ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2017

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2017
ԻրադարձությունՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2016-2017
Ամսաթիվ03 հունիս 2017
ՄարզադաշտՄիլենիում մարզադաշտ, Քարդիֆ
Հանդիպման խաղացողԿրիշտիանու Ռոնալդու (Ռեալ Մադրիդ)[1]
ՄրցավարՖելիքս Բրիխ (Գերմանիա)
Հանդիսական65,842
ԵղանակՄասնակի ամպամած
16 °C (61 °F)
56% խոնավություն[2]

ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2017. ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2016-2017 մրցաշրջանի եզրափակիչ խաղը, ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի 62-րդ խաղարկության եզրափակիչն էր, և 25-րդը՝ Չեմպիոնների լիգա վերանվանվելուց հետո (մինչ այդ կոչվում էր Եվրոպայի չեմպիոնների գավաթ)։ Այն կայացավ Ուելսի Կարդիֆ քաղաքի Միլենիում մարզադաշտում 2017 թվականի հունիսի 3-ին[3] իտալական «Յուվենտուսի» և իսպանական «Ռեալ Մադրիդի» միջև, ինչը 1998 թվականի եզրափակչի կրկնությունն էր։ Ռեալ Մարդիդը հաղթեց 4-1 հաշվով և նվաճեց իր 12-րդ չեմպիոնական տիտղոսը այս մրցույթում։ Այս հաղթանակով Ռեալ Մադրիդը դարձավ առաջին ֆուտբոլային ակումբը, որը Չեմպիոնների լիգայի ժամանակաշրջանում պաշտպանում է իր չեմպիոնական տիտղոսը։ Մյուս կողմից Յուվենտուսը պարտվեց իր 5-րդ անընդմեջ եզրափակչում և ընդհանուր ինը եզրափակչից յոթում պարտվել է։

Ռեալ Մադրիդը իրավունք ստացավ մրցել Եվրոպայի լիգայի հաղթող «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ 2017 մրցույթում։ Նրանք նաև որակավորվեցին Աշխարհի 2017 թվականի ակումբային առաջնության կիսաեզրափակիչ։

Մարզադաշտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլենիում մարզադաշտը Կարդիֆում, որտեղ կայացավ եզրափակիչը:

Միլենիում մարզադաշտը հայտարարվեց եզրափակիչը ընդունող մարզադաշտ 2015 թվականի հունիսի 30-ին Չեխիայի Պրահա քաղաքում կայացած ՈՒԵՖԱ հատուկ կոմիտեի քննարկման ժամանակ[3]։ Մարզադաշտի անվանման իրավունքը 2016 թվականից պատկանում էր «Principality Building Society» ընկերությանը և այն վերանվանվել էր Պրինցիպալիթի մարզադաշտ, սակայն քանի որ ըստ ՈՒԵՖԱ կանոնների մարզադաշտերի անվանումները չպետք է պարունակեն գովազդային տարրեր, այն շարունակեց կոչվել Միլենիում մարզադաշտ պաշտոնական աղբյուրներում[4][5][6]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հանդիպումը 1998 թվականի եզրափակչի կրկնությունն էր` դառնալով ութերորդ եզրափակչի կրկնությունը[7]։ 1998 թվականի եզրափակչում հաղթել էր Ռեալ Մադրիդը 1-0 հաշվով[8]։

Սա Յուվենտուսիս իններորդ եզրափակիչն էր, որին հասել էր Մոնակոյի նկատմամբ կիսաեզրափակչում տարած 4-1 հաղթանակից հետո և մնացել էր անպարտելի Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում։ Յուվենուսը հասել էր եզրափակիչն նաև լավագույն պաշտպանությամբ` բաց թողնելով ընդամենը երեք գնդակ[9]։ Նախկինում Յուվենտուսը հաղթել էր 1985 և 1996 թվականների եզրափակչներում և պարտվել էր ռեկորդային վեց եզրափակչում (1973, 1983, 1997, 1998 և 2015 եզրափակիչներում)։ Սա Յուվենտուսի ՈՒԵՖԱ մրցությունների 14-րդ եզրափակիչն էր` հաղթելով նաև մեկ Գավաթակիրների Գավաթ և չորս ՈՒԵՖԱ Գավաթի եզրափակիչներում և պարտվելով ՈՒՖԱ գավաթի մեկ եզրափակչում։ Եթե Յուվենտուսը պարտվեր, այն պետք է հավասարվեր Բենֆիկայի ռեկորդին` հինգ անընդմեջ եզրափակչի պարտություն։

