Յուրգեն Հաբերմաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրգեն Հաբերմաս
գերմ.՝ Jürgen Habermas
Ծնվել էհունիսի 18, 1929(1929-06-18)[1][2][3][…] (94 տարեկան)
Գումերսբախ, Քյոլնի վարչական շրջան, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն[4]
Քաղաքացիություն Գերմանիա[5]
Դավանանքաթեիզմ
ՈւղղությունՖրանկֆուրտային դպրոց և critical philosophy?
Մասնագիտությունսոցիոլոգ, փիլիսոփա և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարան, Հյուսիսարևմտյան համալսարան, Մարբուրգի համալսարան և Հայդելբերգի համալսարան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
ԱնդամակցությունՍերբական գիտությունների և արվեստների ակադեմիա, Եվրոպական ակադեմիա[6], Լեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Բրիտանական ակադեմիա
Ալմա մատերՄարբուրգի համալսարան[7], Գյոթինգենի համալսարան, Բոննի համալսարան[7] և Ցյուրիխի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[8][9]
Գիտական ղեկավարErich Rothacker?[7], Oskar Becker?[7][10] և Wolfgang Abendroth?[7]
Եղել է գիտական ղեկավարMatthias Kettner?, Rüdiger Bubner?[7] և Hans-Hermann Hoppe?
Պարգևներ

Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրի պետական պարգև

[17][18]

Հանս և Սոֆի Շոլերի մրցանակ

[11]

Վիլհելմ Լյոյշների մեդալ

Էրազմի պարգև

[12]

Holberg International Memorial Prize?

[13]

Թեոդոր Ադորնոյի պարգև

Գերմանական գրավաճառների խաղաղության պարգև

[14]

Աստուրիայի արքայադստեր մրցանակ սոցիալական գիտությունների բնագավառում

[15][16]

Karl Jaspers Prize?

Հեգելի մրցանակ

Հելմհոլցի մեդալ

Լայբնիցի մրցանակ

Կլյուգե մրցանակ

[19]

Զիգմունդ Ֆրոյդ մրցանակ

[20]

Viktor Frankl Award?

[21]

Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի պատվավոր դոկտոր

Թեոդոր Հոյսի մեդալ

[22]

The Franco-German Prize for Journalism?

[23]

Կիոտո մրցանակ արվեստի և փիլիսոփայության բնագավառում

[24]

Բրիտանական ակադեմիայի անդամ

[25]

Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ

[26]

Heinrich Heine Prize?

[27]

Պատճառի բյուրեղ

[28]

Q1361157?

և Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան
Ամուսին(ներ)Ute Habermas-Wesselhoeft?[29]
Երեխա(ներ)Rebekka Habermas? և Tilmann Habermas?
ՀայրErnst Habermas?
Ստորագրություն
Изображение автографа
 Jürgen Habermas Վիքիպահեստում

