Ջորջ Բանկրոֆտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջորջ Բանկրոֆտ
անգլ.՝ George Bancroft
George Bancroft by Plumbe, 1846.jpg
Ծնվել էհոկտեմբերի 3, 1800(1800-10-03)[1][2][3]
Վուստեր, Մասաչուսեթս, ԱՄՆ[4]
Մահացել էհունվարի 17, 1891(1891-01-17)[1][2][3] (90 տարեկան)
Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[5]
ԳերեզմանRural Cemetery
ՔաղաքացիությունFlag of the United States (1890-1891).svg ԱՄՆ
Մասնագիտությունդիվանագետ, նոր ժամանակաշրջանի պատմաբան, պատմաբան, ակադեմիկոս, գրող և քաղաքական գործիչ
Գործունեության ոլորտդիվանագետ, պատմություն և գրող
Պաշտոն(ներ)Ռազմածովային ուժերի նախարար և դեսպան
ԱնդամակցությունԿոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Ամերիկայի հնավաճառության միություն, Բավարիական գիտությունների ակադեմիա, Թուրինի Գիտությունների Ակադեմիա և Ամերիկյան պատմական ասոցիացիա
Ալմա մատերՀարվարդի համալսարան, Գյոթինգենի համալսարան, Հայդելբերգի համալսարան, Ֆիլիպսի ակադեմիան Էքսետերում և Հարվարդի քոլեջ
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
ՊարգևներԱրվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան և Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
ՀայրԱհարոն Բանկրոֆտ
George Bancroft Վիքիպահեստում


Ջորջ Բանկրոֆտ[6] (անգլ.՝ George Bancroft, հոկտեմբերի 3, 1800(1800-10-03)[1][2][3], Վուստեր, Մասաչուսեթս, ԱՄՆ[4] - հունվարի 17, 1891(1891-01-17)[1][2][3], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[5]), ամերիկացի պատմաբան և դիվանագետ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Բանկրոֆտը ծնվել է Մասաչուսեթս նահանգի Վուսթեր քաղաքում և եղել է քարոզիչ, Ամերիկյան միավորական (բողոքական շարժման հակաթրիտանական ուղղություն ) ասոցիացիայի առաջին նախագահ Ահարոն Բանկրոֆտի որդին, որը նաև հայտնի էր իր գրական գործունեությամբ: 13 տարեկան հասակում ընդունվել է Հարվարդի համալսարան և 1817 թվականին ավարտել այն: 1818 թվականին մեկնել է Գերմանիա, Գյոթինգենի համալսարանում լսել դասախոսություններ, 1820 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի դիպլոմ և 1821 թվականին ձեռնարկել է ճամփորդություն Գերմանիայով, Ֆրանսիայով, Շվեյցարիայով և Իտալիայով,որի ժամանակ Վայմարում այցելել է Գյոթեին[7]:

8 ամիս Իտալիայում մնալուց հետո Բանկրոֆտը Մարսելով վերադառնում է Ամերիկա: Այստեղ զբաղեցրել է հունարեն լեզվի ուսուցչի տեղը Հարվարդի համալսարանում, բայց շուտով Կոգզվելի հետ միասին 1823 թվականին Նորտգեմպտոնում հիմնել են Ռունդգիլյան դպրոցը: Այդ ընթացքում նա տպագրում է Գեերենի շարադրության թարգմանությունը՝ «Մտքեր քաղաքականության, հաղորդագրությունների և Հին աշխարհի գլխավոր ժողովուրդների առևտրի մասին»: Բայց մի քանի տարի անց նա թողել է իր ուսումնարանը, որպեսզի իրեն նվիրի բացառապես Միացյալ նահանգների պատմությանը[7]:

