Ջորջ Վաշինգտոն Քարվեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Վաշինգտոն Քարվեր
անգլ.՝ George Washington Carver
Ծնվել էմոտ հունվարի 1, 1864(1864-01-01)[1]
Diamond, Նյուտոն շրջան, Միսսուրի, ԱՄՆ կամ ԱՄՆ[2]
Մահացել էհունվարի 5, 1943(1943-01-05)[3] (79 տարեկան)
Տակսիգի, Ալաբամա, ԱՄՆ[4]
մահը պատահարից
ԳերեզմանTuskegee University Campus Cemetery[5]
Բնակության վայր(եր)Տակսիգի
Քաղաքացիություն ԱՄՆ[6]
Ազգությունաֆրոամերիկացի
Մասնագիտությունբուսաբան, գյուտարար, համալսարանի դասախոս, սնկաբան, քիմիկոս և կենսաբան
Հաստատություն(ներ)Այովա նահանգի համալսարան և Թասքիգիի համալսարան
Գործունեության ոլորտբուսաբանություն, Սնկաբանություն, քիմիա և մանկավարժություն
Ալմա մատերԱյովա նահանգի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[2]
Պարգևներ
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Carver
Ստորագրություն
Изображение автографа
 George Washington Carver Վիքիպահեստում

Ջորջ Վաշինգտոն Քարվեր (անգլ.՝ George Washington Carver, մոտ հունվարի 1, 1864(1864-01-01)[1], Diamond, Նյուտոն շրջան, Միսսուրի, ԱՄՆ և ԱՄՆ[2] - հունվարի 5, 1943(1943-01-05)[3], Տակսիգի, Ալաբամա, ԱՄՆ[4]), ամերիկացի բուսաբան, սնկաբան, քիմիկոս, մանկավարժ, ուսուցիչ և քարոզիչ[9][10][11][12][13]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Վաշինգտոն Քարվերը ծնվել է 1864 թվականին կամ 1865 թվականի գարնանը, ստրկության մեջ[14]։ Նրա հայրը, որը ստրուկ էր հարևան ագարակից, մահացել է դժբախտ պատահարից, դեռևս մինչև որդու ծնվելը։ Մորը, քրոջը և հենց իրեն առևանգել են ավազակները և վաճառել են Կենտուկիում։ Նրա առաջին տիրոջը՝ Մոզես Քարվերին հաջողվել է վերադարձնել միայն մանկահասակ Ջորջին, որին նա դաստիարակել է սեփական որդու պես։ Տնկիներ խնամելու իր հմտության շնորհիվ՝ Ջորջն արդեն վաղ տարիքում ձեռք է բերում «բույսերի գիտակի» համբավ։

Քարվերը կարևոր դեր է խաղացել հարավային գյուղատնտեսական մի շարք մշակաբույսերի օգտագործման նոր ձևերի զարգացման գործում, ինչպիսիք են գետնանուշը, քաղցր կարտոֆիլը և սոյան։ Բացի դրանից՝ հարավի աղքատ ագարակատերերին նա սովորեցրել է ցանքաշրջանառության և հողաբարելավման մեթոդները։ Քարվերը հայտնի է դարձել որպես գետնանուշ մարդ (անգլ.՝ Peanut Man):

1896 թվականին Բուքեր Վաշինգտոնը (1856-1915), որը ականավոր մանկավարժ և սևամորթների կրթության համար պայքարող առաջամարտիկ է եղել, հրավիրել է Քարվերին գլխավորելու Տասկիգի ինստիտուտի գյուղատնտեսական բաժինը, որտեղ նա դասավանդել է 47 տարի՝ ընդհուպ մինչև իր մահը։ 1915-1926 թվականներին ինտենսիվորեն զբաղվել է զանազան մշակաբույսերի բերքատվության փորձերով։ Այսպես, Ալաբամա նահանգի քաղաքի բնակիչներին, որոնք մահանում էին սովից (սկզբում բամբակենին էր քայքայել նրանց հողերը, և հետո իրենք էին տուժել երկարաքիթ բզեզների ներխուժումներից), նա առաջարկել է բամբակենու փոխարեն գետնանուշ աճեցնել, որի հիման վրա մշակել էր 105 բաղադրատոմս։ Նա հորինել է քաղցր կարտոֆիլի վերամշակման եղանակներ, ներառյալ ալյուրը, շաքարը, օսլան, կոնֆետները, ներկը, թանաքը և շինարարական որոշ նյութեր։ Համարվում է, որ Ջորջ Վաշինգտոն Քարվերի գործունեությունը դարձել է այն բանի ապացույցը, որ Ամերիկան հնարավորությունների երկիր էր բոլոր մարդկանց համար։

Քարվերը մահացել է 1943 թվականի հունվարի 5-ին։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Վաշինգտոն Քարվերը մասնագիտացել է սնկաբանության ոլորտում[9]։

ԱՄՆ փոստային նամականիշ

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջորջ Վաշինգտոն Քարվերին է նվիրված «Ամերիկացի հայրիկը» մուլտիպլիկացիոն սերիալի մի դրվագ (2-րդ եթերաշրջան, 13-րդ սերիա), որտեղ նա ներկայացվել է «բացի գետնանուշի յուղից գետնանուշ օգտագործելու ավելի քան 300 եղանակի» գյուտարար։
  • Նրա անունը հիշատակվում է «Կլինիկա» սերիալում (7-րդ եթերաշրջան, 4-րդ սերիա), երբ Թյորկը փորձում էր ապացուցել Կարլին, որ ինքը գիտի իր արմատները։
  • Նա նաև հիշատակվել է «Մեծ պայթյունի տեսությունը» սերիալում (6-րդ եթերաշրջան, 17-րդ սերիա), «Զվարճալի դրոշներ» հաղորդման մեջ։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1943 թվականի հուլիսի 14-ին Ջորջ Վաշինգտոն Քարվերի պատվին բացվել է ազգային հուշաձան, որը դարձել է առաջին ազգային հուշարձանը՝ նվիրված ոչ նախագահի և այն էլ սևամորթ մարդու։
  • 1948 թվականին ԱՄՆ-ում նրա պատվին թողարկվել է փոստային նամականիշ։
  • 1970 թվականին Միջազգային աստղագիտական միությունը Ջորջ Վաշինգտոն Քարվերի անունով է կոչել Լուսնի հակառակ կողմում գտնվող խառնարանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.famousbirthdays.com/people/george-washington-Carver.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 http://www.jstor.org/stable/3743715
  5. Find A Grave — 1996.
  6. Notable Names Database — 2002.
  7. https://www.britannica.com/topic/Spingarn-Medal
  8. https://www.invent.org/inductees/george-washington-carver
  9. 9,0 9,1 International Plant Names Index: George Washington Carver (1864—1943)
  10. DNB, Katalog der Deutschen Nationalbibliothek: George Washington Carver
  11. George Washington Carver: Chemist, Teacher, Symbol Արխիվացված 2007-12-28 Wayback Machine
  12. George Washington Carver Արխիվացված 2009-02-12 Wayback Machine
  13. Peter D. Burchard, "George Washington Carver: For His Time and Ours, " National Park Service: George Washington Carver National Monument. 2006.
  14. «The early years». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]