Յուրգեն Հաբերմաս (գերմ.՝ Jürgen Habermas. German: [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈjʏʁɡn̩ ˈhaːbɐmaːs]]];[30][31], հունիսի 18, 1929(1929-06-18)[1][2][3][…], Գումերսբախ, Քյոլնի վարչական շրջան, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն[4]), գերմանացի փիլիսոփա և հասարակագետ, Մայնի Ֆրանկֆուրտի Յոհան Վոլֆգանգ Գյոթեի անվան համալսարանի պրոֆեսոր (1964 թվականից), Մաքս Պլանկի անվան ընկերության գիտատեխնիկական աշխարհի կյանքի պայմանների ուսումնասիրության ինստիտուտի համատնօրեն (Կարլ Ֆրիդրիխ ֆոն Վայցզեկերի հետ մեկտեղ) (1970—1981): Համարվում է փիլիսոփայության ֆրանկֆուրտյան դպրոցի ականավոր ներկայացուցիչներից, 20-րդ դարի երկրորդ կեսի հասարակական-քաղաքական բնագավառի առավել ազդեցիկ մտածողներից մեկը, ով ստեղծել է հաղորդակցական գործողության բաղադրույթը (կոնցեպցիան) և դիսկուրսի բարոյագիտությունը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Դյուսելդորֆում, հասակ առել Գումերսբախում, որտեղ հայրը առևտրաարդյունաբերական պալատի տեղի բաժանմունքի կառավարիչն էր։ Յուրգենն ի ծնե հաշմանդամ էր. ծնվել էր գայլի երախով, և մարդկանց հետ հաղորդակցվելը արտակարգ բարդ ու դժվար էր նրա համար։ Թերևս հենց այս հանգամանքն էլ կարևոր դեր է խաղացել, որ նա հետագայում հետաքրքրություն դրսևորի հաղորդակցման փիլիսոփայության նկատմամբ[32]։ Իրավիճակը շտկելու նպատակով դեռ մանկական տարիքում իրականացված երկու վիրահատություննները հնարավորություն են տվել, որ Հաբերմասը կարողանա հաղորդակցվել մարդկանց հետ[33]։ Յուրգենի հայրը նացիոնալ-սոցիալիստական կուսակցության նվիրյալ անդամներից էր, և տղան էլ դարձել է հիտլերյուգենդի նվիրյալ անդամ՝ չնայած հաշմանդամների նկատմամբ նացիստների դրսևորած հանրահայտ բացասական վերաբերմունքին։ Իսկ Երկրորդ աշխարհամարտի ավարտին նա արդեն որպես բարձրագույն ռասայի ներկայացուցիչների էր ընդունում պատերազմում հաղթանակ տարած և Գերմանիայի մի մասին տիրած ամերիկացի զինվորներին, որոնց շարքերում այն ժամանակներում չափազանց շատ էին մարքսիստները։ Հաբերմասը մինչև վերջ մնացել է ամերիկասեր։ Եվ ամերիկյան համալսարաններում նրա փիլիսոփայության գերակա դիրքն ապահովող «կուլտուրական մարքսիզմի» տեսությունը զուտ ամերիկյան արմատներ ունի։

Թեև Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաներն էլ են Հաբերմասին համարում աշխարհի ներկայումս ապրող փիլիսոփաներից մեծագույնը, գերմանացիների՝ որպես փիլիսոփաների ու բանաստեղծների ազգի պարծանքը, իրականում նրա ազդեցությունը գերմանական փիլիսոփայության ասպարեզում պակաս է, քան ամերիկյան մայրցամաքի և նույնիսկ եվրոպական բազմաթիվ երկրների փիլիսոփայության բնագավառում[34]։

Հաբերմասն ուսանել է Գյոթինգենի (1949—1950), Ցյուրիխի (1950—1951) և Բոննի (1951—1954) համալսարաններում։ Փիլիսոփայի ու հասարակագետի գործունեությունն սկսել է Էրիխ Ռոթհակերի ղեկավարությամբ, ում նա աշակերտել է Ապելի հետ մեկտեղ (Հաբերմասի և Ապելի փոխադարձ ազդեցությունը չափազանց մեծ է)։ Երիտասարդ գիտնականի դոկտորական առաջին ատենախոսությունը նվիրված էր Ֆրիդրիխ Վիլհելմ Յոզեֆ ֆոն Շելինգի փիլիսոփայությանը։ Ասպիրանտուրան ավարտելուց հետո նա դարձել է Թեոդոր Ադոռնոյի ասիստենտը։ Հաբերմասի փիլիսոփայական դպրոցը ձևավորվել է ոչ թե օտարերկրյա ազդեցություններին մեծապես ենթակա Ֆրանկֆուրտում, այլ Մագդեբուրգի համալսարանում դոկտորական երկրորդ աշխատանքը պատրաստելու ժամանակ և իր բնույթով սկզբնապես եղել է զուտ գերմանական[35]։ Յուրգենը դասավանդել է Հայդելբերգի համալսարանում։ 1964 թվականին դարձել է Մայնի Ֆրանկֆուրտի համալսարանի ամբիոնի վարիչ, առաջ քաշվել որպես տեսաբանների ֆրանկֆուրտյան դպրոցի երկրորդ սերնդի առավել նշանավոր ներկայացուցիչներից մեկը։ 1960-ական թվականների կեսերին դարձել է Արևմտյան Բեռլինում ու ԳՖՀ-ում ծավալված ուսանողական շարժման գաղափարախոսը։ Սակայն 1968 թվականի ուսանողական ելույթների ժամանակ մի կողմ է քաշվել ուսանողության արմատական թևից, վերջինիս առաջնորդներին մեղադրել «ձախ ֆաշիզմ»ի մեջ։ 1960-ական թվականների կեսերից դիրքավորվել է որպես չափավոր սոցիալ-դեմոկրատ, Վիլլի Բրանդի հետևորդ։

