Քրեյգ Շեֆֆեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրեյգ Շեֆֆեր
Ծնվել էապրիլի 23, 1960(1960-04-23)[1][2] (63 տարեկան)
ԾննդավայրՅորք, Փենսիլվանիա, ԱՄՆ
ԿրթությունEast Stroudsburg University of Pennsylvania? և York Suburban Senior High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կինոպրոդյուսեր, հնչյունավորող, կինոռեժիսոր, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և սցենարիստ
Ամուսին(ներ)Leigh Taylor-Young?
Համատեղ ապրող(ներ)Գաբրիել Անվար

Քրեյգ Շեֆֆեր (անգլ.՝ Craig Eric Sheffer, ապրիլի 23, 1960(1960-04-23)[1][2], Յորք, Փենսիլվանիա, ԱՄՆ), կինոյի և հեռուստատեսութան ամերիկացի դերասան։ Հայտնի է իր «Այնտեղ, որտեղ գետն է հոսում» ֆիլմում Նորման Մաքլինի, «Գիշերային քաղաք» ֆիլմում` Աարոն Բունի և «Մի ծառի բլուր» ֆիլմում` Քիտ Սքոթի գլխավոր դերերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեֆֆերը ծնվել է Փենսիլվանիա նահանգի Յորք քաղաքում։ Նրա հայրն աշխատում էր որպես բանտի պահակ։ Մինչ հայտնի դերասան դառնալը, Քրեյգը թերթեր է վաճառել և մի քանի շաբաթ քնել է Կենտրոնական կայարանի մարմարե սանդուղքների տակ` սնվելով Եկեղեցու կողմից տրամադրվող ճաշերով։

Էկրաններին նրա առաջին վառ ելույթը եղել է «Մի կյանք` ապրելու համար» օճառային օպերայի Իէն Հեյդենայի դերը։ 1985 թվականին Շեֆֆերը գլխավոր դեր է խաղացել «Դա այն ժամանակ էր... Դա հիմա էլ կա» դրամայում, որտեղ նրա խաղընկերն էր Էմիլիո Էստևեսը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]