Հայերը բալթյան երկրներում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայերը բալթյան երկրներում
Ընդհանուր քանակ

Մոտ 20 000

Բնակեցում
{{{2}}} Էստոնիա 3000
{{{2}}} Լատվիա 5000
Լիտվա Լիտվա 2500
 Ռուսաստան (Կալինինգրադի մարզ) 10 000
Լեզու(ներ)
հայերեն, ռուսերեն, էստոներեն, լատիշերեն, լիտվերեն
Հավատք(ներ)
Քրիստոնեություն

Հայերը բալթյան երկրներում, հայ ժողովրդի մի զանգված, որը հաստատվել է բալթյան տարածաշրջանում 19-րդ դարից սկսած։ Ներկայումս կազմում են 20.500 մարդ (ներառյալ նաև ՌԴ Կալինինգրադի մարզը)։

Էստոնիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2000 թվականին տեղի ունեցած մարդահամարի, Էստոնիայում բնակվել է ազգությամբ հայ 1444 մարդ[1]։ 2011 թվականին տեղի ունեցած մարդահամարի, էթնիկ հայերի թիվը կրճատվել է և հասել 1042-ի[2]։ 1989 թվականին, համաձայն ԽՍՀՄ մարդահամարի, հայերի թիվը կազմել է 1669[3]։ Հայերի մեծ մասը բնակվում են մայրաքաղաք Տալլինում։ 2000 թվականին մայրաքաղաքում բնակվում էր երկրի հայ բնակչության 58 %-ը[1]։

1991 թվականին ԽՍՀՄ կազմից Էստոնիայի անկախացման արդյունքում՝ խորհրդային այլ երկրների ներգաղթյալները և Էստոնիայում ծնված նրանց երեխաները միանգամից չստացան էստոնական քաղաքացիություն։

Տալլինում ներկայումս գործում է «Արարատ Տալլին» ֆուտբոլային ակումբը, որը համագործակցում է Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի հետ։

Լատվիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիգայի Սուրբ Գրիգոր հայ առաքելական եկեղեցի

Համաձայն armeniandiaspora.com էլեկտրոնային կայք էջի՝ Լատվիայում բնակվում են մոտ 5 000 հայեր[4]։ Համաձայն 2008 թվականին Լատվիայում իրականացված մարդահամարի, օրինական գրանցում ունեցող հայերի թիվը կազմել է 2 742[5]։ Հայերը հիմնականում բնակվում են մայրաքաղաք Ռիգայում։

1887 թվականին հիմնադրվել է Լատվիայի հայ համայնքը։ Յագերի զեկույցի մեջ նշված է, որ 1941 թվականին Դաուգավպիլսի շրջանում նացիստական խմբավորումներից մեկի կողմից սպանվել է մեկ հայ[6]։ 1999 թվականին Ռիգայի կենտրոնում խաչքար է տեղադրվել։ 1991 թվականին սկսել է հրատարակվել հայալեզու «Արարատ» շաբաթաթերթը։ 2001 թվականին ձևավորվել է Ռիգայի հայ համայնքը։ 2002 թվականին «Արարատ» շաբաթաթերթը հրատարակումը վերսկսվել է։

Լիտվա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիտվայում 2011 թվականին տեղի ունեցած մարդահամարի համաձայն՝ հայերի թիվը երկրում կազմել է 1,233[7]։ Համաձայն Լիտվայում գործող հայկական կազմակերպությունների՝ հայերի թիվը երկրում կազմում է մոտ 2 500 մարդ[4]։ 1989 թվականին, համաձայն ԽՍՀՄ մարդահամարի, հայերի թիվը կազմել է 1 655 մարդ[8]։ Հայերը հիմնականում բնակվում են մայրաքաղաք Վիլնյուսում։ Հայ-լիտվական մշակութային կապերը սկիզբ են առել XIX դարի վերջին և XX դարի սկզբին, երբ լիտվական մամուլում տպագրվեցին հայ իրականությանը, պատմությանն և մշակույթին նվիրված հոդվածներ։ Լիտվերեն են թարգմանվել հայոց նշանավոր գրողների՝ Հակոբ Պարոնյանի, Նար-Դոսի, Րաֆֆու, Գրիգոր Զոհրապի, Սիլվա Կապուտիկյանի, Խաչատուր Աբովյանի ստեղծագործությունները։ 16-րդ դարում Վիլնյուսում բացվել է հայկական դպրոց, որը գործել է ընդհուպ մինչև 18-րդ դարի կեսերը[9]։ Լիտվայի ամենահայտնի նկարիչներից մեկը եղել է հայազգի Յան Ռուստեմը։

Տեղաբաշխում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Հիմնական հայ համայնքները Հայերի թիվը լեզուն Մանրամասն
Ռուսաստան Կալինինգրադ 10.000 արևմտա-արևելահայերեն Հայերը Կալինինգրադում
Լատվիա Ռիգա և այլ քաղաքներ 5 000 արևելահայերեն Հայերը Լատվիայում
Էստոնիա Տալլին, Տարտու, Նարվա 3.000 արևելահայերեն Հայերն Էստոնիայում
Լիտվա Վիլնյուս 2.500 արևելահայերեն Հայերը Լիտվայում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Population by ethnic nationality, mother tongue and citizenship». Statistics Estonia. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 15-ին.
  2. "Eestis elab 192 rahvuse esindajaid." Õhtuleht 9-17-2012.
  3. Демоскоп Weekly - Всесоюзная перепись населения 1989 года.Национальный состав населения по республикам СССР Արխիվացված Հունիս 4, 2011 Wayback Machine
  4. 4,0 4,1 ArmenianDiaspora website Արխիվացված Մայիս 11, 2013 Wayback Machine
  5. «Population of Latvia by ethnicity and citizenship, 01.07.2008» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին.
  6. The Jager Report
  7. «2011 Census Results». Department of Statistics to the Government of the Republic of Lithuania (Statistics Lithuania), 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30-ին.
  8. Демоскоп Weekly - Всесоюзная перепись населения 1989 года.Национальный состав населения по республикам СССР
  9. [1] History of Armenians in Lithuania