Մարիո Լեմինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիո Լեմինա
ֆր.՝ Mario Lemina
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Մարիո Ռենե Ջունիոր Լեմինա
Քաղաքացիությունը  Գաբոն և  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 1, 1993(1993-09-01)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Լիբրևիլ, Գաբոն[3]
Հասակ 184 սանտիմետր
Քաշ 83 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Սաութհեմփթոն
Համար 18
Պատանեկան կարիերա
2009-2012 Ֆրանսիա Լորյան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012-2013 Ֆրանսիա Լորյան 18 (0)
2013-2015 Ֆրանսիա Օլիմպիկ 41 (2)
2015-2017 Իտալիա Յուվենտուս 29 (3)
2017-ներկա Անգլիա Սաութհեմփթոն 7 (0)
Ազգային հավաքական
2015-ներկա Գաբոն Գաբոն 11 (3)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 21, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 5, 2017

Մարիո Ռենե Ջունիոր Լեմինա (ֆր.՝ Mario Lemina, սեպտեմբերի 1, 1993(1993-09-01)[1][2], Լիբրևիլ, Գաբոն[3]), գաբոնցի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս անգլիական «Սաութհեմփթոն»-ի և Գաբոնի ազգային հավաքականի կազում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լորյան»[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիոն ֆրանսիական «Լորյան» ֆուտբոլային ակումբի սան է։ Թիմին միացել է 11 տարեկան հասակում։ Հիմնական կազմում հանդես է եկել 2012-13 մրցաշրջանում[4]։

«Մարսել»[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդ մրցաշրջանում Լեմինան տեղափոխվել է «Մարսել»։ Տրանսֆերն արժեցել է 4 միլիոն եվրո։ Նա իր առաջին մրցաշրջանում անցկացրել է 23 հանդիպում և օգնել է թիմին առաջնության շրջանակներում գրավել 4-րդ հորիզոնականը։

«Յուվենտուս»[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի օգոստոսի 31-ին ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվել է «Յուվենտուս», հետագայում առաջնային գնման իրավունքով[5]։ Սեպտեմբերի 26-ին նա խփել է իր առաջին գոլը իտալական ակումբի կազմում՝ «Նապոլի»-ի դեմ խաղում[6]։

2016 թվականի ապրիլի 29-ին իտալական ակումբը 9.5 միլիոն եվրոյի դիմաց գնել է ֆուտբոլիստի ամբողջ տրանսֆերը[7]։

«Սաութհեմփթոն»[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի օգոստոսի 8-ին 15.4 միլիոն £-ի դիմաց Լեմինան տեղափոխվել է «Սաութհեմփթոն»[8][9]։ Նա թիմի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։

Թիմի կազմում իր դեբյուտը գաբոնցին նշել է օգոստոսի 20-ին՝ «Վեստ Հեմ Յունայթեդ»-ի դեմ խաղում[10]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբոնի ազգային հավաքական ֆուտբոլիստը առաջին անգամ հրավիրվել է 2015 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը մասնակցելու համար[11]։ Նա իր առաջին գոլը խփել է 2015 թվականի հոկտեմբերի 9-ին՝ Թունիսի հավաքականի դեմ խաղում[12]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իտալիայի չեմպիոն - 2015-16, 2016-17
  • Իտալիայի գավաթակիր - 2016, 2017

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967.
  3. 3,0 3,1 3,2 http://www.transfermarkt.com/mario-lemina/profil/spieler/170934
  4. Greg Lea (2015 թ․ հոկտեմբերի 14). «Mario Lemina: Juve's hot-headed loanee who Liverpool wanted this summer». Four Four Two. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.
  5. Alec Fenn (2015 թ․ օգոստոսի 31). «Juventus confirm Lemina medical». Goal.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.
  6. Gianluca Monti (2015 թ․ սեպտեմբերի 26). «Napoli-Juventus 2-1: Insigne e Higuain inguaiano Allegri. Lemina, gol inutile» [Napoli-Juventus 2-1: Insigne and Higuain get Allegri in trouble. Lemina, futile goal] (Italian). La Gazzetta dello Sport. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Lemina signs four-year Juventus deal». juventus.com. 2016 թ․ ապրիլի 29. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
  8. «Mario Lemina: Southampton sign Juventus midfielder for £15.4m». BBC Sport. 2017 թ․ օգոստոսի 8.
  9. «Saints seal Lemina deal». Southampton F.C. 2017 թ․ օգոստոսի 8. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 10-ին.
  10. Chapman, Caroline (2017 թ․ օգոստոսի 19). «Southampton 3–2 West Ham United». BBC Sport. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 20-ին.
  11. «Lemina refuse la sélection» (French). lequipe.fr. 2014 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. Alberto Dolfin (2015 թ․ հոկտեմբերի 10). «Juve, non solo infortuni dalle Nazionali: primo gol di Lemina col Gabon» [Juve, not only injured internationals: Lemina's first goal with Gabon] (Italian). La Stampa. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]