Ռոբերտ Էդվարդ Լի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոբերտ Էդվարդ Լի
անգլ.՝ Robert Edward Lee
Robert Edward Lee.jpg
հունվարի 19, 1807(1807-01-19)[1][2][3][4][5] - հոկտեմբերի 12, 1870(1870-10-12)[1][2][3][4][5] (63 տարեկանում)
ԾննդավայրՍթրաթֆորդ Հոլ, Վեսթմորլենդ, Վիրջինիա, ԱՄՆ
Մահվան վայրԼեքսինգտոն, Վիրջինիա, ԱՄՆ
ԳերեզմանLee Chapel
ՔաղաքացիությունԱՄՆ
ԶորատեսակConfederate States Army? և ԱՄՆ բանակ
Կոչումգեներալ
Հրամանատարն էրՀյուսիսային Վիրջինիայի բանակ
Մարտեր/
պատերազմներ
Ամերիկա-մեքսիկական պատերազմ և Ամերիկայի քաղաքացիական պատերազմ
ՍտորագրությունRobert E Lee Signature.svg

Ռոբերտ Էդվարդ Լի (անգլ.՝ Robert Edward Lee, հունվարի 19, 1807(1807-01-19)[1][2][3][4][5], Սթրաթֆորդ Հոլ, Վեսթմորլենդ, Վիրջինիա, ԱՄՆ - հոկտեմբերի 12, 1870(1870-10-12)[1][2][3][4][5], Լեքսինգտոն, Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկացի ռազմական գործիչ, Ամերիկայի դաշնային նահանգների բանակի գեներալ (1861 թվականի օգոստոսի 31-ից), Հյուսիսային Վիրջինիայի բանակի հրամանատար և Համադաշնային բանակի գլխավոր հրամանատար: 19-րդ դարի ամերիկյան հայտնի ռազմական հրամանատարներից մեկը:

Լին եղել է ԱՄՆ Ռազմական ակադեմիայի սաներից, դարձել է ինժեներական զորքերի սպա, մասնակցել է ամերիկա-մեքսիկական պատերազմին, վերահսկել է բերդերի կառուցումը և երկու տարի Վեսթ Փոյնթի ռազմական ակադեմիայում աշխատել է որպես տեսուչ: Երբ սկսվել է քաղաքացիական պատերազմը, նա հեռացվել է ամերիկյան բանակից և կանգնել Ամերիկայի Համադաշնային նահանգների՝ Հարավի կողքին: Վիրջինիայի նահանգապետը նրան նշանակել է նահանգի բանակի անձնակազմի պետ, ապա մի որոշ ժամանակ եղել է Ամերիկայի Համադաշնային Նահանգների նախագահ Դևիս Ջեֆերսոնի ռազմական քարտուղարը: Նախագահի վիրավորվելուց հետո նշանակվել է Հյուսիսային Վիրջինիայի բանակի հրամանատար: Նման դժվար ժամանակներում ընդունելով այդ պաշտոնը՝ նա կարողացել է Հարավի համադաշնային բանակի հետ ջախջախել Հյուսիսի բանակի վերադաս ուժերին և կռիվը տեղափոխել թշնամու տարածք: Լին երկու անգամ ղեկավարել է Հյուսիսի տարածք ներխուժման փորձը (Մերիլենդյան և Գեթիսբերգսկյան խմբեր), սակայն երկուսն էլ ապարդյուն են անցել: 1864 և 1865 թվականներին նրան հաջողվել է մեծ հարված հասցնել հարձակվող բանակի գեներալ Գրանթին, ապա չկարողանալով նրան կանգնեցնել՝ ստիպված է եղել հանձնել Ռիչմոնդը և Փիթերսբերգը, իսկ հետո կապիտուլյացիայի ենթարկել ամբողջ բանակը Ապոմատոքսի մոտ:

