Տիգրան Հարությունյան (շախմատիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Հարությունյան (այլ կիրառումներ)
Տիգրան Հարությունյան
Պետություն(ներ) Հայաստան
Ծննդյան ամսաթիվհունվարի 15, 1997(1997-01-15)[1] (27 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան[2]
Կոչումմիջազգային վարպետ[1], ՖԻԴԵ-ի վարպետ և գրոսմայստեր[3][4]
Ներկայիս վարկանիշ2524
ՖԻԴԵ համար13303635
365chessTigran_K_Harutyunian
Chesstempo համար83682
ICCF համար83682

Տիգրան Կարենի Հարությունյան (հունվարի 15, 1997(1997-01-15)[1], Երևան, Հայաստան[2]), հայ շախմատիստ, գրոսմայստեր (2019)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Հարությունյանը ծնվել է 1997 թվականի հունվարի 15-ին[5]։

Մինչև 14 տարեկանների Հայաստանի կրկնակի չեմպիոն է (2010, 2011)[6][7]։ Ընդհանուր առմամբ Տիգրանն ութ անգամ դարձել է Հայաստանի տարբեր տարիքային խմբերի չեմպիոն (2006, 2008, 2009, 2010, 2011, 2012, 2013, 2015)[8]։

2011 թվականին Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում դարձել է մինչև 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն[5]։ Նույն թվականին հավաքականի կազմում նա հաղթել է Դվորկովիչի գավաթի խաղարկությունում։ Այստեղ երրորդ տախտակի վրա Տիգրանը նվաճել է 3-րդ մրցանակը[9]։

2012 թվականին Տիգրան Հարությունյանը դարձել է աշխարհի ու Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնության 4-րդ մրցանակակիր։ Հաջորդ տարի նույն տարիքային խմբի Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը[5]։

Մինչև 18 տարեկանների 2014 թվականի Եվրոպայի պատանիների առաջնությունում Տիգրանը զբաղեցրել է 5-րդ, իսկ աշխարհի առաջնությունում՝ 6-րդ հորիզոնականները։ Նույն թվականին նա դարձել է Կարեն Ասրյանի միջազգային հուշամրցաշարի երրորդ մրցանակակիր և «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարի հաղթող[5]։

2015 և 2019 թվականների Նոնա Գափրինդաշվիլու գավաթի (Վրաստան) հաղթողն է[10][11]։

2019 թվականի Եվրոպայի համալսարանների թիմային առաջնությունում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմի կազմում, դարձել է արծաթե մեդալակիր[12], իսկ անհատական պայքարում նվաճել է ոսկե մեդալը[13]։

2020 թվականին Տիգրան Հարությունյանը դարձել է «Աերոֆլոտ օփեն» միջազգային մրցաշարի (Մոսկվա) Բ խմբի պայքարի հաղթող[14]։

2021 թվականին Տիգրանը դարձել է Կիրիշիում անցկացված «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարի հաղթող[15]։

Միջազգային կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին դարձել է ՖԻԴԵ-ի վարպետ, 2014-ին՝ միջազգային վարպետ, իսկ 2019 թվականի մարտի 4-6-ին Աստանայում կայացած ՖԻԴԵ-ի կոնգրեսում նրան շնորհվել է գրոսմայստերի կոչում[16]։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 FIDE Ratings and Statistics
  2. 2,0 2,1 2,2 https://ratings.fide.com/crt/main224690.pdf
  3. https://www.fide.com/component/content/article/1-fide-news/11485-list-of-titles-approved-by-the-2019-1st-quarter-pb-in-astana-kazakhstan.html
  4. https://ratings.fide.com/profile/13303635
  5. 5,0 5,1 5,2 5,3 «International Youth Chess Tournament. GM Tigran K. Harutyunyan». jermuk.chessacademy.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.
  6. «Chess-Results Server Chess-results.com - Armenian Boy's Championship U-14». chess-results.com. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.
  7. «Chess-Results Server Chess-results.com - Armenian Boy's Champ. U-14». chess-results.com. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.
  8. «Գրոսմայստեր Տիգրան Հարությունյան․ Հայաստանում գրոսմայստերը նույնիսկ սպորտային վաշտում տեղ չունի». sport.news.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 4-ին. {{cite web}}: Text "NEWS.am Sport - Ամենը՝ սպորտի մասին" ignored (օգնություն)
  9. «Кубок уезжает в Армению». Федерация шахмат России (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.
  10. «Chess-Results Server Chess-results.com - Nona Gaprindashvili Cup (Open-A) 2015». chess-results.com. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.
  11. «Chess-Results Server Chess-results.com - Nona Gaprinadshvili Cup - 2019 (A Open)». chess-results.com. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.
  12. «Chess-Results Server Chess-results.com - European University Chess Championship 2019 Men». chess-results.com. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.
  13. «Chess-Results Server Chess-results.com - European University Chess Championship 2019 Men». chess-results.com. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.
  14. «Chess-Results Server Chess-results.com - Aeroflot Open 2020 B». chess-results.com. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.
  15. «Տիգրան Հարությունյանը առաջինն է». chess.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 4-ին.
  16. «Harutyunyan, Tigran K.». ratings.fide.com. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]