«Ստորին Սաքսոնիա»–ի խմբագրումների տարբերություն
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589) |
չNo edit summary |
||
Տող 55. | Տող 55. | ||
== Վարչատարածքային բաժանում == |
== Վարչատարածքային բաժանում == |
||
Ստորին Սաքսոնիայի [[տարածք]]ը բաժանվում են [[Շրջան (վարչական միավոր)|շրջան]]ների ({{lang-de|Landkreis}}) և շրջաններից դուրս գտնվող [[քաղաք]]ների ({{lang-de|Kreisfreie Stadt}}),որոնք համարժեք են շրջաններին, շրջանները բաժանվում են քաղաքների ({{lang-de|Stadt}}) և համայնքային միությունների ({{lang-de|Samtgemeinde}}), համայնքային միությունները բաժանվում են |
Ստորին Սաքսոնիայի [[տարածք]]ը բաժանվում են [[Շրջան (վարչական միավոր)|շրջան]]ների ({{lang-de|Landkreis}}) և շրջաններից դուրս գտնվող [[քաղաք]]ների ({{lang-de|Kreisfreie Stadt}}),որոնք համարժեք են շրջաններին, շրջանները բաժանվում են քաղաքների ({{lang-de|Stadt}}) և համայնքային միությունների ({{lang-de|Samtgemeinde}}), համայնքային միությունները բաժանվում են համայնքների ({{lang-de|Gemeinde}}), քաղաքները բաժանվում են քաղաքային շրջանների ({{lang-de|Stadtbezirk}}), [[Համայնք (վարչատարածքային միավոր)|համայնք]]ները` տեղայնությունների ({{lang-de|Ortschaft}}) : |
||
=== Շրջաններ և շրջաններից դուրս գտնվող քաղաքներ === |
=== Շրջաններ և շրջաններից դուրս գտնվող քաղաքներ === |
02:24, 23 Հուլիսի 2021-ի տարբերակ
Ստորին Սաքսոնիա | |
---|---|
Տեսակ | Գերմանիայի նահանգ |
Երկիր | Գերմանիա[1] |
Վարչատարածք | Գերմանիա |
Ամենաբարձր կետ | Wurmberg? |
ԲԾՄ | 13 մետր[2] |
Մակերես | 47 614,07 կմ² |
Կազմված է | Brunswick Land? |
Հյուսիսային կետ | 53°53′32″ հս․. լ. 8°40′44″ ավ. ե.HGЯO |
Հարավային կետ | 51°17′36″ հս․. լ. 9°43′57″ ավ. ե.HGЯO |
Արևելան կետ | 53°02′04″ հս․. լ. 11°35′53″ ավ. ե.HGЯO |
Արևմտյան կետ | 53°35′31″ հս․. լ. 6°38′19″ ավ. ե.HGЯO |
Ջրլիցի ափին | Հյուսիսային ծով և German Bight? |
Ձևավորում | նոյեմբերի 1, 1946 |
Անվանված է | Սաքսեր |
Ստորին Սաքսոնիա (գերմ.՝ Niedersachsen [ˈniːdɐzaksn̩], ), (произношение ), Գերմանիայի երկրամաս։ Մայրաքաղաքը` Հաննովեր։
Աշխարհագրական դիրք
Գերմանիայում Բավարիայից հետո ամենամեծ տարածքը զբաղեցնում է Ստորին Սաքսոնիան։ Նրան հյուսիսում ողողում է Հյուսիսային ծովը և իր մեջ ներառում Արևելյան Ֆրիզյան կղզիները, հարավ-արևելքում սահմանակցում է Հարց լեռներին։ Ստորին Սաքսոնիայի տարածքի մեծ մասը հարթավայր է։ Ստորին Սաքսոնիայի ամենահայտնի վայրը Լյունեբուրգյան անապատն է, որը գտնվում է Հարց լեռների և Հյուսիսային ծովի միջև։
Պատմական ակնարկ
- Լիխտեյնշտայնի քարանձավում հայտնաբերվել են աճյունասափորներով թաղման մշակույթի վկայություններ։
- Սաքսոններ
- Սաքսոնյան պատերազմներ
- Սաքսոնիայի դքսություն (VII—XIV դ)
- Բրաունշվայգ - Լյունեբուրգ (1235—1807)
- 1807-1813 թվականներին Վեսթֆալիայի թագավորությունը իր հեսսենյան Քասսել մայրաքաղաքով կախված էր նապոլեոնյան Ֆրանսիայից։
- Հաննովերի թագավորություն (1814—1866)
- Պրուսյան Հաննովեր գավառ(1866—1945)