Լին իր մահվանից հետո դարձել է ամերիկյան պատմության ամենահայտնի դեմքերից մեկը[6]: Նա եղել է ետպատերազմյան «Հարավի պարտված պատմության» հայեցակարգի, ապա լայն իմաստով՝ պատվի ու քաջության խորհրդանիշ: Հենց այս տեսակետից էլ նա ոչ միայն Հյուսիսի, այլև ամբողջ ԱՄՆ-ի համար է եղել հերոս: Լին մինչև 1970-ականները մնացել է առասպելական գործիչ, մինչև որ պատմաբանները սկսել են ուսումնասիրել նրան ու նրա գործունեությունը[7]:

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիի նախահայրը եղել է գեներալ Ռիչարդ Լի Առաջինը «Ներգաղթյալ» մականունով (1617-1664), որը Անգլիայից Ամերիկա է տեղափոխվել 1639 թվականին և ծառայել Ջեյմսթաունի նահանգի դատարանում: Նա ամուսնացել է Էնն Կոնստեբլի հետ և նրանք ունեցել են 10 երեխա: Ռիչարդի մահից հետո նրա մի քանի պլանտացիաներ բաժանվել են նրա որդիների միջև: Նրա երրորդ տղան էր Ռիչարդ Լի Երկրորդը, որը ծնվել էր Վիրջինիայի «Paradise» պլանտացիայում, որն էլ հետագայում ժառանգել է: Նա ամուսնացել է Լետիցիա Կորբինի հետ (մոտ. 1657-1706), նրանց ընտանիքում էլ ծնվել է 8 երեխա: Նրանց չորս տղաներից՝ Ռիչարդից, Ֆիլիպից, Թոմասից և Հենրրից, սկիզբ է առել Լիերի չորս ճյուղերը: Թոմաս Լին դարձել է Վիրջինիայի նահանգապետ (1749-1750 թվականներ), իսկ նրա եղբայր Հենրին հայտնի է դարձել որպես կապիտան Հենրի Լի Առաջին (1691-1747): Նա էլ ամուսնացել է Մերի Բլենդի հետ (1704-1764), նրանց ընտանիքում եղել է 7 երեխա, որից հինգերորդը եղել է Հենրի Լի Երկրորդը (1730-1787): Նա ամուսնացել է Լյուսի Գրայմսի հետ (1734-1792), նրանք ունեցել են 8 երեխա, որոնցից ամենամեծը եղել է Հենրի Լի Երրրոդը, որը հայտնի է որպես «Light-Horse Harry»[8]: Նա եղել է մայրցամաքային բանակի սպա, 1791-1794 թվականներին եղել է Վիրջինիայի նահանգապետ։ 1782 թվականին ամուսնացել է Մաթիլդա Լադվելի հետ՝ ունենալով երեք երեխա՝ Ֆիլիպը, Լյուսին և Հենրին: Մաթիլդան հաճախ էր հիվանդանում և 1790 թվականին մահացել է՝ թողնելով պլանտացիան իր երեխաներին, որպեսզի պահպանի այն ամուսնու պարտատերերից: Հենրի Լի Երրորդը մնացել է ապրելու պլանտացիայում խնամակալի իրավունքով[9]։

1793 թվականի հունիսի 13-ին Հենրի Լին երկրորդ անգամ ամուսնանում է Աննա Հիլ Քարթերի հետ: Նա սկվայր Չարլզ Քաթերի և Էնն Բաթլեր Մուրի դուստրն էր։ Աննան ու Հենրին ունենում են վեց երեխաներ, որոնցից չորրորդը լինում է Ռոբերտ Էդվարդ Լին:

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Էդվարդ Լին ծնվել է 1807 թվականի հունվարի 19-ին Ստրատֆորդ Հոլլ պլանտացիայում: Այն ընդամենը մի քանի մղոն հեռավորության վրա էր գտնվում Ուեյքֆիլդ պլանտացիայից, որտեղ ծնվել է Ջորջ Վաշինգտոնը[10]: Նրան կոչել են Ռոբերտ Էդվարդ՝ ի պատիվ մոր երկու եղբայրների՝ Ռոբերտ և Էդվարդ Քարթերների: Լին ծնվել է այգու մոտ գտնվող գլխավոր հարկի արևելյան սենյակում: Ըստ ընտանեկան ավանդության՝ այնտեղ են ժամանակին ծնվել Ռիչարդ Հենրի Լին և Ֆրենսիս Լին՝ հայտնի վիրջինցիներ, որոնք ստորագրել են Անկախության հռչակագիրը։

