Էդուարդ Ալեքսանդր Մաք Դաուել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ Ալեքսանդր Մաք Դաուել
Ի ծնե անունանգլ.՝ Edward Alexander MacDowell
Ծնվել էդեկտեմբերի 18, 1860(1860-12-18)[1][2][3][…]
Նյու Յորք, ԱՄՆ[4]
Երկիր ԱՄՆ
Մահացել էհունվարի 23, 1908(1908-01-23)[1][2][3][…] (47 տարեկան)
Նյու Յորք, ԱՄՆ[4]
ԳերեզմանMacDowell Cemetery[5]
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդաշնակահար, կոմպոզիտոր, piano teacher և երաժշտության դասախոս
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրԿոլումբիայի համալսարան
ԿրթությունԿոլումբիայի համալսարան, Հոխի կոնսերվատորիա և Փարիզի կոնսերվատորիա
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ԱմուսինMarian MacDowell?
Ստորագրություն
Ստորագրություն
 Edward MacDowell Վիքիպահեստում

Էդուարդ Ալեքսանդր Մաք Դոուել, (Mac Dowell, դեկտեմբերի 18, 1860(1860-12-18)[1][2][3][…], Նյու Յորք, ԱՄՆ[4] - հունվարի 23, 1908(1908-01-23)[1][2][3][…], Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի կոմպոզիտոր և դաշնակահար։ Ազգությամբ՝ շոտլանդացի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1876-1878 թթ. սովորել է Փարիզի կոնսերվատորիայում՝ Ա. Մարմոնտելի (դաշնամուր) և Մ. Սավառայի (կոմպոզիցիա), Մայնի Ֆրանկֆուրտի կոնսերվատորիայում՝ Կ. Հեյմանի (դաշնամուր) և Յո. Ռաֆֆի (կոմպոզիցիա) մոտ։ Ստեղծագործական անհատականությունը ձևավորվել է գերմանական ռոմանտիզմի գրական և երաժշտական ավանդույթների ազդեցությամբ։ 1888 թվականից ապրել է Բոստոնում, տվել հեղինակային համերգներ։ 1896-1904 թթ. եղել է Կոլումբիայի համալսարանի երաժշտության ամբիոնի (ԱՄՆ-ում առաջին) ղեկավարն ու պրոֆեսորը։ Մաք Դաուելը ամերիկյան պրոֆեսիոնալ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրներից է։ Առաջին ամերիկացի կոմպոզիտորն է, որ օգտագործել է հնդկացիների երաժշտական բանահյուսությունը («Հնդկական սյուիտ» և այլն)։ Գրել է ծրագրային երաժշտություն («Ողբերգական», «Հերոսական», «Նորվեգական» սոնատներ), դաշնամուրային 2 կոնցերտ, մոտ 40 երգ և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118890549 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. https://www.findagrave.com/memorial/657
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Ալեքսանդր Մաք Դաուել» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 364