1970-ական թվականներին ուսումնասիրությունների ծրագիր է իրականացրել Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջադրանքով՝ վերջինիս գաղափարախոսության մեջ շտկումներ կատարելու նպատակով[36]։ Այդ շտկումները նա ձգտել է իրագործել Լուսավորության դարաշրջանի իդեալների, էմանսիպացիայի ու սոցիալական հավասարության ոգով։

Մյունխենից ոչ հեռու՝ Շտառնբերգում գործող Մաքս Պլանկի անվան ինստիտուտում մեկ տասնամյակ աշխատելուց հետո գործընկերների հետ տարակարծություններ ունենալու պատճառով 1981 թվականին հեռացել է, վերադարձել Մայնի Ֆրանկֆուրտ, որի համալսարանում 1994 թվականից մինչև թոշակի անցնելը պաշտոնավարել է որպես փիլիսոփայության ամբիոնի վարիչ։

Յուրգենը 1955 թվականին ամուսնացել է Ուտա Վեսելհոֆտի հետ։ Ունեցել են երեք զավակ։ Նրանցից Թիլմանը 2002 թվականից Ֆրանկֆուրտի համալսարանում հոգեվերլուծության պրոֆեսոր է, Ռեբեկան՝ 2000 թվականից՝ Գյոթինգենի համալսարանում պատմության պրոֆեսոր։

Հայացքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեր օրերում Հաբերմասին բնորոշում են որպես Գերմանիայի գլխավոր փիլիսոփայի, Կանտի ժառանգորդի, Կարլ Մարքսի ցասման, իրականության ֆրոյդյան ըմբռնման, ամերիկյան պրագմատիզմի հստակության ականավոր ջատագովի[37]։

Որպես փիլիսոփա՝ նա դատողություն հասկացությունը կապում է Մարքսի, Վեբերի, Փարսոնսի մոտեցումների հետ։ Ժխտում է փիլիսոփայական ապրիորիզմը և սևեռվում փիլիսոփայական նախագծի պոստմետաֆիզիկական մշակման վրա[38]։ Ի տարբերություն Մարքսի՝ Հաբերմասը սահմանազատում, առանձնացնում է պատմության փիլիսոփայությունը և էվոլյուցիայի հասարակական տեսությունը, ինչը նրան մերձեցնում է Ժան Պիաժեին, Թոլքոթ Փարսոնսին, Նիքլաս Լումանին։ Հաբերմասի գլխավոր գաղափարներից մեկն այն պնդումն է, որ ժամանակակից պայմաններում իմացության տեսությունը կարող է գոյություն ունենալ միայն որպես հասարակական (սոցիալական) տեսություն[39]։

