2008 թվականին պայմանագիր է կնքել է գերմանական Վերդեր ակումբի հետ։ 2010 թվականի օգոստոսի 17-ին 35 միլիոն եվրոյով տեղափոխվել է Ռեալ Մադրիդ։ 2010 թվականին ազգային հավաքականի կազմում մասնակցել է աշխարհի առաջնությանը և գրավել 3-րդ մրցանակային տեղը։ Նրա ծնողները ծագումով Թուրքիայից են, որտեղից էլ հասկանալի է տաղանդավոր ֆուտբոլիստի անունը։ Դեռ փոքր տարիքից Մեզութը հետաքրքրվում էր ֆուտբոլով և պատանեկան հասակից սկսել է խաղալ Գելզենկիրխեն քաղաքի ակումբներում։ 2000 թվականին Օզիլը կնքում է իր առաջին պայմանագիրը «Ռոթ-Վեիս Էսսեն» ակումբի հետ, որտեղ անցկացնում է 5 տարի։
2005 թվականին Օզիլը տեղափոխվում է «Շալկե 04», որտեղ կարճ ժամանակում դառնում է խաղարկող ֆուտբոլիստ։ Սակայն հետագայում չնայած լավ խաղին նա քիչ է հայտնվում մեկնարկային կազմում և 2008 թվականի հունվարի 31-ին տեղափոխվում է Բրեմենի «Վերդեր» ավելի քան 4 միլիոն եվրոյով։
Գրեթե միանգամից նա դառնում է մեկնարկային կազմի ֆուտբոլիստ և խփում է 13 գնդակ։ 2007 թվականի սեպտեմբերին նրան հրավիրում են Գերմանիայի երիտասարդական հավաքական, իսկ 2009 թվականին մինչև 21 տարեկանների հետ դառնում է Եվրոպայի չեմպիոն։
2009 թվականի փետրվարի 5-ին Օզիլը հրավիրվում է Գերմանիայի ազգային հավաքական, որտեղ հենց փետրվարի 11-ին նշում է իր նորամուտը Նորվեգիայի հավաքականի դեմ խաղում։ Մեզութը ճանաչում ձեռք բերեց աշխարհի առաջնության ժամանակ։ Նա խաղաց հիմնականում մեկնարկային կազմում։ Գոլ խփեց Գանայի հավաքականի դեմ խաղի ժամանակ, իսկ ահա Արգենտինայի հավաքականի դեմ խաղում կատարեց հիանալի գոլային փոխանցում իր թիմակից Մյուլերին։ Իկարկե նրա ֆանտաստիկ խաղը և աննկարագրելի տաղանդը չէր կարող անտարբեր թողնել «Ռեալին»։ Ժոզե Մոուրինյոն թիմի մարզչի դերը ստանձնելուն պես ցանկացավ արտիստին տեսնել իր թիմում և նրա կամքը իրականացավ։ 2010 թվականի ամռանը Օզիլը տեղափոխվեց Արքակայական ակումբ մոտ 14 միլիոն եվրոյով։
Հենց սկզբից Օզիլը շահեց պահանջկոտ մարզչի վստահությունը և սկսեց խաղալ մեկնարկային կազմում։
2013 թվականի օգոստոսին 42.5 միլիոն ֆունտով տեղափոխվեց Արսենալ։
2007 թվականին Մեսութը հրավիրվել է մինչև 21 տարեկանների Գերմանիայի ֆուտբոլի հավաքական։ 2008 թվականին մասնակցել է Եվրո-2008-ի եզրափակիչ խաղին։ 2009 թվականի փետրվարի 5-ին կանչվել է Գերմանիայի հիմնական հավաքական։ 2009 թվականի փետրվարի 11-ին Օզիլը առաջին անգամ հանդես է եկել Գերմանիայի հավաքականում ընդդեմ Նորվեգիայի հավաքականի։ Խաղն ավարտվել է Նորվեգիայի հավաքականի հաղթանակով՝ 1:0:
Գերմանացիները սկսել են աշխարհի առաջնության եզրափակիչ մասը D խմբում։ Առաջին հանդիպումը Գերմանիայի հավաքականն անցկացրել է Ավստրալիայի հավաքականի դեմ։ Օզիլը խաղին մասնակցել է առաջին րոպեից։ 12-րդ րոպեին ստացել է խաղի առաջին դեղին քարտը։ Դաշտում անցկացրել է 74 րոպե, այնուհետև նրան փոխարինել է Մարիո Գոմեսը։ Այդ ժամանակ գերմանացիները հաղթում էին 4:0 հաշվով (խաղն ավարտվել է այդ նույն հաշվով)։ Հաջորդ խաղում Գերմանիան պարտություն է կրել Սերբիայի հավաքականից՝ 1:0 հաշվով։ Գերմանացիները 37-րդ րոպեին խաղում էին 10 հոգով, քանի որ Միրոսլավ Կլոզեն առաջին խաղակեսում ստացել էր 2 դեղին քարտ։ Օզիլն այս խաղում անցկացրել է 70 րոպե։ D խմբի հաջորդ խաղում Գերմանիաի հավաքականը հանդիպել է Գանայի ազգային հավաքականի հետ։ Առաջին խաղակեսն ավարտվել է 0:0 հաշվով։ Օզիլը կրկին դուրս է եկել խաղադաշտ առաջին րոպեին և 60-րդ րոպեին խփել է խաղի միակ գոլը։ Աշխարհի առաջնության 1/8 փուլ Գերմանիայի հավաքականն անցել է Անգլիայի հավաքականի հետ։ Օզիլը խաղադաշտ է դուրս եկել առաջին րոպեին, խաղին մասնակցել է 85 րոպե։ Գերմանացիները հաղթել են 4:1 հաշվով։ Քառորդ եզրափակիչ են անցել Գերմանիայի և Արգենտինայի հավաքականները։ Օզիլը կրկին դուրս է եկել խաղադաշտ առաջին րոպեին։ Նա անցկացրել է 90 րոպե և միայն ավելացրած ժամանակում է փոխարինվել։ Խաղն ավարտվել է Գերմանիայի հավաքականի հաղթանակով՝ 4:0: Կիսաեզրափակչում գերմանացիները հանդիպել են իսպանացիների հետ։ Այդ հանդիպմանը Օզիլը խաղացել է 90 րոպե։ Առաջին խաղակեսն ավարտվել է 0:0 հաշվով։ Երկրորդ խաղակեսում Պույոլը 73-րդ րոպեին խփել է միակ գոլը՝ հաղթանակ բերելով Իսպանիայի հավաքականին հաղթանակը։ Գերմանացիներին երրորդ տեղի համար սպասվում էր խաղ Ուրուգվայի հավաքականի դեմ։ Օզիլը դուրս է եկել խաղադաշտ խաղի մեկնարկից։ 19-րդ րոպեին Թոմաս Մյուլերը բացել է խաղի հաշիվը, սակայն 9 րոպե անց Էդինսոն Կավանին հավասարեցրել է խաղի հաշիվը։ Առաջին խաղակեսն ավարտվել է 1:1 հաշվով։ Երկրորդ խաղակեսի 51-րդ րոպեին Դիեգո Ֆորլանը առաջ է մղել Ուրուգվայի հավաքականին։ Գերմանացիները ուղղել են դա 5 րոպե անց։ Գոլը խփեց Յանսենը։ Գերմանիայի հավաքականի հաղթական գոլը խփել է Սամի Խեդիրան։ Այս աշխարհի առաջնությանը Օզիլը խփել է մեկ գոլ և դարձել երեք գոլային փոխանցման հեղինակ, որոնք առաջադրվել են Աշխարհի առաջնության «Ոսկե գնդակ»-ին։