Ռոբերտն ընդամենը 16 ամսական էր, երբ նրա եղբյար Հենրին, չափահաս դառնալով, ստանձնել է պլանտացիայի ղեկավարի պաշտոնը, որից հետո Ռոբերտը և նրա ընտանիքը այդտեղ մնացել են հյուրի կարգավիճակով: Ընտանեկան գործերը վատթարացել են, և նույնսիկ Հենրի Լի Ավագը փորձել է գնալ ծառայության Բրազիլիա, որպեսզի փախչի պարտատերերից, բայց դա նրա մոտ այդպես էլ չի հաջողվել: Նա վաճառել է ամեն ինչ, ինչ կարող էր և 1809 թվականի ապրիլի 11-ին 5400 իսպանական դոլլար պարտքի համար բանտարկվել Ուեսթմորլենդ բանտում: Բանտում էլ գրել է իր «Memoirs of the War in the Southern Department of the United States» աշխատության հիմնական մասը: Շուտով նրան ազատ են արձակել, սակայն ընտանիքը ստիպված է եղել վաճառել Աննա Քարթերի հոր գույքը՝ տարրական կարիքները հոգալու համար: Ընտանիքը հեռացել է պլանտացիայից և հաստատվել Ալեքսանդրիայում, որտեղ Հենրին գնել է մի փոքր տուն Քեմերոն սթրիթում՝ եպիսկոպոսական եկեղեցու մոտ, որն այժմ հայտնի է «Robert E. Lee Boyhood Home» անունով:

1812 թվականին սկսվել է անգլո-ամերիկյան պատերազմը: 1814 թվականի օգոստոսին Անգլիայի տորմիղը արշավել է դեպի Պոտոմակ գետ՝ ոչնչացնելով միակ կանգուն բերդը և մոտեցել Ալեքսանդրիային: Քաղաքը չի դիմադրել և օգոստոսի 28-ին քաղաքը հանձվել է բրիտանացիներին:

Պատերազմի ավարտին մայրը Ռոբերտին տվել է նախնական կրթության, որից հետո ուղարկել է Քարթերների ընտանիքի դպրոց: Այդ ընտանիքը այնքան բազմանդամ է եղել, որ երկու դպրոցներ են բացել իրենց երեխաների համար. մեկը գտնվում էր Շիրլի պլանտացիայում, մյուսը՝ Իսթերն Վյու, Էլիզաբեթ Քարթերի տանը: Հստակ հայտնի չէ, թե Ռոբերտը երբ է գնացել այդ դպրոց և ինչքան է այնտեղ մնացել: 1816 թվականին ընտանիքը տեղափոխվել է Քեմերոն Սթրիթի տնից Վաշինգտոն Սթրիթ։ Նույն տարում նրա եղբայրը՝ Ռոբերտ Չարլզը, գնացել է սովորելու Հարվարդում: Շուտով Ռոբերտի հայրը գրել է Բարբադոսից, որ ինքը ցանկանում է վերադառնալ տուն: Վերջիվերջո հասել է Սավաննա, սակայն 1818 թվականի մարտի 25-ին նա մահացել է սրտի կաթվածից:

Երբ հայրը մահացել է, Ռոբերտը 11 տարեկան էր: Ընտանիքի ֆինանսական վիճակը փոքր-ինչ բարելավել էր, բայց Ռոբերտը ստիպված էր մոր և քրոջ մասին հոգ տանել: 1820 թվականին նրան ուղարկել են սովորելու Ալեքսանդրիայի ուսումնարանում, որտեղ նա ստացել է դասական կրթություն, մասնավորապես տիրապետել է հունարենի և լատիներենի: 1823 թվականին այստեղ ուսումը ավարտել էր և ցանկանում էր շարունակել հետագա ուսումը: Մաթեմատիկայի հանդեպ սերը նրան դրդել է ընդունվել Վեսթ Փոյնթի ռազմական ակադեմիա, որը նա հետագայում համարում էր իր կյանքի ամենամեծ սխալը: 1824 թվականի փետրվարի 7-ին Լիի ընտանիքի քարտուղար Ուիլյամ Ֆիցհյուն նամակ է գրել ռազմական քարտուղար Ջոն Քելհունին՝ խնդրելով ընդունել Լիին Վեսթ Փոյնթ[11]։