Երկիրը ձևավորվել է 1946 թվականին նախկին պրուսյան Հաննովեր գավառի մեծ մասի գերմանական հողերի հետ միավորման արդյունքում, ինչպիսիք են Օլդենբուրգը, Բրաունշվայգը և Շաումբուրգ - Լիպպեն։
Քաղաքականություն
Օրենսդիր մարմին
Ստորին Սաքսոնիա երկրամասի օրենսդիր մարմինը` Ստորին սաքսոնյան Լանդթագը (գերմ.՝ Niedersächsischer Landtag) ընտրում է բնակչությունը։ Լանդթագում աշխատում են 137 պատգամավորներ։ 18-րդ Լանդթագի վերջին ընտրություններն անցկացվել են 2017 թվականի հոկտեմբերի 15-ին։ Պատգամավորական մանդատները բաշխվել են հետևյալ կերպ` ԳՍԴՊ - 55 տեղ, Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական Միություն (ԳՔԴՄ) - 50 տեղ, Կանաչներ - 12 տեղ, ԳՍՊ - 11 տեղ, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցություն - 9 տեղ։
Գործադիր իշխանություն
Գործադիր իշխանության մարմին է համարվում Ստորին Սաքսոնիան երկրամասի կառավարությունը (Niedersächsische Landesregierung), որին ընտրում է Լանդթագը, և կազմված է Ստորին Սաքսոնիա երկրամասի վարչապետից (Ministerpräsidenten des Landes Niedersachsen) ու Ստորին Սաքսոնյա երկրամասի նախարարներից։
Ստորին Սաքսոնիա երկրամասի վարչապետերը
- 1946—1955: Հենրիխ Վիլհելմ Քոփֆ, ԳՍԴՊ
- 1955—1959:Հենրիխ Հելֆեգե, Գերմանական պարտիա
- 1959—1961: Հենրիխ Վիլհելմ Քոփֆ, ԳՍԴՊ
- 1961—1970: Գեորգ Դիդերիխս, ԳՍԴՊ
- 1970—1976: Ալֆրեդ Քուբել, ԳՍԴՊ
- 1976—1990: Էռնստ Ալբրեխտ, ԳՔԴՄ
- 1990—1998: Գերհարդ Շղյոդեր, ԳՍԴՊ
- 1998—1999:Գերհարդ Գլոգովսկի, ԳՍԴՊ
- 1999—2003: Զիգմար Գաբրիել, ԳՍԴՊ - Գերմանիայի էկոլոգիայի նախարար (Մերկելի գրասենյակ)
- 2003—2010: Քրիստիան Վոլֆ, ԳՔԴՄ (2010 թվականի հունիսի 3-ին իշխող կոալիցիայի կողմից ընտրվել է Գերմանիայի նախագահի թեկնածու)[3]
- 2010—2013: Դեյվիդ Մաքալիստեր, ԳՔԴՄ
- 2013— : Ստեֆան Վայլ, ԳՍԴՊ
Ստորին Սաքսոնյայի կառավարության նախարարները
- Բերնդ Ալթհուսման (ԳՔԴՄ) – էկոնոմիկայի, աշխատանքի, տրանսպորտի և թվային ենթակառուցվածքների նախարար
- Բորիս Պիստորիուս (ԳՍԴՊ) – ներքին գործերի և սպորտի նախարար
- Ռայնհոլդ Հիլբերս (ԳՔԴՄ) – ֆինանսների նախարար
- Կարոլա Ղայման (ԳՍԴՊ) – սոցիալական ապահովության, առողջապահության նախարար
- Бьёрн Тюмлер (ԳՔԴՄ) – գիտւթյան և մշակույթի նախարար
- Грант Хендрик Тонне (ԳՍԴՊ) – կրթության նախարար
- Բարբարա Օտտե - Քինաստ (ԳՔԴՄ)– գյուղատնտեսության և սպառողների պաշտպանության նախարար
- Բարբարա Հաֆլիցա (ԳՔԴՄ) –արդարադատության նախարար
- Օլաֆ Լիս (ԳՍԴՊ) – շրջակա միջավայրի, էներգետիկայի, շինարարության և բնապահպանության նախարար
- Բիրգիտ Հոնե (ԳՍԴՊ)– Եվրոպայում ֆեդերացիայի և համագործակցության, տարածաշրջանային զարգացման նախարար
Դատական ուժ
Սահմանադրական դատարանի վերահսկիչ մարմին - Ստորին Սաքսոնիայի պետական դատարան (Niedersächsischer Staatsgerichtshof), բարձրագույն դատական ատյաններ - Բրաունշվայգ երկրի բարձրագույն դատարան (Oberlandesgericht Braunschweig), Ցելլե երկրի բարձրագույն դատարան (Oberlandesgericht Celle), Օլդենբուրգ երկրի բարձրագույն դատարան (Oberlandesgericht Oldenburg), վարչական արդարադատության բարձրագույն դատական ատյան - Ստորին Սաքսոնիա երկրի բարձրագույն դատարան (Niedersächsisches Oberverwaltungsgericht).
