Էմմա Ուիլարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմմա Ուիլարդ
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 23, 1787(1787-02-23)[1][2][3]
ԾննդավայրՎալենսիա, Իսպանիա[4][5]
Մահացել էապրիլի 15, 1870(1870-04-15)[1][2] (83 տարեկան)
Մահվան վայրԹրոյ, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանOakwood Cemetery[6]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունգրող, Դասղեկ և կանանց իրավունքների պաշտպան
Ծնողներհայր՝ Samuel Hart, Jr.?[7]
Զբաղեցրած պաշտոններԴասղեկ
Պարգևներ և
մրցանակներ
 Emma Willard Վիքիպահեստում

Էմմա Ուիլարդ (անգլ.՝ Emma Hart Willard փետրվարի 23, 1787(1787-02-23)[1][2][3], Վալենսիա, Իսպանիա[4][5] - ապրիլի 15, 1870(1870-04-15)[1][2], Թրոյ, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի հասարակական ակտիվիստ, կանանց կրթության ռահվիրա[9] և կանանց իրավունքների մարտիկ[10]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1787 թվականի փետրվարի 23-ին, ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Բեռլին քաղաքում։ Եղել է Սեմուել Հարտի և նրա երկրորդ կնոջ՝ Լիդիա Հինսդեյլ Հարտի տասնյոթերորդ երեխաներից տասնվեցերորդը։ Նրա հայրը ֆերմեր էր և իր երեխաներին սովորեցնում էր լինել ինքնուրույն` ինչպես դպրոցում, այնպես էլ կյանքում։

Վաղ հասակում Էմման հետաքրքրություն էր ցուցաբերում ուսման հանդեպ։ Այն ժամանակ կանայք ստանում էին միայն տարրական կրթություն, բայց Էմման մասնակցում էր ընտանեկան քննարկումներին քաղաքականության, փիլիսոփայության և գիտությունների վերաբերյալ, որոնք վարում էին ընտանիքի մեծահասակ անդամները։ Տասնհինգ տարեկան հասակում նրան ընդունել են հայրենի քաղաքի դպրոց։ Կրթական առաջընթացի շնորհիվ երկու տարի անց՝ 17 տարեկանում, դասավանդել է այդ դպրոցում, իսկ 1806 թվականից եղել է դպրոցի տնօրենը[11]։

1807 թվականին Ուիլարդը լքել է Բեռլինը և որոշ ժամանակ աշխատել է Մասաչուսեթս նահանգի Ուեսթֆիլդ քաղաքում, նախքան Վերմոնտ նահանգի Միդլբերի քաղաքում կանանց կրթության աշխատանքի առաջարկն ընդունելը։ Այստեղ նա զբաղեցրել է Middlebury Female Seminary վարժարանի տնօրենի պաշտոնը (1807-1809 թվականներին)[12]։ Ստանալով զգալի փորձ՝ 1814 թվականին իր տանը աղջիկների համար բացել է գիշերօթիկ հաստատություն։ Էմման ոգեշնչված էր այն առարկաներից, որոնք դասավանդում էին Middlebury College-ում, որտեղ ուսանում էր նրա զարմիկ Ջոն Ուիլարդը, և փորձել է կատարելագործել աղջիկների դպրոցներում առկա ուսումնական ծրագիրը։ Նա հավատում էր, որ աղջիկները կարող են սովորել նաև այն առարկաները, որոնք սովորում են միայն տղաների դպրոցում։