Գործող չեմպիոն Ռեալ Մադրիդի համար սա ռեկորդային 15-րդ եզրափակիչն էր, որին հասել էր կիսաեզրափակչում Ատլետիկո Մադրիդին 4-2 հաշվով հաղթելուց հետո[10]։ Ռեալ Մադրիդը եզրափակչին հասավ ամենաշատ գոլ հեղիանակած ակում` ունենալով 32 գոլ։ Սա 2014 թվականից սկսած նրանց երրորդ եզրափակիչն էր` հնարավորություն տալով Ռեալին նվաճել իրենց 12-րդ տիտղոսը։ Նախկինում նրանք հաղթել էին 1956, 1957, 1958, 1959, 1960, 1966, 1998, 2000, 2002, 2014 և 2016 թվականների եզրափակիչներում և պարտվել էին 1962, 1964 և 1981 թվականների եզափակիչներում։ Սա Ռեալի 19-րդ եզրափակիչն էր ՈՒԵՖԱ բոլոր մրցություննեում։ Ռեալ Մադրիդը հավակնում էր դառնալ առաջին ակումբը, որը Չեմպիոնների լիգային ժամանակաշրջանում (սկսած 1993 թվականից) հաղթում է եզրափակչում երկրորդ տարին անընդմեջ[11]։

Երկու ակումբները Եվրոպայի մրցություններում հանդիպել են տասնութ անգամ` ութական հաղթանակով և երկու ոչ ոքիով։ Առաջին անգամ ակումբները հանդիպել են Եվրոպական գավաթ 1961–62 մրցաշրջանի քառորդ եզրափակչում, որտեղ Ռեալը հաղթել է Յուվենտուսին 3-1 հաշվով վերախաղարկությունում, երբ յուրաքանչյուր ակումբ տարավ նույն 1-0 հաշվով հաղթանակ։ Ակումբների վերջին հանդիպումը կայացել էր ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2014-2015-ի կիսաեզրափակչում, որտեղ Յուվենտուսը երկու խաղերի արդյունքով առավելության հասավ 3-2 հաշվով[12]։

Յուվենտուսը հավակնում էր նվաճելու իր պատմության մեջ առաջին եռյակը` հաղթելով տնային առաջնությունում և գավաթում ու կֆառնար եռյակ նվաճած իններորդ ակումբը[13]։

Ճանապարհ դեպի եզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշում. Եզրափակչի մասնակիցների հաշիվները գրված են սկզբում (Տ` տանը, Մ` մրցակցի հարկի տակ):

Իտալիա Յուվենտուս Փուլ Իսպանիա Ռեալ Մադրիդ
Մչցակից Արդյունք Խմբային փուլ Մչցակից Արդյունք
Իսպանիա Սևիլյա 0–0 (Տ) Խաղային օր 1 Պորտուգալիա Սպորտինգ 2–1 (Տ)
Խորվաթիա Դինամո Զագրեբ 4–0 (Մ) Խաղային օր 2 Գերմանիա Բորուսիա Դորտմունդ 2–2 (Մ)
Ֆրանսիա Լիոն 1–0 (Մ) Խաղային օր 3 Լեհաստան Լեգիա Վարշավա 5–1 (Տ)
Ֆրանսիա Լիոն 1–1 (Տ) Խաղային օր 4 Լեհաստան Լեգիա Վարշավա 3–3 (Մ)
Իսպանիա Սևիլյա 3–1 (Մ) Խաղային օր 5 Պորտուգալիա Սպորտինգ 2–1 (Մ)
Խորվաթիա Դինամո Զագրեբ 2–0 (Տ) Խաղային օր 6 Գերմանիա Բորուսիա Դորտմունդ 2–2 (Տ)
Խումբ H հաղթողներ
Դիրք Թիմ Խաղ Մ
1 Իտալիա Յուվենտուս 6 14
2 Իսպանիա Սևիլյա 6 11
3 Ֆրանսիա Լիոն 6 8
4 Խորվաթիա Դինամո Զագրեբ 6 0
Աղբյուր՝ ՈՒԵՖԱ
Վերջնական դիրք Խումբ F երկրորդ տեղ
Դիրք Թիմ Խաղ Մ
1 Գերմանիա Բորուսիա Դորտմունդ 6 14
2 Իսպանիա Ռեալ Մադրիդ 6 12
3 Լեհաստան Լեգիա Վարշավա 6 4
4 Պորտուգալիա Սպորտինգ 6 3
Աղբյուր՝ ՈՒԵՖԱ
Մրցակից Ընդհանուր 1-ին հանդիպում 2-րդ հանդիպում Փլեյ օֆֆ փուլ Մրցակից Ընդհանուր 1-ին հանդիպում 2-րդ հանդիպում
Պորտուգալիա Պորտու 3–0 2–0 (Մ) 1–0 (Տ) 1/8 եզրափակիչներ Իտալիա Նապոլի 6–2 3–1 (Տ) 3–1 (Մ)
Իսպանիա Բարսելոնա 3–0 3–0 (Տ) 0–0 (Մ) Քառորդ եզրափակիչներ Գերմանիա Բավարիա Մյունխեն 6–3 2–1 (Մ) 4–2 (լր. ժ) (Տ)
Ֆրանսիա Մոնակո 4–1 2–0 (Մ) 2–1 (Տ) Կիսաեզրափակիչներ Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 4–2 3–0 (Տ) 1–2 (Մ)

Խաղից առաջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեսպան[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղի դեսպանն էր նախկին ուելսցի ֆուտբոլիստ Յան Ռաշը, ով հաղթել էր Եվրոպայի չեմպիոնների գավաթը Լիվերպուլի կազմում 1981 և 1984 թվականներին և խաղացել էր Յուվենտուսի կազմում 1987—ից 1988 թվականներին[14]։

Տոմսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզադաշտի տարողությունն էր 66.000, ընդհանուր 41.500 տոմս հասանելի էր երկրպագուներին և հասարակ մարդկանց, այդ թվում երկու եզրափակչի մասնակից ակումբի բաժին ընկավ 18.000-ական տոմս։ Տոմսերի գները չորս գնային մակարդակի էին` £390, £275, £140 և £60: Մնացաց տոմսերը բաշխվեց ՈՒԵՖԱ և ազգային ասոցացիաների, առևտրային գործընկերների և հեռահաղորդակցման ծառայությունների միւև[15]։

Բացման արարողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան հիփ-հոփ խումբ The Black Eyed Peas խումբը ներկայացրեց բացման արարողությունը եզրափակչից առաջ[16]։

Նշանակալի իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու օր առաջ տեղի ունեցավ ՈՒԵՖԱ Կանանց Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2017Կարդիֆ Սիթի մարզադաշում և գործող չեմպիոն Լիոնը հաղթեց Պարի Սեն-Ժերմենին։

Ամենամյա ՈՒԵՖԱ Չեմպիոնների փառատոն անցավ 1-4 հունիսին Կարդիֆ ծոցում[17]։

Հանդիպում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնյաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանացի մրցավար Ֆելիքս Բրիխ հայտարարվեց երզափակչի մրցավար ՈՒԵՖԱ-ի կողմից 2017 թվականի մայիսի 12-ին[18]։

Տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիշտիանու Ռոնալդու, ով դարձավ երկու գոլի հեղինակ և ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող:

Յուվենտուսը տիրեց նախաձեռնությանը խաղի առաջին 19 րոպեներին և ունեցավ դարպասը գրավելու երեք հնարավորություն։ Գոնսալո Իգուաինը երկու հարված կատարեց դարպասին, որոնք հեշտությամբ որսաց Կեյլոր Նավասը, մինչդեռ Միրալեմ Պյանիչի հարվածը ավելի վտանգավոր էր և Նավասը մեծ դժվարությամբ այն հետ մղեց։ Չնայած Յուվենտուսի առավելությանը Ռեալ Մադրիդի հակագրոհը ավարտվեց Կրիշտիանու Ռոնալդու գոլով 20-րդ րոպերին։ Դանի Կարվախալը պատ խաղարկելով աջ թևում փոխանցեց Ռոնալդուին, ով հարվածեց ձախ անկունը և գնդակը դիպելով Լեոնարդո Բոնուչիին, հայտնվեց դարպասում[19][20]։ Յուվենտուսը կարողացավ հավասարեցնել հաշիվը յոթ րոպե անց։ Մարիո Մանջուկիչը, ստանալով գնդակը Իգուաինից, գեղեցիկ շրջադարձ հարվածով գրավեց դարպասը 15 մետրից[19][21]։ Գոլը հավակնում է դառնալ Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն գոլերից մեկը և մրցում է Զինեդին Զիդանի 2002 թվականի եզրափակչում խփած գոլի հետ[22]։ Առաջին խաղակեսի մնացած ժամանակում հավասար պայքար էր, իսկ Ռեալի երկու պաշտպաններ Սերխիո Ռամոսը և Դանի Կարվախալը ստացան դեղին քարտեր[19][20]։

Ռեալ Մադրիդը սկսեց երկրորդ խաղակեսը կերպարանափոխված[20], չնայած հանդիպումը կանգնեցվեց մի քանի անգամ տուգանայինների և վնասվածների պատճառով[23]։ Ռեալը հաշիվը դարձրեց 2-1 61-րդ րոպեին, Կազեմիրոյի հեռու տարածությունից հարվածից հետո, որը դիպավ Սամի Խեդիրային և շեղեց ուղղությունը դեպի դարպասը, Ջանլուիջի Բուֆֆոնը անզոր էր այս դրվագում[19][23]։ Երեք րոպե անց Ռոնադուն խփեց իր երկրորդ գոլը` ավարտելով Լուկա Մոդրիչի փոխանցումը աջից[19]։ Յուվենտուսը հազիվ էր դիմակայում Ռեալի հետագա գրոհներին` ստանալով երեք դեղին քարտ[23]։ Կուարդադոն ստացավ երկրորդ դեղին քերտտը ստացավ Ռամոսի հետ ընդարվելիս և հեռացվեց խաղադաշտից[23]։ Մադրիդի վերջին գոլի հեղինակ դարձավ Մարկո Ասենսիոն` դարձնելով հաշիվը 4-1[23]։

Մանրամասներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես տնային ակումբ պայմանականորեն ընտրվեց կիսաեզրափակիչների վիճակահանության ժամանակ, որը կայացավ Նիոնում 2017 թվականի մայիսի 21-ին[24]։


3 Հունիսի 2017 (2017-06-03)
20:45 ԿԵԱԺ
Յուվենտուս Իտալիա 1–4 Իսպանիա Ռեալ Մադրիդ Միլենիում մարզադաշտ, Կարդիֆ
Հանդիսական՝ 65,842[25]
Մրցավար՝ Ֆելիքս Բրիխ (Գերմանիա)
Մանջուկիչ Goal 27' Հաշվետվություն
Յուվենտուս[2]
Ռեալ Մադրիդ[2]
ԴՊ 1 Իտալիա Ջանլուիջի Բուֆֆոն Ավագ
ՊՇ 15 Իտալիա Անդրեա Բարձալի Փոխարինվել է 66-րդ րոպեին 66'
ՊՇ 19 Իտալիա Լեոնարդո Բոնուչի
ՊՇ 3 Իտալիա Ջորջիո Կիելլինի
ԱԿ 23 Բրազիլիա Դանի Ալվեշ
ԿԿ 5 Բոսնիա և Հերցեգովինա Միրալեմ Պյանիչ Դեղին քարտ in the 66-րդ minute 66' Փոխարինվել է 71-րդ րոպեին 71'
ԿԿ 6 Գերմանիա Սամի Խեդիրա
ՁԿ 12 Բրազիլիա Ալեքս Սանդրո Դեղին քարտ in the 70-րդ minute 70'
ԿՊ 21 Արգենտինա Պաուլո Դիբալա Դեղին քարտ in the 12-րդ minute 12' Փոխարինվել է 78-րդ րոպեին 78'
ԿՀ 9 Արգենտինա Գոնսալո Իգուաին
ԿՀ 17 Խորվաթիա Մարիո Մանջուկիչ
Պահեստայիններ
ԴՊ 25 Բրազիլիա Նետո
ՊՇ 4 Մարոկկո Մեհդի Բենատիա
ՊՇ 26 Շվեյցարիա Շտեֆան Լիխտշտայներ
ԿՊ 7 Կոլումբիա Խուան Կուադրադո Դեղին քարտԴեղին քարտԿարմիր քարտ 72', 84' Փոխարինվել է 66-րդ րոպեին 66'
ԿՊ 8 Իտալիա Կլաուդիո Մարկիզիո Փոխարինվել է 71-րդ րոպեին 71'
ԿՊ 18 Գաբոն Մարիո Լեմինա Փոխարինվել է 78-րդ րոպեին 78'
ԿՊ 22 Գանա Կվադվո Ասամոա
Մարզիչ
Իտալիա Մասսիմիլիանո Ալլեգրի
ԴՊ 1 Կոստա Ռիկա Կեյլոր Նավաս
ԱՊ 2 Իսպանիա Դանի Կարվախալ Դեղին քարտ in the 42-րդ minute 42'
ՁՊ 4 Իսպանիա Սերխիո Ռամոս Ավագ Դեղին քարտ in the 31-րդ minute 31'
ՊՇ 5 Ֆրանսիա Ռաֆայել Վարան
ՁՊ 12 Բրազիլիա Մարսելո
ԿՊ 14 Բրազիլիա Կազեմիրո
ԿՊ 8 Գերմանիա Թոնի Կրոս Դեղին քարտ in the 53-րդ minute 53' Փոխարինվել է 89-րդ րոպեին 89'
ԿՊ 19 Խորվաթիա Լուկա Մոդրիչ
ԱՀ 22 Իսպանիա Իսկո Փոխարինվել է 82-րդ րոպեին 82'
ԿՀ 9 Ֆրանսիա Կարիմ Բենզեմա Փոխարինվել է 77-րդ րոպեին 77'
ՁՀ 7 Պորտուգալիա Կրիշտիանու Ռոնալդու
Պահեստայիններ
ԴՊ 13 Իսպանիա Կիկո Կասիլյա
ՊՇ 6 Իսպանիա Նաչո Ֆերնանդես
ՊՇ 23 Բրազիլիա Դանիլո
ԿՊ 16 Խորվաթիա Մատեո Կովաչիչ
ԿՊ 20 Իսպանիա Մարկո Ասենսիո Դեղին քարտ in the 90+1-րդ minute 90+1' Փոխարինվել է 82-րդ րոպեին 82'
ՀՐ 11 Ուելս Գարեթ Բեյլ Փոխարինվել է 77-րդ րոպեին 77'
ՀՐ 21 Իսպանիա Ալվարո Մորատա Փոխարինվել է 89-րդ րոպեին 89'
Մարզիչ
Ֆրանսիա Զինեդին Զիդան

Լավագույն խաղացող
Կրիշտիանու Ռոնալդու (Ռեալ Մադրիդ)[1]

Մրցավարի օգնականներ[18]
Մարկ Բորշ (Գերմանիա)
Ստեֆան Լուպ (Գերմանիա)
Չորրորդ պաշտոնյա[18]
Միլորադ Մաժիչ (Սերբիա)

Խաղի կանոններ[26]

  • 90 րոպե հիմնական ժամանակ,
  • 30 րոպե լրացուցիչ ժամանակ անհրաժեշտության դեպքում։
  • Հետխաղյա 11 մետրանոցներ անհրաժեշտության դեպքում։
  • Յոթ պահեստային, որոնցից միայն երեքը կարող են մտնել խաղադաշտ։

Խաղից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հաղթանակով Ռեալ Մադրիդը ավելացրեց իր ռեկորդը` դառնալով Եվրպոշական գավաթի/Չեմպիոնների լիգայի 12-ակի հաղթող և դարձավ առաջին ակումբը Չեմպիոնների լիգայի ժամանակաշրջանում, որը երկու անգամ անընդմեջ նվաճեց գավաթը[27]։ Վերջին չորս մրցաշրջաններում սա ակումբի երրորդ հաղթանակն էր։ Ռեալ Մադրիդը մնաց անպարտելի Չեմպիոնների լիգայի ժամանակաշրջանի եզրափակիչներում, իսկ վերջին անգամ եվրպական գավաթների եզրափակչում պարտվել է 1981 թվականին։ Այս հաղթանակով Մադրիդը առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգան և Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը 1957-58 մրցաշրջանից հետո[28]։ Մադրիդի առաջին գոլը դարձավ 500-րդը մրցությունում[29]։ Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ դարձավ Չեմպիոնների լիգայի երեք եզրափակիչներում և Եվրոպական գավաթի հետ միասին զիջում է միայն Ալֆրեդո դի Ստեֆանոյին, ով գոլի հեղինակ է դարձել հինգ եզրափակիչներում[30]։ Քսանմեկամյա Ասենսիոն դարձավ Ռեալ Մադրիդի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ դարձավ Եվրոպական գավաթ/Չեմպիոնների լիգայում[28]։

Այս պարտությամբ Յուվենտուսը դարձավ ռեկորդակիր եզրափակիչներում պարտությամբ` հասցնելով յոթի։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետխաղյա մամլո ասուլիսում, Ալեգրին ասաց, որ Յուվենտուսը խաղաց շատ լավ առաջին խաղակեսում և ձախողեց շատ հիանալի պահեր։ Նա հավելեց, որ նրան հոգեբանորեն անկում ապերցին երկրորդ գոլից հետո։ Ալեգրին նաև ասաց, որ անգամ եթե Մադրիդը ուներ ավելի լավ երկրորդ խաղակես և ունի գերազմանց խաղացուղներ, որոնք կարող են փոխել խաղի ընթացքը ամեն րոպե, նրանց հիասթափեցրեց միայն երկրորդ գոլը[31]։ Յուվենտուսի ավագ Բուֆոնը ասաց, որ այս պարտությունը իր համար մեծ հիասթափություն էր, նա կրկնեց նաև որ նրանք ունեին գերազանց առաջին խաղակես և Մադրիդին խնդրիների առաջ կանգնեցրեցին, սակայն երկրորդ խաղակեսում Մադրիդի ուժերը, մակարդակը և խաղային որակները ավելի լավն էինև նրանք արժանի էին հաղթանակի։ Եթե Յուվենտուսը հաղթեր, Բուֆոնը կդառնար ամենատարեց ֆուտբոլիսը, ով հաղթում է Չեմպիոնների լիգայում և կանցներ իր համաերկրացի Պաուլո Մալդինիին։

Զիդանը հայտարարեց, որ իր ֆուտբոլիստները արժանի էին երկրորդ անգամ անընդմեջ նվաճելու գավաթը և ակումբը դարձավ առաջինը Չեմպիոնների լիգայի պատմության մեջ, որը հասավ այս հաջողությանը։ Զիդանը նշեց,-«Մենք կերտեցինք պատմություն։ Ոչ ոք այդ չէր արել մինչ այդ և մենք դա արեցինք։ Այսօր պատմական օր է մեր ֆուտբոլիստների, ինձ, մադրիդիստների և մեր ընտանիքների համար։ Մյուս տարի ավելի դժվար է լինելու։ Մենք պետք է շատ աշխատենք և փորձենք նորից հաղթել։ Բայց այսօր կարող ենք ասել, որ մենք լավ թիմ ենք և կարողացել ենք հաղթել Լա Լիգայում և Չեմպիոնների Լիգայում։ Դա հեշտ չէր»։ Նա նաև նշեց որ թիմի հաջողությունների հետևում մեծ աշխատանք կա[32]։

Ռամոսը ասաց, որ ինքը հպարտ է Մադրիդի համար պատմական օր կերտելու հարցում։ Մադրիդի ավագն ասաց որ 59 տարի հետո նրանք կարողացան դուբլ ձևակերպել և առաջինն էին, ով նվաճեց Չեմպիոնների Լիգայի գավաթը երկրորդ տարին անընդմեջ։ Նա ավելացրեց, որ այս հաղթանակները հեշտ չեն տրվել, սակայն նրանք ունեն հզոր թիմ և հզոր մարզիչ հանձին Զիդանի։ Երեք գավաթ չորս տարում դա խելահեղություն է։ Կրոսը ասաց, որ նա չէր հավատում, որ Ռեալը կարող էր պաշտպանել տիտղոսը` ասելով,-«Ես չէի սպասում, որ կարելի է պաշտպանել տիտղոսը քանի որ շատ դժվար է հաջողության հասնել անգամ մեկ անգամ, իսկ երկրորդ անգամ անընդմեջ, դա անհավատալի է։ Երեք հաղթանակը չորս տարում շատ բանի մասին է խոսում։ Դա նշանակում է, որ Ռեալը միայն լավ թիմ չէ, այն եզակի է։ Ես շատ երջանիկ եմ լինելով այս թիմի կազմում»։ Կրոսը նաև նշեց, որ Յուվենտուսը միայն երեք գոլ էր բաց թողել Չեմպիոնների լիգայի մրցաշրջանում և չորս գոլ խփել նման ակումբին խոսում է Ռեալի բարձր որակի մասին[33]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Majestic Real Madrid win Champions League in Cardiff». UEFA.com. Union of European Football Associations. 2017 թ․ հունիսի 3. Վերցված է 2017 թ․ հունիսի 3-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Tactical Lineups – Final – Saturday 3 June 2017» (PDF). UEFA.org. Union of European Football Associations. 2017 թ․ հունիսի 3. Վերցված է 2017 թ․ հունիսի 3-ին.
  3. 3,0 3,1 «Cardiff to host 2017 Champions League final». UEFA.com. Union of European Football Associations. 2015 թ․ հունիսի 30. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
  4. «2016/17 Champions League: all you need to know». UEFA.com. Union of European Football Associations. Վերցված է 2016 թ․ հունիսի 5-ին.
  5. «One Year Countdown to 2017 Champions League Final». faw.cymru. Football Association of Wales. 2016 թ․ հունիսի 3. Վերցված է 2016 թ․ հունիսի 5-ին.
  6. Abbandonato, Paul (2016 թ․ հունիսի 3). «The Principality Stadium will have to change its name for the Champions League final next year». WalesOnline. Media Wales. Վերցված է 2016 թ․ հունիսի 5-ին.
  7. «Second time round: European Cup final rematches». UEFA.com. 2017 թ․ մայիսի 16.
  8. «Juventus and Real Madrid's previous final appearances». UEFA.com. Union of European Football Associations. 2017 թ․ մայիսի 10.
  9. «2017 UEFA Champions League Final Press Kit» (PDF). UEFA.com. Union of European Football Associations. May 2017. Վերցված է 2017 թ․ հունիսի 3-ին.
  10. Murray, Scott (2017 թ․ մայիսի 10). «Atlético Madrid 2-1 Real Madrid (agg 2-4): Champions League semi-final – as it happened». The Guardian. Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.
  11. «Will Madrid end Champions League holders' curse?». UEFA.com. Union of European Football Associations. 2017 թ․ մայիսի 10. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
  12. «Juventus v Real Madrid: past meetings». UEFA.com. Union of European Football Associations. 2017 թ․ մայիսի 11. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
  13. «Can Juventus become ninth team to complete treble?». UEFA.com. 2017 թ․ մայիսի 31.
  14. «Ian Rush named ambassador for Cardiff final». UEFA.com. Union of European Football Associations. 2016 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
  15. «2017 UEFA Champions League final ticket sales launched». UEFA.org. Union of European Football Associations. 2017 թ․ մարտի 17. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.
  16. Gibson, Sean (2017 թ․ հունիսի 3). «Fans not happy as Champions League final kick-off delayed after 'awful' Black Eyed Peas performance». The Telegraph. Վերցված է 2017 թ․ հունիսի 3-ին.
  17. «UEFA CHAMPIONS FESTIVAL». faw.cymru. Football Association of Wales. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
  18. 18,0 18,1 18,2 «Felix Brych appointed Champions League final referee». UEFA.com. Union of European Football Associations. 2017 թ․ մայիսի 12. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
  19. 19,0 19,1 19,2 19,3 19,4 Das, Andrew; Smith, Rory (2017 թ․ հունիսի 3). «Real Madrid Beats Juventus for 2nd Straight Champions League Title». The New York Times. Վերցված է 2017 թ․ հունիսի 3-ին.
  20. 20,0 20,1 20,2 «Real Madrid and Cristiano Ronaldo see off Juventus to win Champions League». The Guardian. 2017 թ․ հունիսի 3. Վերցված է 2017 թ․ հունիսի 3-ին.
  21. Joseph, Adi (2017 թ․ հունիսի 3). «Juventus' Mario Mandzukic nets one of the craziest goals in Champions League history». USA Today. Վերցված է 2017 թ․ հունիսի 3-ին.
  22. «Is Mario Mandzukic's goal the best ever in a Champions League final?». The Independent. 2017 թ․ հունիսի 3. Վերցված է 2017 թ․ հունիսի 3-ին.
  23. 23,0 23,1 23,2 23,3 23,4 Glendenning, Barry (2017 թ․ հունիսի 3). «Juventus 1-4 Real Madrid: Champions League final 2017 – live!». The Guardian. Վերցված է 2017 թ․ հունիսի 3-ին.
  24. «UEFA Champions League semi-final draw». UEFA.com. Union of European Football Associations. Վերցված է 2017 թ․ հունիսի 3-ին.
  25. «Full Time Report Final – Juventus v Real Madrid» (PDF). UEFA.org. Union of European Football Associations. 2017 թ․ հունիսի 3. Վերցված է 2017 թ․ հունիսի 3-ին.
  26. «Regulations of the UEFA Champions League 2016/17 Season» (PDF). UEFA.org. Union of European Football Associations. Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին.
  27. «Real Madrid become first team to win back-to-back Champions League finals». Goal.com. 2017 թ․ հունիսի 3. Վերցված է 2017 թ․ հունիսի 3-ին.
  28. 28,0 28,1 «Five Aside: The stats that define Real Madrid's UCL win over Juventus». ESPNFC.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 10-ին.
  29. «Real Madrid reach reach 500-goal milestone». UEFA. 2017 թ․ հունիսի 3. Վերցված է 2017 թ․ հունիսի 3-ին.
  30. «Cristiano Ronaldo makes history by scoring in third final». UEFA. 2017 թ․ հունիսի 3. Վերցված է 2017 թ․ հունիսի 3-ին.
  31. «Juventus 'let go psychologically' in Champions League final - Max Allegri». ESPNFC.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 10-ին.
  32. «Zinedine Zidane hails historic Real Madrid win, vows to stay at Bernabeu». ESPNFC.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 10-ին.
  33. «Gareth Bale: Real Madrid's Champions League triumph an 'incredible scene'». ESPNFC.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 10-ին.