Պոլինեզիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոլինեզիա
հունարեն՝ Πολυνησία
անգլ.՝ Polynesia

Պոլինեզիայի քարտեզ (մանուշակագույն եռանկյունի)
Կոորդինատներ
Երկիր Սամոա
Տուվալու
Կիրիբատի
Տոնգա
Կղզիների քանակը 1000-ից ավելի
Ամենամեծ կղզին Նոր Զելանդիա
Տոնգա
Հավայան կղզիներ
Բնակչություն 96.670.600 մարդ
Բնակչության խտությունը 67 մարդ/կմ2

Պոլինեզիա (հունարեն՝ πολύς "poly" շատ + հունարեն՝ νῆσος "nēsos" կղզի), կղզիախումբ Օվկիանիայում, Խաղաղ օվկիանոսի կենտրոնական մասում։ Ընդգրկում է Տոնգա (անկախ պետություն), Հավայան (ԱՄՆ-ի նահանգ), էլլիս (բրիտ․ տիրույթ), Տոկելաու, Կուկի կղզեխումբ (Նոր Զելանդիայի տիրույթ), Արևմտյան Սամոա (անկախ պետություն), Արևելյան Սամոա (ԱՄՆ-ի տիրույթ), Լայն կամ Կենտրոնական Պոլինեզյան Սպորադներ (ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի տիրույթներ), Տուբուսփ, Մարկիզյան, Ընկերության, Տուամոտու (ֆրանսիայի տիրույթներ), Զատկի (Չիլիի տիրույթ) կղզիները են։ Պոլինեզիային են վերագրում նաև Նոր Զելանդիան։ Տարածությունը (առանց Նոր Զելանդիայի) մոտ 26 հզ․ կմ2 է, բն․՝ մոտ 1,2 միլիոն (1974

Կղզիները մեծ մասամբ հրաբխային կամ կորալային ծագում ունեն։ Հրաբխային ծագման կղզիներն ունեն լեռնային ռելիեֆ (ավելի քան 4 հզ․ մ բարձրությամբ), կորալայինները՝ հարթ, դաշտավայրային։ Հավայան և Մամոա կղզիներում կան գործող հրաբուխներ։ Կղզիների մեծ մասը շրջապատված է կորալային խութերով։ Կլիման հասարակածային, արևադարձային պասսատային է, տարեկան տեղումները՝ 1500-3500 մմ։ Լեռնային ռելիեֆ ունեցող կղզիները ծածկված են մերձհասարակածային և արևադարձային մշտականաչ անտառներով, ափերը՝ կոկոսյան արմավենու, հացի, պտուտակածառերով։

Բնակչությունը բաղկացած է հնաբնակ օվկիանացիներից՝ պոլինեզիացիներից ու Եվրոպայից, Ամերիկայից, Ասիայից ներգաղթածներից։

Մշակում են կոկոսյան արմավենի, բանան, շաքարեղեգ, արքայախնձոր, սուրճ, կակաո, կաուչուկատուներ, բրինձ և այլն։ Կա մարգարտի արդյունահանում և ծովային կրիաների որս։

Հիմնական նավահանգիստներն են.

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 358
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլինեզիա» հոդվածին։