Ըստ Հաբերմասի տեսակետի՝ Մարքսն ու Էնգելսը սոցիալիզմն ընբռնել են որպես կոնկրետ բարոյականության մարմնավորում։ Նրանք սոցիալիզմը չեն բացահայտել ու մեկնաբանել որպես այնպիսի պայմանների հանրագումար, որոնք անհրաժեշտ են էմանսիպացիայի ձևերի գոյության համար, ձևեր, որոնց մասին հասարակության տարբեր խմբերը պետք է պայմանավորվեն իրար հետ և հանրագումարի գան ընդհանուրի համար ընդունելի հայեցակետի շուրջ։ Հիմնախնդրի լուծումը, ըստ Հաբերմասի, կանտյան մտածողության մեջ է, գործնական խելքի և ինքնիշխան կամքի, մարդու իրավունքների ու ժողովրդավարության միասնության մեջ։ Քանի որ պետության քաղաքացիների համատեղված կամքը կարող է դրսևորվել միայն համընդհանուր ու վերացական օրենքների տեսքով, ուրեմն այդ կամքը պետք է ուղղել այնպիսի շահերի բացառմանը, որոնք հնաավոր չէ ընդհանրացնել, և թույլատրել միայն այնպիսի կարգավորումներ, որոնք բոլորի համար կերաշխավորեն հավասար ազատություններ։ Հաբերմասի կարծիքով՝ Կանտի այս կոնցեպցիայի համաձայն՝ ժողովրդական ինքնիշխանության պրակտիկան միաժամանակ կապահովի նաև մարդու իրավունքները՝ առանց կապիտուլյացիայի ենթարկվելու լիբերալիզմի (ազատականության) առջև և առանց դավաճանելու ժողովրդավարության ու սոցիալիզմի իդեալներին[40]։ Հաբերմասը ժողովրդավարությունը կոչում է իր փիլիսոփայության «կախարդական բառը»[41] և գտնում է, որ այն պետք է միավորվի բարոյականության հետ, իսկ նոր տիպի բարոյագիտությունը՝ փիլիսոփայության ու քաղաքականության հետ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1974. Հեգելի անվան մրցանակ
  • 1976. Զիգմունդ Ֆրոյդի անվան մրցանակ
  • 1980. Թեոդոր Առնոյի անվան մրցանակ
  • 1980. Նյու Յորքի հասարակագիտական հետազոտությունների ուսումնարանի պավավոր դոկտորի կոչում
  • 1986. Լայբնիցի անվան մրցանակ
  • 1987. Կոպենհագենի համալսարանի «Զոնինգ» մրցանակ
  • 1995. Կարլ Յասպերսի անվան մրցանակ
  • 1999. Հեսսենի մշակութային մրցանակ“
  • 1999. Թեոդոր Հոյսի անվան մրցանակ
  • 2001. Գերմանացի գրահրատարակիչների «Հանուն խաղաղության» մրցանակ[42]
  • 2003. Աստուրիայի իշխանի և իշխանուհու մրցանակ «Հասարակական գիտություններ» անվանակարգում[43]
  • 2004. Կիոտո քաղաքի մրցանակ (50 միլիոն իեն)
  • 2005. Հոլբերգյան մրցանակ (520 հազար եվրո)[44]
  • 2006. Բրունո Կրայսկու անվան մրցանակ
  • 2006. Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասի մրցանակ
  • 2008. «Հանս Ռինգիեր» եվրոպական հիմնադրամի մրցանակ (50 հազար եվրո)
  • 2008. Ժեմ Բրյումեի անվան մրցանակ (36 հազար եվրո)
  • 2009. Շառնբերգի պատվավոր քաղաքացու կոչում
  • 2011. Վիկտոր Ֆրանկլի անվան մրցանակ[45]
  • 2012. Գեորգ Ավգուստ Ցինի անվան մրցանակ[46]
  • 2012. Հայնրիխ Հայնեի անվան մրցանակ
  • 2012. Մյունխենի մշակութային պատվավոր մրցանակ
  • 2013. «Էրազմ» մրցանակ (150 հազար եվրո)[47]
  • 2013. Կասելի համայնքի մրցանակ
  • 2015. ԱՄՆԿոնգրեսի գրադարանի կողմից սահմանված՝ Կլյուգեի անվան մրցանակ
  • 2021. Շեյխ Զայեդի սահմանած մրցանակ լավագույն գրքի համար (Հաբերմասը մրցանակը չի ընդունել՝ պատճառաբանելով, որ ԱՄԷ-ի քաղաքական համակարգը ոչ ժողովրդավարական է և ռեպրեսիվ)[48][49][50]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Das Absolute und die Geschichte: Von der Zwiespältigkeit in Schellings Denken. (Dissertation) — Bonn: H. Bouvier, 1954.
  • Student und Politik: Eine soziologische Untersuchung zum politischen Bewußtsein Frankfurter Studenten. (Совместно с L. v. Friedeburg, Ch. Oehler и F. Weltz.) — Neuwied / Berlin, Luchterhand, 1961.
  • Strukturwandel der Öffentlichkeit. Untersuchungen zu einer Kategorie der bürgerlichen Gesellschaft. (Habilitationsschrift.) — Neuwied / Berlin, Luchterhand, 1962.
  • Theorie und Praxis. Sozialphilosophische Studien. — Neuwied / Berlin, 1963.
  • Erkenntnis und Interesse. — Frankfurt am Main, Suhrkamp, 1968.
  • Technik und Wissenschaft als «Ideologie». — Frankfurt am Main, 1968, ISBN 3-518-10287-7.
  • Protestbewegung und Hochschulreform. — Frankfurt am Main, Suhrkamp, 1969.
  • Der Positivismusstreit in der deutschen Soziologie. (Совместно с Theodor W. Adorno & Hans Albert & Ralf Dahrendorf & Harald Pilot & Karl R[aimund] Popper.) — Neuwied / Berlin: Luchterhand, 1969.
  • Zur Logik der Sozialwissenschaften. — Frankfurt am Main, 1970, ISBN 3-518-28117-8.
  • Philosophisch-politische Profile. — Frankfurt am Main, 1971.
  • Theorie der Gesellschaft oder Sozialtechnologie. Was leistet die Systemforschung? (Совместно с N. Luhmann.) — Frankfurt am Main, 1971, ISBN 978-3-518-06358-3.
  • Kultur und Kritik. Verstreute Aufsätze, Frankfurt am Main, 1973, ISBN 978-3-518-36625-7.
  • Legitimationsprobleme im Spätkapitalismus. — Frankfurt am Main, 1973, ISBN 3-518-10623-6.
  • Zwei Reden: aus Anlass der Verleihung des Hegel-Preises 1973 der Stadt Stuttgart an Jürgen Habermas am 19. Jan. 1974. (Совместно с D. Henrich.) — Frankfurt am Main, Suhrkamp, 1974. — ISBN 3-518-06702-8, ISBN 978-3-518-06702-4.
  • Zur Rekonstruktion des Historischen Materialismus. — Frankfurt am Main, 1976, ISBN 3-518-27754-5.
  • Politik, Kunst, Religion. Essays über zeitgenössische Philosophen. — Stuttgart, 1978, ISBN 3-15-009902-1.
  • Das Erbe Hegels. Zwei Reden aus Anlass der Verleihung des Hegel-Preises 1979 der Stadt Stuttgart an Hans-Georg Gadamer am 13. Juni 1979. (Совместно с Hans-Georg Gadamer.) — Frankfurt am Main, 1979. — 94 S.
  • Kleine politische Schriften (I—IV). — Frankfurt am Main: Suhrkamp, 1981. — 535 S. — ISBN 3-518-06561-0.
  • Theorie des kommunikativen Handelns. (Bd. 1: Handlungsrationalität und gesellschaftliche Rationalisierung; Bd. 2: Zur Kritik der funktionalistischen Vernunft.) — Frankfurt am Main, 1981, ISBN 3-518-28775-3.
  • Moralbewußtsein und kommunikatives Handeln. — Frankfurt am Main, 1983, ISBN 3-518-28022-8.
  • Vorstudien und Ergänzungen zur Theorie des kommunikativen Handelns. — Frankfurt am Main: Suhrkamp, 1984. — 606 S. — ISBN 3-518-57651-8.
  • Die neue Unübersichtlichkeit. Kleine Politische Schriften, V. — Frankfurt am Main, 1985, ISBN 3-518-11321-6.
  • Der philosophische Diskurs der Moderne, Frankfurt am Main, 1985, ISBN 3-518-57722-0.
  • Eine Art Schadensabwicklung: kleine politische Schriften VI. — Frankfurt am Main: Suhrkamp, 1987. — ISBN 3-518-11453-0.
  • Nachmetaphysisches Denken. Philosophische Aufsätze. — Frankfurt am Main, 1988, ISBN 978-3-518-28604-3.
  • Die Moderne — ein unvollendetes Projekt: Philosophisch-politische Aufsätze 1977—1990. — Leipzig: Reclam-Verl., 1990. — 254 S. — ISBN 3-379-00658-0, ISBN 978-3-379-00658-3.
  • Vergangenheit als Zukunft. — Zürich, Pendo Verlag, 1990. — ISBN 3-85842-251-7.
  • Die nachholende Revolution. — Frankfurt am Main, 1990, ISBN 978-3-518-11633-3.
  • Erläuterungen zur Diskursethik. — Frankfurt am Main, 1991, ISBN 978-3-518-28575-6.
  • Texte und Kontexte. — Frankfurt am Main, 1991, ISBN 978-3-518-28544-2.
  • Faktizität und Geltung. — Frankfurt am Main, 1992, ISBN 3-518-28961-6.
  • Die Normalität einer Berliner Republik. — Frankfurt am Main: Suhrkamp, 1995. — ISBN 3-518-11967-2.
  • Die Einbeziehung des Anderen. Studien zur politischen Theorie. — Frankfurt am Main, 1996, ISBN 3-518-29044-4.
  • Vom sinnlichen Eindruck zum symbolischen Ausdruck. Philosophische Essays. — Frankfurt am Main, 1997, ISBN 3-518-22233-3.
  • Die postnationale Konstellation. Politische Essays. — Frankfurt am Main, 1998, ISBN 978-3-518-12095-8.
  • Wahrheit und Rechtfertigung. Philosophische Aufsätze. — Frankfurt am Main, 1999, ISBN 978-3-518-29323-2.
  • Zeit der Übergänge. Kleine Politische Schriften IX. — Frankfurt am Main, 2001, ISBN 978-3-518-12262-4.
  • Die Zukunft der menschlichen Natur. Auf dem Weg zu einer liberalen Eugenik? — Frankfurt am Main, 2001, ISBN 978-3-518-29344-7.
  • Kommunikatives Handeln und detranszendentalisierte Vernunft. — Stuttgart, Reclam Verlag, 2001, ISBN 3-15-018164-X.
  • Glauben und Wissen. — Frankfurt am Main, 2002, ISBN 3-518-06651-X.
  • Zeitdiagnosen: Zwölf Essays 1980—2001. — Frankfurt am Main, 2003, ISBN 3-518-12439-0.
  • Der gespaltene Westen. Kleine politische Schriften X. — Frankfurt am Main, 2004, ISBN 3-518-12383-1.
  • Zwischen Naturalismus und Religion. Philosophische Aufsätze. — Frankfurt am Main, 2005, ISBN 3-518-58447-2.
  • Dialektik der Säkularisierung. Über Vernunft und Religion. (Совместно с Joseph Ratzinger.) — Freiburg, Herder Verlag, 2005. — ISBN 978-3-451-28869-2.
  • Ach, Europa. Kleine politische Schriften XI. — Frankfurt am Main, 2008, ISBN 3-518-12551-6.
  • Philosophische Texte, 5 Bände. — Frankfurt am Main, Suhrkamp, 2009, ISBN 978-3-518-58515-3.
  • Zur Verfassung Europas. Ein Essay. — Berlin, Suhrkamp, 2011, ISBN 978-3-518-06214-2.
  • Nachmetaphysisches Denken II. Aufsätze und Repliken. — Berlin, Suhrkamp, 2012, ISBN 978-3-518-58581-8.
  • Im Sog der Technokratie. Kleine politische Schriften XII. — Berlin, Suhrkamp, 2013, ISBN 978-3-518-12671-4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Тавризян Г. М. Хабермас Юрген // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 Matustik M. B. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Moderna samhällsteorier (շվեդերեն): traditioner, riktningar, teoretiker — 9 — Lund: Studentlitteratur, 2015. — ISBN 978-91-44-10857-5
  5. LIBRIS — 2018.
  6. https://www.ae-info.org/ae/User/Habermas_Jürgen
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Mathematics Genealogy Project — 1997.
  8. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  9. CONOR.Sl
  10. https://digi.ub.uni-heidelberg.de/diglit/habermas1954/download.pdf
  11. https://geschwister-scholl-preis.de/preistraegerinnen/1985/
  12. http://www.erasmusprijs.org/index.cfm?lang=nl&page=Prijswinnaars&mode=detail&itemID=5330269D-DF3E-1414-10DADFE41EDAC9A2
  13. https://holbergprisen.no/en/holberg-prize/prize-winners/j-rgen-habermas
  14. Jürgen Habermas
  15. Habermas, Premio Príncipe de Asturias de Ciencias Sociales (իսպ.) // El MundoMadrid: Unidad Editorial, 2003. — ed. size: 337172 — ISSN 1697-0179; 1576-6969
  16. Premio Príncipe de Asturias de Ciencias Sociales 2003Princess of Asturias Foundation.
  17. Staatspreis für Habermas (գերմ.) // Die Welt / Hrsg.: S. AustWeltN24, Axel Springer SE, 2006. — ISSN 0173-8437
  18. Staatspreis des Landes Nordrhein-WestfalenGovernment of North Rhine-Westphalia.
  19. https://www.loc.gov/item/n78093535/jurgen-habermas/
  20. https://www.deutscheakademie.de/de/auszeichnungen/sigmund-freud-preis/juergen-habermas
  21. https://www.viktorfrankl.org/vf_preisD.html
  22. Prof. Dr. Jürgen Habermas (գերմ.)Theodor-Heuss-Stiftung.
  23. Jürgen Habermas erhält den Deutsch-Französischen Medienpreis für sein LebenswerkDeutsche Welle, 2018.
  24. https://www.kyotoprize.org/en/laureates/jurgen_habermas/
  25. https://www.thebritishacademy.ac.uk/fellows/jurgen-habermas-FBA/
  26. https://www.amacad.org/person/jurgen-habermas
  27. Heine-Preis 2012 an Jürgen Habermas (գերմ.) // Zeit Online — 2012.
  28. Preisträger 2013 (գերմ.)
  29. Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  30. Max Mangold and Dudenredaktion: Duden Aussprachewörterbuch. In: Der Duden in zwölf Bänden. Volume 6, 6th edition, Dudenverlag, Mannheim/Leipzig/Wien/Zürich 2005 978-3-411-04066-7, "Jürgen" p. 446 and "Habermas" p. 383.
  31. Krech, Eva-Maria; Stock, Eberhard; Hirschfeld, Ursula; Anders, Lutz Christian (2009). Deutsches Aussprachewörterbuch [German Pronunciation Dictionary] (գերմաներեն). Berlin: Walter de Gruyter. էջեր 561, 629. ISBN 978-3-11-018202-6.
  32. Habermas, Jurgen. 2008. Between Naturalism and Religion: Philosophical Essays. (First chapter).
  33. cite ssrn |title=Disabling Democracy: How Disability Reconfigures Deliberative Democratic Norms|first1=Clifford|last1=Simplican|last2=Stacy|date=28 October 2017|ssrn = 1451092
  34. «Kloppenberg JT. Reading Obama: Dreams, Hope, and the American Political Tradition 2012». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին.
  35. Habermas and the Public Sphere. Ed. Calhoun. MIT Press
  36. «А. Ранне Научный семинар «Полемика о происхождении нравственных ценностей» 28.09.2016». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 12-ին.
  37. Georg Diez Habermas, the Last European: A Philosopher's Mission to Save the EU // Der Spiegel. — 25.11.2011. Архивировано из первоисточника 27 հունվարի 2015.
  38. По Хабермасу, постметафизическое мышление выступает в роли синонима современного философского мышления как такового и, помимо лингвистического поворота и ситуирования разума, включает в себя также процессуальную рациональность, или фаллибилизм, и дефляцию не-повседневного, под которой следует понимать тривиализацию и функционализацию. Инишев И. Н. Хайдеггер и философия языка. http://novainfo.ru/archive/6/filosofiya-yazyka Արխիվացված 2015-06-01 Wayback Machine
  39. Юрген Хабермас // Кругосвет. Архивировано из первоисточника 29 հունվարի 2015.
  40. Хабермас Ю. Философский спор вокруг идеи демократии. (Лекция вторая) Москва, Институт философии, апрель 1989 г. // Ю. Хабермас. Демократия. Разум. Нравственность / Пер. с нем. А. В. Михайлова и В. И. Кононова. — М.: Наука, 1992. — С. 31—55.
  41. Наталия Королёва Хабермас — бунтарь против террора // Deutsche Welle. — 18.06.2014. Архивировано из первоисточника 27 Սեպտեմբերի 2015.
  42. Брошура „Friedenspreis des deutschen Buchhandels 2001“ (съдържа Laudatio от Jan Philip Reemtsma и Реч по приемането на наградата от Юрген Хабермас на тема „Вяра и знание“) Արխիվացված 2017-04-27 Wayback Machine (Գերմաներեն)
  43. Юрген Хабермас, сайт на Наградата на принца на Астурия. (Իսպաներեն)
  44. Holbergprisen: Jürgen Habermas Արխիվացված 2011-07-16 Wayback Machine style="background:#F99;vertical-align:middle;text-align:center;" class="table-no"|Ոչ
  45. «VIKTOR FRANKL AWARD». 2017 թ․ հունիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 19-ին.
  46. «Georg-August-Zinn-Preis - SPD Hessen im Internet». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 17-ին.
  47. „Jürgen Habermas erhält Erasmus-Preis“ Արխիվացված 2014-02-20 Wayback Machine, boersenblatt.net 29. Januar 2013. (Գերմաներեն)
  48. «German philosopher Habermas rejects UAE's Zayed Book Award». AP NEWS. 2021 թ․ մայիսի 2. Վերցված է 2021 թ․ մայիսի 2-ին.
  49. SPIEGEL, Dietmar Pieper, DER (2021 թ․ մայիսի 2). «Jürgen Habermas und die emiratische Propaganda: Lässt sich der Starphilosoph vereinnahmen?». Der Spiegel (գերմաներեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 2-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  50. «Jürgen Habermas turns down UAE award over human rights concerns». DW. 2021 թ․ մայիսի 2.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Алхасов А. Я. Антипозитивизм в социологической теории Юргена Хабермаса: Автореф. дис. … канд. филос. наук: 22.00.01 / МГУ им. М. В. Ломоносова, Социол. фак., Дис. Совет Д 053.05.67. — М., 1997.
  • Беляев А. Б. Социально-философская концепция Ю. Хабермаса: восприятие в российской социологии // Журнал социологии и социальной антропологии. — Том IV, 2001. — № 3.
  • Дабосин П. С. «Критическая» теория общества и государства Ю. Хабермаса: Методол. аспект / Удмурт. гос. ун-т. — Ижевск : Изд-во Удмурт. гос. ун-та, 2001.
  • Кусраев Б. Н. Коммуникативная рациональность Ю. Хабермаса: Дис. … канд. филос. наук : 09.00.13. — М., 2002.
  • Плотников Н. Власть аргумента и public relations: 70 лет Хабермасу // Логос. — 1999. — № 8 (18).
  • Соболева М. Е. К концепции философии языка Юргена Хабермаса // Логос. — 2002. — № 2.
  • Соболева М. Е. Универсальная прагматика Юргена Хабермаса // Соболева М. Е. Философия как «критика языка» в Германии. — СПб.: Изд-во СПбГУ, 2005.
  • Современная западная теоретическая социология: Реф. сб.: Вып.1. Юрген Хабермас. 1992.
  • Тищенко П. Д. Новейшие биомедицинские технологии: Философско-антропологический анализ [Анализ идей либеральной евгеники Ю. Хабермасом] // Вызов познанию: Стратегии развития науки в современном мире. — М.: Наука, 2004. — С. 309—332.
  • Тавризян Г. М. «Актуальный» вариант «критической теории общества» // Вопросы философии. — 1976. — № 3.
  • Фарман И. П. Социально-культурные проекты Юргена Хабермаса / Рос. акад. наук. Ин-т философии. — М.: ИФ РАН, 1999.
  • Философский энциклопедический словарь. — М.: Советская энциклопедия, 1983. — С. 752—753.
  • Фливберг Б. Хабермас и Фуко — теоретики гражданского общества / Пер. Н. В. Романовский // Социологические исследования — 2000. — № 2. — С. 127—136.
  • Фурс В. Н. Философия незавершенного модерна Юргена Хабермаса. — Мн.: Экономпресс, 2000.
  • Шачин С. В. Коммуникативная теория разума Юргена Хабермаса: Дис. … канд. филос. наук : 09.00.03. — СПб., 1996.
  • Шульц В. Л. Философия Ю. Хабермаса / Рос. акад. наук, Ин-т соц.-полит. исслед. — М.: Наука, 2005.
  • Die Linke antwortet J. Habermas. — Fr/M., 1969.
  • Rohrmoser G. Das Elend der kritischen Theorie. — Freiburg im Breisgau, 1970.
  • Glaser W.R. Soziales und instrumentales Handein. Probleme der Technologie bei Arnold Gehien und Jürgen Habermas. — Stuttg., 1972.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրգեն Հաբերմաս» հոդվածին։