շատ երկրներում տարածված են վալդորֆյան դպրոցները և մանկապարտեզները, գյուղական տնտեսությունները, որտեղ բացառվում են քիմիական պարարտանյութերը, անթրոպոսֆյան կլինիկաները և դեղագործական ֆիրմաները, բուժական մանկավարժական հաստատությունները, էվրիթմիայի դպրոցները և մի շարք այլ գործունեություններ, որոնք առաջացացել են Շթայների գաղափարների հիման վրա։
Վալդորֆյան մանկավարժության հիմքում ընկած է.
- դպրոցի ղեկավարումը մանկավարժական խորհրդի կողմից
- ուսուցչի, հատկապես դասվարի, բազմակողմանի գիտելիքների և հմտությունների տիրապետումը
- ուսումնական պլանի և ուսուցման մեթոդների տարիքային կողմնորոշումը
- բանավոր արտահայտվելու ավանդույթը, թատերական բեմականացումները՝ որպես ուսումնական գործընթացի բաղկացուցիչ մաս
- ուսուցման գեղարվեստական-գեղագիտական տարրի բերումը 1-ին պլան (ձեռագործություն, խեցեգործություն, գեղանկար, ծեփում, էվրիթմիա, այգեգործություն)
- ավանդությունների և տոների (Սուրբ Միքայելի, Սուրբ Ծնունդ, Զատիկ և այլն) նշումը
- գնահատականների անցումը բալային համակարգի, երեխայի անհատական առանձնահատկություններից ելնելով, ապահովելով անձի զարգացումը
- առաջին իսկ դասարանից միաժամանակ երկու օտար լեզվի դասավանդումը առանձնահատուկ մեթոդիկայով
- «դասավանդման հիգիենան», դասվանդումը էտապներով
- ամենշաբաթյա մանկավարժական համաժողովները, որպես արդյունք` ուսումնական գործընթացի և երեխաների մշտական դիտարկումը
- ուսուցիչների և ծնողների համատեղ աշխատանք, դպրոցի գործունեության մեջ ծնողների դերի բարձրացում
- երեխային շրջապատող միջավայրի կազմակերպումը (վալդորֆյան էքստերիեր և ինտերիեր):
Վալդոֆյան մանկավարժությունը հիմնվում է Ռ. Շթայների գաղափարների հիման վրա, որոնց էությունը այն է, որ անձի մարմինը, հոգին, մտքերը, զգացմունքները, կամքը կազմում են մի ամբողջություն: Զարգացումը և ուսուցումը պետք է ազդեցություն գործեն երեխայի վրա ամբողջությամբ, և ոչ թե ոչ միայն գլխի: Ինտելեկտը կազմում է անձի հոգևոր բաղկացուցիչներից միայն մեկը:
Շթայների մանկավարժական հայացքներից է երեխայի ուսուցման նկատմամբ նրա փիլիսոփայական մարդաբանական մոտեցումը: Դաստիարակության և ուսուցման արվեստի մեջ անհրաժեշտ է մարդկային բնության մասին գիտելիքը:
Ուսուցումը կառուցված է ֆենոմենոլոգիական մոտեցման վրա, որի հիմնական սկզբունքը ոչ թե «ինֆորմացիան է, այլ ձգտումը առ ճշմարտություն». սկզբում սովորել դիտարկել որևէ երևույթ, հետո տալ նկարագրությունը, գտնել օրինաչափությունները, գիտակցելով դրանք` ձևակերպել օրենքը:
Երեխայի ճանաչողական ընդունակությունները սկսվում են ծննդյան օրից, որոնք ակտիվանում են, եթե գիտելիքները տրվում են, երբ երեխայի ֆիզիկական մարմնի կառուցումն ավարտվում է ատամնափոխությամբ։
Գիտելիքը ոչ թե պատրաստի ձևով է տրվում, ինչպես ավանդական դպրոցում, այլ ինքնուրույն է ձեռք բերվում՝ ուսումնասիրելով և հետազոտելով սեփական մարմինը՝ փնտրելով այնտեղ գիտելիքների աղբյուրը, ֆրոնտալ հարցման փոխարեն լինում են երկխոսություններ, աշխատանք խմբերում, խնդրի քննարկում։
Կարևորվում է ձեռքի աշխատանքը տարբեր արհեստանոցներում, անհատական աշխատանքը: Ուսուցումն, այսպիսով, կրում է պրոբլեմային բնույթ, տեղի է ունենում գիտական ինքնուրույն մտածողության զարգացում:
Մեծ նշանակություն է տրվում դասարանի ձևավորմանը և դասվարի ընտրությանը, որը դասարանի ղեկավարն է առաջինից մինչև ութերորդ դասարան։ Դասարաններում երեխաների խտությունը մեծ է՝ մինչև 40 աշակերտ։ Դասարանի կազմը սովորաբար տարիների ընթացքում մնում է անփոփոխ։
Երեխաներին առաջին հերթին սովորեցնում են կենտրոնանալ, լսել և լռել (մշակված հատուկ ժեստերի միջոցով)։
