Ջեյմս Ուիսթլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Ուիսթլեր
անգլ.՝ James Whistler
Whistler Selbstporträt.jpg
Ի ծնեJames Abbot McNeill Whistler
Ծնվել էհուլիսի 11, 1834(1834-07-11)[1][2][3][…]
ԾննդավայրԼոուել, Մասաչուսեթս, ԱՄՆ[4]
Վախճանվել էհուլիսի 17, 1904(1904-07-17)[1][2][5][…] (70 տարեկան)
Մահվան վայրՉելսի, Կենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Քաղաքացիություն45 Star US Flag.svg ԱՄՆ[6][7] և Flag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, օֆորտանկարիչ, նկարազարդող, գրող, վիմագրող և նկարիչ-փորագրող
Ոճսիմվոլիզմ[8] և էսթետիզմ[9]
Ժանրդիմանկար[4], դիմապատկեր, Ճարտարապետական նկարչություն[4], պատմական գեղանկարչություն[4], բնանկար[4], նյու[4] և ծովանկար[4]
Թեմաներգեղանկարչություն[10] և Կերպարվեստ[10]
Ուշագրավ աշխատանքներNocturne: Blue and Gold – Old Battersea Bridge?, Nocturne in Black and Gold – The Falling Rocket? և Ուիսթլերի մայրը
ՈւսուցիչՇարլ Գլեյր
ԱշակերտներMay Wilson Preston?
Պարգևներ
Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ԱնդամակցությունBurlington Fine Arts Club?
ՀայրՋորջ Վաշինգտոն Ուիսթլեր[11]
ՄայրԱննա ՄաքՆեյլ Ուիսթլեր[11]
ԱմուսինBeatrice Whistler?[11]
ԱզգականներRose Fuller Whistler?[12]
ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg James McNeill Whistler Վիքիպահեստում

Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլեր (անգլ.՝ James Abbot McNeill Whistler, հուլիսի 11, 1834(1834-07-11)[1][2][3][…], Լոուել, Մասաչուսեթս, ԱՄՆ[4] - հուլիսի 17, 1904(1904-07-17)[1][2][5][…], Չելսի, Կենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), ամերիկացի նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրել է Պետերբուրգում (1843-1849, հաճախել Գեղարվեստի ակադեմիա), Փարիզում (1855-1859, սովորել Շառլ Գլեյրի արվեստանոցում), Լոնդոնում (1859-1884, 1896-1903), կրել է Գյուստավ Կուրբեի, ճապոնական արվեստի ազդեցությունը, նկարելակերպով մոտ եղել ֆրանսիական իմպրեսիոնիզմին։

Դիմանկարներում ձգտել է կոմպոզիցիայի հակիրճ ընդհանրացման, գծային ռիթմերի ու տոնային ներդաշնակության նուրբ երաժշտականության («№ 1 սպիտակի սիմֆոնիա։ Սպիտակ հագած աղջիկը», 1862, Ազգայի պատկերասրահ, Վաշինգտոն, «Մոր դիմանկարը», 1871, Իմպրեսիոնիզմի թանգարան, Փարիզ, Միսս Ս. Ալեքսանդերի դիմանկարը, 1872-1874, Ազգային պատկերասրահ, Լոնդոն)։

Գեղանկարչական էֆեկտների ձգտումը բնանկար «նոկտյուրններում» Ուիսթլերին հանգեցրել է միջավայրի երերուն, երբեմն համարյա անիրական շարժունության տպավորություն ստեղծելուն («Կապույտ և ոսկյա նոկտյուրն։ Բատերսիի հին կամուրջը», 1872-1875, Թեյտ պատկերասրահ, Լոնդոն)։ Ուիսթլերը օֆորտի խոշոր վարպետ է («Վենետիկյան նկարաշար», 1879-1880)[13]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ջեյմս Ուիսթլեր հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC BY-SA icon 80x15.png