Վարչատարածքային բաժանում
Ստորին Սաքսոնիայի տարածքը բաժանվում են շրջանների (գերմ.՝ Landkreis) և շրջաններից դուրս գտնվող քաղաքների (գերմ.՝ Kreisfreie Stadt),որոնք համարժեք են շրջաններին, շրջանները բաժանվում են քաղաքների (գերմ.՝ Stadt) և համայնքային միությունների (գերմ.՝ Samtgemeinde), համայնքային միությունները բաժանվում են համայնքների (գերմ.՝ Gemeinde), քաղաքները բաժանվում են քաղաքային շրջանների (գերմ.՝ Stadtbezirk), համայնքները` տեղայնությունների (գերմ.՝ Ortschaft) :
Շրջաններ և շրջաններից դուրս գտնվող քաղաքներ
Ցանկ (փակագծերում նշված են շրջկենտրոնները և ավտոմեքենաների համարանիշերի շրջանային ինդեքսները)։
- Շրջաններ (Landkreise)`
|
|
|
- Քաղաքներ, որոնք համարժեք են շրջանների (Kreisfreie Städte)`
- Բրունշվայգ (BS)
- Վիլհելմսհաֆեն (WHV)
- Վոլֆսբուրգ (WOB)
- Դելմենհորսթ (DEL)
- Զալցգիթեր (SZ)
- Օլդենբուրգ (OL)
- Օսնաբրյուք (OS)
- Էմդեն (EMD)
Քաղաքներ
40 հազար և ավել բնակչություն ունեցող քաղաքներ 2011 թվականի մարտի 31-ի դրությամբ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Տարածաշրջաններ
- Ամերլանդ
- Բրաունշվայգ
- Այխսֆելդ
- Էմսլանդ
- Հադելն երկիր
- Վուրսթեն երկիր
- Հարլինգերլանդ
- Հարց
- Հիլդենսհայմերյան Բորդե
- Լյունեբուրգյան անապատ
- Օլդենբուրգ
- Օլդենբուրգի Մունսթերլանդ
- Արևելյան Ֆրիսիայի Պորտալ
- Շաումբուրգ
- Վենդլանդ
- Վեզերբերգլանդ
- Վյումմենիեդեղունգ
Վարչական շրջաններ
1978 - 2004 թվականները Ստորին Սաքսոնիան բաժանված էր 4 վարչական շրջանների`
- Բրունշվայգ (Braunschweig)
- Վեզեր - Էմս (Weser-Ems)
- Հանովեր (Hannover)
- Լյունեբուրգ (Lüneburg)
Տեղական ինքնակառավարման մարմիններ
Շրջանների ներկայացուցչական մարմինը կրայզթագն (գերմ.՝ Kreistag) է, որը կազմված է լանդղաթից (Landrat) և կրայզթագի պատգամավորներից (Kreistagsabgeordnete), որոնց, ըստ համամասնական համակարգի, թափանցիկ ցուցակներով ընտրում է բնակչությունը, որոնք էլ հանդիպումներ անցկացնելու համար իրենց կազմից ընտրում են կրայզթագի ներկայացուցիչ (Vorsitzender des Kreistages). Շրջանում գործադիր մարմնի գործառույթն իրագործում է լանդղաթը,որին ընտրում է բնակչությունը և շրջանային կոմիտեները (Kreisausschuss), որը կազմված է լանդղաթից, շրջանային կոմիտեի անդամներից` քաղաքական գործիչներից, և կրեյզթագից` պրոֆեսիոնալ չինովնիկներից։
Միավորված համայնքների ներկայացուցչական մարմինը զամթգեմայնդեղաթն է` միավորված համայնքների խորհուրդը (Samtgemeinderat), որը կազմված է միավորված համայնքների քաղաքապետից` բյուրգերմայսթեր (Samtgemeindebürgermeister) և միավորված համայնքների անդամներից (Samtgemeinderatsmitglied), որոնց, ըստ համամասնական համակարգի, թափանցիկ ցուցակներով ընտրում է բնակչությունը, որոնք էլ իրենց կազմից ընտրում են միավորված համայնքների