Յուրաքանչյուր դասարանում ուսումնական օրը սկսվում է հիմնական դասով (տևում է 2 ժամ): Երկար ժամանակ (2-4շաբաթ) հիմնական դասը կազմում է դպրոցական այս կամ այն առարկան (պատմություն, ֆիզիկա, կենսաբանություն և այլն): Իհարկե կան նաև վարժությունների դասեր, առարկաներ, որոնք պահանջում են անհընդհատ վարժություններ՝ լեզուներ, մաթեմատիկա, ֆիզկուլտուրա, էվրիթմիա, որոնք էլ բաժանված են շաբաթվա գրաֆիկի մեջ:
Վալդորֆյան մանկավարժությունն ունի լայն իմաստով բնապահպանական ուղղվածություն: Բնության, կյանքի մասին ամբողջական պատկերացումը, ինչպես նաև օրինաչափությունները ձևավորվում են ոչ միայն գիտելիքների միջոցով, այլև բնական երևույթների ապրման փորձի միջոցով: Համատեղելով իրականության երևույթների նկատմամբ գիտական և գեղարվեստական մոտեցումները` ուսուցիչը փորձում է լրացնել բնական երևույթների մասին պատկերացումները գեղարվեստական կամ պոետիկ պատկերներով: Այսինքն, արվեստի տարրերը ուսումնական գործընթացի մեջ կարևոր մասն են կազմում: Կարևորվում են ուսումնական, և հատկապես աշխատանքային բազմօրյա ճամփորդությունները, երբ երեխան հնարավորություն է ստանում ինքնուրույն, առանց ծնողների ապրելու բնության մեջ իր ընկերների և ուսուցչի հետ։
Դեռևս 20-րդ դարի սկզբում Ռ. Շթայներն զգաց, որ կյանքի աճող ինդուստրիալացումը վտանգ է ներկայացնում մարդու հոգևոր առողջության համար: Դեռևս այն ժամանակ մեծ քաղաքների երեխաները չունեին պատկերացում մարդկային տարրական աշխատանքի մասին: Իսկ հիմա՝ առավել քան…Ինչպե՞ս են ստանում հացը, կառուցում տներ կամ զամբյուղ գործում: Երեխային շրջապատող ժամանակակից կենցաղն այնքան է ավտոմատացված և հեռու բնությունից, որ երեխաները պատկերացում չունեն մարդկային գործունեության տարրական բնազդների մասին: Վալդորֆյան դպրոցի հիմնական սկզբունքներից է կապը կյանքի հետ, գիտական գիտելիքների և կյանքի փորձի միջև հարաբերությունների հաստատում, այդ պատճառով էլ մեծ տեղ է հատկացվում այգեգործությանը, գյուղատնտեսությանը, խեցեգործությանը և այլն:
Դպրոցում ուսուցումը կրում է ստեղծագործական, հետազոտողական բնույթ՝ ինչպես աշակերտների, այնպես էլ ուսուցիչների կողմից: Մինչև 7-8-րդ դասարաններ դասղեկը (այսինքն այդ դասարանի հիմնական ուսուցիչը, կազմակերպիչը, դաստիարակը) դասվանդում է հիմնական առարկաները: Դասղեկը լիարժեք ճանաչում է իր դասարանի երեխաներին, այդ պատճառով էլ կարողանում է հաշվի առնել երեխայի ընկալման անհատական առանձնահատկությունները` դիտարկելով երեխային տարբեր առարկաների և տարբեր գործունեությունների ժամանակ: Դա, իհարկե, բարդ է մի անձի համար, սակայն տալիս է արդյունք, որը հնարավոր չէ ստանալ սովորական դպրոցի առարկայան ուսուցման շրջանակներում, որտեղ երեխան և ուսուցիչը օտարված են միմյանցից:
Վալդորֆյան դպրոցը «երեխայի հետաքրքրություների դպրոց է». ոչ թե երեխան է դպրոցի համար, այլ դպրոցը` երեխայի: Այսինքն՝ երեխան իրավունք ունի այստեղ մնալու երեխա և զարգացնելու իր անհատական հետաքրքրությունները: Դեռևս Պեստալոցին ասել է, որ պետք չէ համեմատել երեխային ուրիշ երեխայի հետ, «միշտ համեմատիր իրեն իր հետ»: Այս դպրոցի խնդիրներից են.
- երեխայի համար բացահայտել արվեստի և գիտության աշխարհն այնպես, որ երեխան մեծանալով ինքն ուզենա կարդալ դասականներին՝ Դոստոևսկի, Պուշկին, ձգտի ընկալել Մոցարտի երաժշտությունը, Ռեմբրանտի նկարները, չմերժի ավանգարդը.
- սովորեցնել գործել, դրսևորել կամք, կրել պատասխանատվություն իր արարքների համար, դրսևորել ուշադրություն թույլերի նկատմամբ, հանդուրժողականություն այլ աշխարհայացքի և կենսակերպի նկատմամբ, այսինքն դաստիարակել ներքուստ ազատ մարդ: