Jump to content

Հայտնի ամերիկացիների փառքի սրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայտնի ամերիկացիների փառքի սրահ (անգլ.՝ Hall of Fame for Great Americans), հայտնի ամերիկացիների քանդակների բաց պատկերասրահ, որը գտնվում է Բրոնքս Համայնքի քոլեջի տարածքում, Բրոնքս, Նյու Յորք։ Ընդգրկված է ԱՄՆ պատմական վայրերի ազգային ռեգիստրում և հանդիսանում է Միացյալ Նահանգների հպարտությունը։

Պատկերասրահի տեսքը, 2007 թվական

Ստեղծվել է 1900 թվականին Նյու Յորքի համալսարանի կամպուսի տարածքում ՝ 630 ոտնաչափ (192 մետր) երկարությամբ քարե սյունաշարի տեսքով[1]։ Բոզարի ոճով նախագծված պատկերասրահում տեղակայված են տարբեր քանդակագործների 98 բրոնզե կիսանդրիներ։ Նախագծի հեղինակը ճարտարապետ Սթենֆորդ Ուայթն է, ով նաև նախագծել է գրադարանը)՝ բարերար Հելեն Շեփարդի անմիջական մասնակցությամբ։ Պաշտոնապես բացվել է 1901 թվականի մայիսի 30-ին։

Ֆինանսական դժվարություններից ելնելով՝ Նյու Յորքի համալսարանը 1973 թվականին կամպուսը վաճառել է Նյու Յորքի քաղաքային համալսարանին, ինչի արդյունքում նրանց անցավ նաև Բրոնքս համայնքի քոլեջը[2]։

Առաջադրվելու իրավունք ստանալու համար թեկնածուն պետք է լիներ բնիկ կամ բնականացված (1914 թվականից) Միացյալ Նահանգների քաղաքացի, նրա մահվան օրվանից պետք է անցած լիներ առնվազն 25 տարի (1922 թվականին որակավորում մինչև 10 տարին է եղել)։ Մարդը պետք է զգալի ներդրում ունեցած լիներ երկրի տնտեսական, քաղաքական կամ մշակութային կյանքում։ Թեկնածուն դառնում է Փառքի սրահի անդամ ձայների պարզ մեծամասնությամբ, բացառությամբ 1925-1940 թվականների ժամանակահատվածի, երբ պահանջվում էր բոլոր ձայների 3/5-ը։

Բացի ստորև ներկայացվածներից, մեծ ամերիկացիների Փառքի սրահում առաջադրվել են մեծ թվով ԱՄՆ վաստակավոր քաղաքացիներ։ Ներկայումս ցուցակում կա 103 մարդ, սակայն ոչ բոլոլը ունեն կիսանդրի։