ներկայացուցիչ (Samtgemeinderatsvorsitzende), հանդիպումներ անցկացնելու համար։ Միավորված համայնքներում գործադիր իշխանությունն իրականացնում են միավորված համայնքների քաղաքապետը, որին ընտրում է բնակչությունը, և միավորված համայնքների կոմիտեները (Samtgemeindeausschuss), որոնք կազմված են միավորված համայնքների քաղաքապետից, միավորված համայնքների կոմիտեների անդամներից` քաղաքական գործիչներից և օգնականներից (Beigeordneter)` պրոֆեսիոնալ չինովնիկներից։
Քաղաքների ներկայացուցչական մարմինները` քաղաքային խորհուրդները (Rat der Stadt), որոնք կազմված են առաջին քաղաքապետից` օբերբյուրգերմայստեր (Oberbürgermeister) և խորհրդականներից (Ratsherr), որոնց, ըստ համամասնական համակարգի, թափանցիկ ցուցակներով ընտրում է բնակչությունը։ Նրանք էլ իրենց կազմից ընտրում են խորհրդի ներկայացուցիչ հանդիպումներ անցկացնելու համար (Ratsvorsitzender): Քաղաքում գործադիր իշխանության գործառույթն իրականացնում են առաջին քաղաքապետը` օբերբյուրգերմայստեր (Oberbürgermeister), որին ընտրում է բնակչությունը, և վարչական կոմիտեները (Verwaltungsausschuss), որոնք կազմված են առաջին քաղաքապետից` օբերբյուրգերմայստեր (Oberbürgermeister) վարչական կոմիտեի անդամներից, որոնց ընտրում է քաղաքային խորհուրդը։
Համայնքների ներկայացուցչական մարմինները համայնքային խորհուրդներն են (Rat der Gemeinde), որոնք բաղկացած են քաղաքագլխից (Bürgermeister) և խորհրդականներից (Ratsherr), որոնց բաց ցուցակներով ընտրում է բնակչությունը համամասնական համակարգով , վերջիններս էլ իրենց կազմից հանդիպումներ անցկացնելու համար ընտրում են խորհրդի նախագահ (Ratsvorsitzender): Համայնքում գործադիր իշխանությունը իրականացնում են քաղաքապետը,որին ընտրում է բնակչությունը, և վարչական կոմիտեները (Verwaltungsausschuss), որոնք կազմված են քաղաքապետից և վարչական խորհրդի անդամներից, որոնց ընտրում է համայնքային խորհուրդը։
Քաղաքային շրջանների ներկայացուցչական մարմինները քաղաքային շրջանային խորհուրդներն են (Stadtbezirksrat), գործադիր մարմինները թաղապետերն են (Bezirksbürgermeister):
Գյուղական շրջանների ներկայացուցչական մարմինները շրջանային խորհուրդներն են (Ortsrat), գործադիր մարմինները` շրջանային քաղաքապետերը (Ortsbürgermeister):
Տնտեսություն
Ստորին Սաքսոնիայում հիմնականում զարգացած է գյուղատնտեսությունը, սակայն շատ լավ զարգացած է նաև մեքենաշինությունը` Ֆոլկսվագեն (VW) ապրանքանիշով Վոլֆսբուրգ քաղաքում։
Գերմանիայի նավթի և գազի պաշարի 95%-ը տալիս է Ստորին Սաքսոնիան. օգտագործում են էկոլոգիապես վնասակար ֆրեքինգ տեխնոլոգիան։ Որպեսզի պայթեցնեն շերտը, հողի շերտի տակ ներբեռնում են ջրի, ավազի և թունավոր քիմիական նյութերի խառնուրդ,ինչպիսիք են բենզոլը, տոլուոլը,քսիլոլը և էթիլբենզոլը։ Դրանք թույլ չեն տալիս,որ ճաքերը կրկին փակվեն։ Այդ պատճառով էլ լիմֆոցիտ հանգույցների քաղցկեղի տարբեր տեսակները շատ բարձր տոկոս են կազմում Բրեմենի արևելքում գտնվող Բոթել քաղաքի տղամարդկանց մոտ[4]։