Կրթությունը ԱՄՆ ռազմական ակադեմիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

1825 թվականի հունիսին գնացել Նյու Յորք, այնտեղից էլ ԱՄՆ-ի ռազմական ակադեմիա: Ժամանումից մի քանի օր անց նա հանձնել է ընդունելության քննություններ: Քննությունը եղել է բանավոր, բայց ոչ շատ դժվար: Քննությունից անմիջապես հետո նա ուղարկվել է Քեմփ Ադամս, որն անվանակոչվել էր նախագահ Քուինսի Ադամսի պատվին, և այնտեղ մի քանի օր անց՝ հունիսի 28-ին, պաշտոնապես հայտարարել են այն անձանց ցուցակը, որոնք անցել են քննությունները ու ստացել կադետի աստիճան. նրանց մեջ էր նաև Ռոբերտը: Մի քանի օր անց կադետներին տվել են նաև անձնական իրեր (հայելի, ածելի և այլն) և համազգեստ, իսկ հուլիսի 2-ին տեղի է ունեցել առաջին շքերթը, որին ներկա է եղել ֆրանսիական հեղափոխական գործիչ Լաֆայետը, որը հերթական անգամ այցելել էր Ամերիկա:

Ճամբարում արգելվում էր խմել, ծխել, խաղաթուղթ խաղալ և նույնիսկ կարդալ՝ համարելով, որ կարդալը զինվորականի համար այնքան էլ օգտակար չէ: 1829 թվականին հանձնել է ավարտական քննությունները: Վերջնական գնահատականներով նա գրավել է 2-րդ տեղը ամբողջ ակադեմիայում: Հուլիսի 1-ին նա դարձել է երկրորդ լեյտենանտ[12]:

Ծառայությունը Կոկսպուր-Այլենդում և Մոնրո բերդում: Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ժամանակներում նրա մայրը՝ Աննան, ապրում էր Ռևենսվորտի պլանտացիայում: Վեսթ Փոյնթում ավարտական քննությունից հետո Ռոբերտը մի քանի ամսով վերադարձել է տուն, որտեղ էլ իմացել է, որ իր մայրը ծանր հիվանդ է: Էդվարդը շատ օրեր է անցկացրել հիվանդ մոր մահճակալի մոտ, սակայն 1829 թվականի հուլիսի 26-ին Աննան մահացել է: Նրան հուղարկավորել են Ռևենսվորտում, նրա գույքը ըստ նրա կտակի անցել է երեխաներին, իսկ որդիները առանձին ստացել են 3000-ական դոլար[13]:

Օգոստոսի 1-ին կտակի հետ կապված բոլոր խնդիրներն արդեն լուծվել էին, երբ օգոստոսի 11-ին հրաման եկավ ռազմական ակադեմիայից: Լեյտենանտ Լիին հրամայվել էր գնալ Կոքսպուր Այլենդ: 1829 թվականի նոյոմբերի 1-ին ժամանել է Սավաննա և շուտով սկսել ինժեներական աշխատանքներ իրականացնել ճահճոտ Կոքսպուր Այլենդ կղզում, որտեղ էլ նախատեսվում էր մեծ բերդ կառուցել:

Լիին կղզում է մնացել ամբողջ ձմեռ, իսկ 1830 թվականի գարնանը աշխատանքները դադարեցվել են եղանակային պայմանների պատճառով: Լին վերադարձել է Ռևենսվորտ և սկսել շատ հաճախ այցելել հարևան Արլինգթոն պլանտանցիա, որտեղ ապրում էր Մերի Էնն Ռենդոլֆ Կաստիսը՝ Ջորջ Վաշինգտոն Պարկ Կաստիսի դուստրը: Մերիի հայրը դժգոհ էր այդ ացելություններից, չնայած որ անձնապես ոչինչ չուներ Ռոբերտի դեմ, սակայն գիտեր նրա ծանր ֆինանսական վիճակի մասին և չէր ցանականում, որ իր միակ աղջիկն ամուսնանա այնպիսի մարդու հետ, որը ոչինչ չունի՝ բացի լեյտենատի պաշտոնը: Չնայած Լին գիտեր Մերիի հոր դիրքորոշումը, բայց կանգ չի առել: Նա կրկին հաճախ է այցելել Մերիին ու նրան ուղեկցել Չեթեմ Մանոր ուղևորությունների ժամանակ:

Նոյեմբերին Լին վերադարձել է Կոքսպուր Այլենդ: 1831 թվականին աշխատանքները կրկին կասեցվել են, և Ռոբերտը տեղափոխվել է Մոնրո բերդ, որն արդեն կառուցվել էր, բայց բարելավման կարիք ուներ: Ենթադրվում է, որ մինչև բերդ գալը, նա գնացել է Արլինգթոն, որտեղ առաջարկություն է արել Մերիին և դրական պատասխան ստացել: Մերիի հայրը դժկամությամբ է տվել իր համաձայնությունը, իսկ հարսանիքը նշանակվել է հունիսի 30-ին Արլինգթոնում: Հարսանիքից հետո Մերին և Լին այեցելել են Վաշինգտոն, Ալեքսանդրիա և Ռևենսֆորտ պլանտացիա[14][15]:

Ամուսնությունը խիստ մեծ ազդեցություն է թողել Լիի հետագա կյանքի վրա: Մերին այնքան էլ կարգապահ չէր և տունը այնքան էլ լավ չէր կառավարում, բայց նա իր ամբողջ կյանքի ընթացքում սիրել է Լիին: Այդ յուրահատուկ կինը այնքան էր խորասուզվել իր ամուսնու կյանքում, որ դարձել էր նրա մի մասնիկը՝ իր պարզ բնավորության ու մաքուր հոգու շնորհիվ: Կյանքը Ռոբերտի հետ ստիպել է նրան ձեռք բերել ինքնատիրապետում, հատկապես այն տարիներին, երբ եղել է հիվանդ, և նաև այն ժամանակ, երբ ուժեղ կամքի շնորհիվ նա կարողացավ հաղթահարել բոլոր դժվարությունները[14]:

Օգոստոսի սկզբին Լիին կնոջ հետ տեղափոխվել է Մոնրո ամրոց, որտեղ նրանք անց են կացրել երեք տարի: Օգոստոսի 23-ին արդեն բերդ էր հասել Սաութհեմփթոնի ապստամբության լուրը: Ամրոցում գնալով ավելացել են ծառայողների թիվը, ինչը փոքր-ինչ հետաքրքիր է դարձրել այնտեղի կյանքը:

1834 թվականի հոկտեմբերի 25-ին Լիին գրասենյակային աշխատանք են առաջարկել Վաշինգտոնում: Նա ամրոց էր ժամանել որպես մի անփորձ սպա, սակայն նա այնտեղից հեռացել է արդեն խիստ մասնագիտացած իր գործի մեջ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Discogs — 2000.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 The Peerage — ed. size: 717826
  6. Nolan, 1991, էջ 59
  7. Encyclopedia Virginia staff։ «Robert E. Lee in Memory» (անգլերեն)։ Encyclopedia Virginia։ Վերցված է 2017-1-21 
  8. The Lees of Virginia
  9. Douglas Southall Freeman։ «A Carriage Goes to Alexandria» (անգլերեն)։ Վերցված է 2015-2-21 
  10. Seth C. Bruggeman, Here, George Washington Was Born, University of Georgia Press, 2011, стр. 24-25 ISBN 0820342726
  11. Дуглас Фриман։ «A Background of Great Traditions» (english)։ Վերցված է 2014-2-3 
  12. «Cullum's register» (անգլերեն)։ Վերցված է 2014-1-28 
  13. Дуглас Фриман։ «Sorrow and Scandal Come to the Lees» (անգլերեն)։ Վերցված է 2016-11-5 
  14. 14,0 14,1 Дуглас Фриман։ «Marriage» (անգլերեն)։ Վերցված է 2016-11-5 
  15. Thomas, 1995, էջ 64 - 65

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Blount, Roy, Jr Robert E. Lee. — Penguin Putnam, 2003. — ISBN 0-670-03220-4
  • Bonekemper, Edward H. Grant and Lee: Victorious American and Vanquished Virginian. — Westport, CT: Praeger Publishers, 2008. — 461 p. — ISBN 978-0-313-34971-3
  • Burton Brian K. Extraordinary circumstances. The Seven Days Battles. — Bloomington, Indiana: Indiana University Press, 2001. — 540 p. — ISBN 0-253-33963-4
  • Carmichael, Peter S. Audacity Personified: The Generalship of Robert E. Lee. — Louisiana State University Press, 2004. — ISBN Louisiana State University Press
  • Connelly, Thomas L. Robert E. Lee and the Western Confederacy: A Criticism of Lee’s Strategic Ability. Civil War History 15 (June 1969): 116-32.
  • Cooke, John E A Life of General Robert E. Lee. — Kessinger Publishing, 2010. — 414 p. — ISBN 1162649151
  • Cooling, B. Franklin Counter-thrust: From the Peninsula to the Antietam. — U of Nebraska Press, 2007. — 354 p. — ISBN 0803215436
  • Dougherty Kevin The Peninsula Campaign: a military analysis. — University Press of Mississippi, 2005. — 194 p. — ISBN 1-57806-752-9
  • Dowdey, Clifford Lee. — Little, Brown & Co, 1965. — 781 p.
  • Fellman, Michael The Making of Robert E. Lee. — New York: Random House, 2000. — ISBN 0-679-45650-3
  • Fishwick, Marshall W Lee after the War. — CreateSpace Independent Publishing Platform, 2014. — 270 p. — ISBN 1496195841
  • Flood, Charles Bracelen Lee - The Last Years. — Mariner Books, 1998. — 336 p. — ISBN 0395929741
  • Freeman, Douglas Southall. Lee (4 тома, 1935), а также сокращенное однотомное издание под ред. Richard Harwell (1961) - классическая биография
  • Gallagher, Gary W Lee the Soldier. — University of Nebraska Press, 1996. — 648 p. — ISBN 0803221533
  • Gallagher, Gary W Lee and his army in Confederate history. — Chapel Hill & London: The University of North Carolina Press, 2001. — 314 p. — ISBN 0-8078-2631-6
  • Hess, Earl J. Field armies and fortifications in the Civil War: the Eastern campaigns, 1861–1864. — Chapel Hill and London: The university of north carolina press, 2005. — 428 p. — ISBN 0-8078-2931-5
  • Lee, Edmund Jennings Lee of Virginia, 1642-1892: Biographical and Genealogical Sketches of the Descendants of Colonel Richard Lee. — Heritage Books, 2008. — 664 p. — ISBN 0788421034
  • Marshall, Charles Appomattox. — Baltimore: Press of Guggenheimer, Weil & co., 1894. — 36 p.
  • Melton, Brian C Robert E. Lee: A Biography. — ABC-CLIO, 2012. — 162 p. — ISBN 0313384363
  • Nolan, Alan T Lee Considered. — Chapel Hill, NC: University of North Carolina Press, 1991. — 243 p. — ISBN 0807898430
  • Pryor, Elizabeth Brown. Reading the Man: A Portrait of Robert E. Lee Through His Private Letters. New York: Viking, 2007.
  • Sears, Stephen W Chancellorsville. — Boston: Houghton Mifflin, 1996. — 593 p. — ISBN 0-395-87744-X
  • Sears, Stephen W Gettysburg. — Boston: Houghton Mifflin, 2003. — 622 p. — ISBN 0-395-86761-4
  • Smith, Eugene O. Lee and Grant: a Dual Biography. McGraw-Hill, New York, 1991.
  • Thomas, Emory M Robert E. Lee. — Houghton MifflinW.W. Norton & Co., 1995. — ISBN 978-0-393-31631-5