Քաղաքականան գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր քաղաքական գործունեության ընթացքում նա միացել է Դեմոկրատական կուսակցությանը: Որպես պարգևատրում՝ նա 1838 թվականին նախագահ Վան-Բյուրենից ստացել է Բոստոնյան նավահանգստի գլխավոր մաքսային տնօրենի կարևոր պաշտոնը (Collector of Customs): Փոլկը, որը 1845 թվականից զբաղեցնում էր երկրի նախագահի պաշտոնը, Բանկրոֆտին նշանակել է ծովային նախարար, այդ պաշտոնում նա դարձել է Վաշինգտոնի աստղադիտարանի և Մերիլենդ նահանգի Անապոլիս քաղաքի ծովային ուսումնարանի հիմնադիրը: 1846 թվականի աշնանը Փոլկը որպես արտակարգ դեսպան և լիազոր նախարար նրան ուղարկել է Անգլիա, որտեղ նա մնացել է մինչև 1849 թվականը[7]:

Օգտվելով Լոնդոնում գտնվելու հանգամանքից՝ Բանկրոֆտը մանրամասն ուսումնասիրել է Ամերիկայի պատմության, հատկապես Ամերիկյան հեղափոխության արխիվային աղբյուրները: Լոնդոնից նա բազմիցս մեկնել է Փարիզ, որտեղ Գիզոյի, Մինիեի և Տոկվիլի աջակցությամբ շարունակել է իր ուսումնասիրություններն արխիվներում՝ դրանցում գտնելով հարուստ նյութեր: 1850 թվականին ապրել է Նյու-Յորքում, իսկ ամռանը՝ ծովափնյա Նյուպորտե քաղաքում, բացառապես զբաղվել է իր «History of the United States»-ն ավարտին հասցնելու գործով( 1—10 մասեր, Բոստոն, 1834—1874; գերմաներեն թարգմանոթյունը Կրետչմար և Բարտելս, Լայպցիգ, 1845—1875; ֆրանսերեն ՝ Գամոն — Փարիզ, 1861—1862): 1867 թվականի մայիսին նախագահ Ջոնսոնը նրան նշանակել է դեսպանորդ պրուսական պալատում և Հյուսիսգերմանական միությունում: Բանկրոֆտի միջնորդությամբ 1868 թվականի փետրվարի 22-ին կնքվել է համաձայնագիր Միացյալ նահանգների և Հյուսիսգերմանական միության միջև, որով սահմանվեցին ներգաղթյալների հպատակությանը վերաբերվող կանոններ: Հաջորդ տարվա ամռանը իր կառավարության հանձնարարությամբ նա համաձայնագրեր է կնքել նաև Բավարիայի, Վյուրտեմբերգի,Բադենի և Հեսսենի հետ: Գերմանական կայսրության վերականգնումից հետո էլ մինչև 1874 թվականի հուլիսի 1-ը Բանկրոֆտը մնացել է իր պաշտոնում, ապա վերադարձել հայրենիք և այդ ժամանակից ի վեր ապրել Վաշինգտոնում[7]:

19-րդ դարի վերջին - 20-րդ դարի սկզբին Բրոքհաուզի և Եֆրոնի Հանրագիտարանային բառարանում գրված էր, որ Բանկրոֆտն առաջինն էր այն գրողների շարքում, որոնք զբաղվել են Ամերիկայի պատմության 19-րդ դարի ուսումնասիրությամբ[7]:

Իր կողմից գրված Միացյալ նահանգների պատմությունը նրա գրական գործունեության ամենահասուն պտուղն է հանդիսացել, նրանում նկարագրված դեպքերը հասցրել է մինչև 1782 թվականի Անկախության համար մղված պատերազմը: «History of the formation of the constitution of the United States» (1882, հատոր 2) աշխատությունը հանդիսանում է վերը նշվածի շարունակույթունը,1876 թվականին Միացյալ նահանգներ անկախության հարյուրամյա տարելիցի տոնակատարության կապակցությամբ հոբելյանական տպագրությամբ լույս է տեսել նրա Նահանգների պամությունը 6 հատորով : Դրանից բացի նրա կողմից է գրվել նաև «Literary and historical miscellanies» (1855), «History of the colonisation of the United States» (1882) գրքերը[7]:


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Энциклопедия Брокгауз (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118656996 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Банкрофт Джордж // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. Ермолович, Дмитрий Иванович|Ермолович Д. И. Англо-русский словарь персоналий. — М.: Рус. яз., 1993. — 336 с. — С. 44
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 «Банкрофт, Джордж»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]