Անուն Տարի
1 Ջոն Ադամս 1900
2 Ջոն Քվինսի Ադամս 1905
3 Ջեյն Ադամս 1965
4 Լուի Ագասի 1915
5 Սյուզան Բ․ Էնթոնի 1950
6 Ջոն Ջեյմս Օդյուբոն 1900
7 Ջորջ Բանկրոֆտ 1910
8 Կլարա Բարտոն 1976
9 Հենրի Ուորդ Բիչեր 1900
10 Ալեքսանդր Բելլ 1950
11 Դանիել Բուն 1915
12 Էդվին Բուտ 1925
13 Բրենդեյս Լուի 1973
14 Բրուքս Ֆիլիպս 1910
15 Ուիլյամ Քալեն Բրայանտ 1910
16 Լյութեր Բըրբանք 1976
17 Էնդրյու Կարնեգի 1976
18 Ջորջ Վաշինգտոն Քարվեր 1973
19 Ուիլյամ Էլերի Չենինգ 1900
20 Ռուֆուս Չոատ 1915
21 Հենրի Քլեյ 1900
22 Մարկ Տվեն 1920
23 Գրովեր Քլիվլենդ 1935
24 Ֆենիմոր Կուպեր 1910
25 Փիթեր Կուպեր 1900
26 Քուշման Շառլոտ 1915
27 Ջեյմս Բյուքենան Իդս 1920
28 Թոմաս Էդիսոն 1960
29 Ջոնաթան Էդվարդս 1900
30 Ռալֆ Ուալդո Էմերսոն 1900
31 Դեյվիդ Գլազգո Ֆարագուտ 1900
32 Սթիվեն Ֆոսթեր 1940
33 Բենջամին Ֆրանկլին 1900
34 Ռոբերտ Ֆուլտոն 1900
35 Ջոզայա Գիբս 1950
36 Ուիլյամ Գորգաս 1950
37 Ուլիսես Ս. Գրանթ 1900
38 Էյսա Գրեյ 1900
39 Ալեքսանդր Համիլթոն 1915
40 Նաթանիել Հոթորն 1900
41 Ջոսեֆ Հենրի 1915
42 Պատրիկ Հենրի 1920
43 Ուենդել Հոլմս 1910
44 Օլիվեր Վենդել Հոլմս (կրտսեր) 1965
45 Հոփքինս Մարկ 1915
46 Էլիաս Հոու 1915
47 Վաշինգտոն Իրվինգ 1900
48 Էնդրյու Ջեքսոն 1910
49 Թոմաս Ջոնաթան Ջեքսոն 1955
50 Թոմաս Ջեֆերսոն 1900
51 Ջոն Փոլ Ջոնս 1925
52 Ջեյմս Քենթ 1900
53 Լանիեր Սիդնեյ 1945
54 Ռոբերտ Էդվարդ Լի 1900
55 Աբրահամ Լինքոլն 1900
56 Հենրի Լոնգֆելո 1900
57 Ջեյմս Ռասել Լոուել 1905
58 Լիոն Մերի Մեյսոն 1905
59 Էդուարդ Ալեքսանդր Մաք Դաուել 1960
60 Ջեյմս Մեդիսոն 1905
61 Հորաս Ման 1900
62 Ջոն Մարշալ 1900
63 Մեթյու-Ֆոնտեյն Մորի 1930
64 Ալբերտ Մայքելսոն 1970
65 Մարիա Միտչել 1905
66 Ջեյմս Մոնրո 1930
67 Սեմյուել Մորզե 1900
68 Վիլյամ Մորտոն 1920
69 Ջոն Լոտրոպ Մոթլի 1910
70 Սայմոն Նյուքոմ 1935
71 Թոմաս Փեյն 1945
72 Էլիս Պալմեր 1920
73 Ֆրենսիս Պարկման 1915
74 Ջորջ Փիբոդի 1900
75 Ուիլյամ Փեն 1935
76 Էդգար Ալլան Պո 1910
77 Ուոլտեր Ռիդ 1945
78 Ջեքի Ռոբինսոն 1970
79 Ֆրանկլին Դ. Ռուզվելտ 1973
80 Թեոդոր Ռուզվելտ 1950
81 Օգաստես Սենթ-Գոդենս 1920
82 Ուիլյամ Թեքումսե Շերման 1905
83 Ջոն Ֆիլիպ Սուզա 1973
84 Ջոզեֆ Սթորի 1900
85 Հարիեթ Բիչըր Սթոու 1910
86 Գիլբերտ Ստյուարտ 1900
87 Թեյեր Սիլվանուս 1965
88 Հենրի Դեյվիդ Թորո 1960
89 Լիլիան Ուոլդ 1970
90 Բուքեր Տալյաֆեռո Վաշինգտոն 1945
91 Ջորջ Վաշինգտոն 1900
92 Դենիել Ուեբստեր 1900
93 Ջորջ Վեսթինգհաուս 1955
94 Ջեյմս Ուիսթլեր 1930
95 Ուոլթ Ուիթմեն 1930
96 Էլի Ուիթնի 1900
97 Ջոն Գրինլիֆ Ուիթիեր 1905
98 Ռոջեր Ուիլյամս 1920
99 Էմմա Ուիլարդ 1905
100 Ֆրանսիս Ուիլարդ 1910
101 Վուդրո Վիլսոն 1950
102 Օրվիլ Ռայթ 1965
103 Ուիլբուր Ռայթ 1955

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. University Heights was New York University's main campus from 1894 to 1973.
  2. Closing a Campus | The College on a Hill Արխիվացված 2016-03-02 Wayback Machine (անգլ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայտնի ամերիկացիների փառքի սրահ» հոդվածին։