Գյուղատնտեսություն
Ի շնորհիվ ավազե- կավային հողի` շատ լավ զարգանում է գյուղատնտեսությունը։ Հացահատիկներից բացի մշակում են նաև սևուկ, շաքարեղեգ, հազար, կաղամբ, գազար, ծնեբեկ և կանաչ կաղամբ։ Գյուղատնտեսությունից և անասնապահությունից բացի մեծ դեր ունի նաև պտղաբուծությունը հատկապես Ստորին Սաքսոնիայի հյուսիսում։
Գիտություն
Ստորին Սաքսոնիայի ամենահայտնի գիտական հաստատություններն են` Գյոթինգենի համալսարանը, Բրաունշվայգի տեխնիկական համալսարանը, Հաննովերի բժշկական ինստիտուտը, Հաննովերի անասնաբուժական ինստիտուտը .
Տուրիզմ
Զբոսաշրջիկներին առաջին հերթին գրավում են Հարց լեռները։ Նրանք այցելում են նաև Այխսֆելդ, Վեզերբերգլանդ, Լայնեբերգլանդ, Հյուսիսային ծովափ, Լյունեբուրգյան անապատ, Վյումմենիեդեղունգ, Շթայնհուդեր և Դյումմեր լճեր, Ալլեր, Լայնե, Հունթե, Վյումե և Վեզեր գետեր։ Զբոսաշրջիկներին հետաքրքրում են նաև նետաձգության ավանդական տոները և կանաչ կաղամբից պատրաստված ավանդական տոնական ուտեստը։
Ճարտարապետություն
Գործընկեր պետություններ
Ստորին Սաքսոնիան գործընկերային հարաբերություններ ունի հետևյալ պետությունների հետ[5]`
- Ֆրանսիա: Վերին Նորմանդիա
- Նիդերլանդներ
- Լեհաստան: Լեհական Մեծ Վոյեվոդություն (խոշոր վարչական միավորում) և Ստորին Սիլեզիայի Վոյեվոդություն (խոշոր վարչական միավորում)
- Չինաստան: Անհոյ
- Ռուսաստան: Պերմի տարածք և Տյումենի մարզ
- Հարավային Աֆրիկա: Արևելյան Կապ նահանգ
Կրոն
Հավատացյալների զգալի մասը լյութերական է։ Լյութերական խոշոր տեղական եկեղեցիներն են`
- Հաննովերի ավետարանա - լյութերական տեղական եկեղեցի (գերմ.՝ Evangelisch-lutherische Landeskirche Hannovers)
- Բրաունշվայգի ավետարանա - լյութերական տեղական եկեղեցի (Evangelisch-lutherische Landeskirche in Braunschweig)
- Օլդենբուրգի ավետարանա - լյութերական տեղական եկեղեցի (Evangelisch-Lutherische Kirche in Oldenburg)
- Շաումբուրգ - Լիպեի ավետարանա - լյութերական տեղական եկեղեցի(Evangelisch-Lutherische Landeskirche Schaumburg-Lippe)
Ծանոթագրություններ
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ GeoNames — 2005.
- ↑ Wulff soll Bundespräsident werden(գերմ.)
- ↑ «Deutsche Welle: «Немецкие борцы против сланцевой революции»». Արխիվացված է օրիգինալից 2015-04-06-ին. Վերցված է 2019-12-06-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Международные отношения земли Нижняя Саксония». Niedersachsen.de (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2018-08-15-ին. Վերցված է 2018-08-14-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստորին Սաքսոնիա» հոդվածին։ |