Էմմա Ուիլարդի Մերդբերիի տունը

Ուիլարդը որոշել է կիսվել կրթության մասին իր մտքերով և 1819 թվականին ստեղծել է կանանց կրթության բարելավման ծրագիր՝ այն տրամադրելով Նյու Յորքի նահանգի Լեգիսլատուրայի անդամներին։ Նրա ծրագիրը ներառում էր առաջարկություն` ֆինանսավորել կանանց կրթությունը նույն մակարդակով, ինչ տղամարդկանց կրթությունը։ Էմմա Ուիլարդը օրենսդիրներից պատասխան չստացավ, բայց աջակցություն ստացավ Նյու Յորքի նահանգապետ Դեուիթ Քլինթոնից, որը նրան հրավիրել էր դպրոց հիմնել իր նահանգում։ Սկզբում Ուիլարդը դպրոց է բացել Ուոթերֆորդում, սակայն նա այստեղ խոստացված ֆինանսական աջակցությունը չի ստացել և տեղափոխվել է Տրոյ քաղաք, որտեղ նրան ավելի մեծ ուշադրություն է դարձվել։ Troy Female Seminary սեմինարը բացվել է 1821 թվականի սեպտեմբերին։ Դա Միացյալ Նահանգների առաջին դպրոցն էր, որը կանանց համար բարձրագույն կրթություն էր տրամադրում։ Ուսումնական ծրագիրը բաղկացած էր մի քանի առարկայից, որոնք նա երկար տարիներ ձգտել էր ներառել կանանց կրթության մեջ`մաթեմատիկա, փիլիսոփայություն, աշխարհագրություն, պատմություն և գիտություն։ Դպրոցը ղեկավարում էր հենց Էմմա Ուիլարդը, 1831 թվականին այնտեղ սովորում էին ավելի քան 300 աշակերտ։ Ուսանողների մեծ մասը հիմնականում հարուստ կամ բարձրաստիճան ընտանիքներից էր։ Չնայած սովորող աղջիկների մեծ մասը, ի վերջո, տնային տնտեսուհիներ էին դառնում, Ուիլարդը մասնակցում էր կանանց պայքարին իր իրավունքների համար՝ միաժամանակ չդառնալով հավասար ընտրական իրավունքների համար կանանց շարժման կողմնակից։ Նա արժանի կրթությունը շատ ավելի կարևոր գործ էր համարում։

1838 թվականին Էմման հեռացել է դպրոցից՝ ղեկավարությունը փոխանցելով իր երեխաներին։ Առաջին ամուսնու մահից և երկրորդ ամուսնուց բաժանվելուց հետո, նա հետագա տարիներց անց է կացրել Ամերիկա և Եվրոպա՝ ճանապարհորդելով և նպաստելով կանանց բարձրագույն կրթությունը։ Հհրապարակել է բազմաթիվ գործեր՝ ի պաշտպանություն իր գործի։ Նրա ջանքերը նպաստեցին եվրոպական մի շարք երկրներում, ներառյալ Հունաստանում (Աթենքում), կանանց ավագ դպրոցների ստեղծմանը։

Մահացել է 1870 թվականի ապրիլի 15-ին Նյու Յորքի Տրոյա քաղաքում։ Թաղված է քաղաքի Oakwood Cemetery գերեզմանատանը[13]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերսբերիում աշխատելիս Էմման հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ Ջոն Ուիլարդին (անգլ.՝ John Willard ): Նա եղել է բժիշկ, իրենից մեծ է եղել 28 տարի և ունեցել է չորս երեխա իր նախորդ ամուսնություններից։ Նրա եղբորորդին՝ Ջոն Ուիլարդը, ապրել է նրանց հետ, երբ ուսանել է Middlebury College-ում։ Զույգն ունեցել է մեկ որդի`Ջոն Ուիլարդ (անգլ.՝ John Hart Willard, 1810-1883): Այն բանից հետո, երբ Ուիլարդը մահացել է 1825 թվականին, Էմման ամուսնացել է Քրիստոֆեր Ս. Յաթեսի հետ 1838 թվականին, բայց բաժանվել է նրանից 1843 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 https://en.wikisource.org/wiki/Woman_of_the_Century/Emma_Willard
  4. 4,0 4,1 4,2 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 1168.
  5. 5,0 5,1 5,2 Willard F. WILLARD, Mrs. Emma // A Woman of the Century: fourteen hundred-seventy biographical sketches accompanied by portraits of leading American women in all walks of life / F. Willard, M. Livermore — 1 — Buffalo: Charles Wells Moulton, 1893.
  6. Find A Grave — 1996.
  7. 7,0 7,1 Geni(բազմ․) — 2006.
  8. Emma Hart WillardNational Women's Hall of Fame.
  9. Emma Hart Willard (անգլ.)
  10. Emma Willard Biography Արխիվացված 2016-02-23 Wayback Machine (անգլ.)
  11. "Emma Willard." Encyclopedia Britannica, 2011. (անգլ.)
  12. "WILLARD, Emma." (n.d.): Funk & Wagnalls New World Encyclopedia. EBSCO. (անգլ.)
  13. Emma Hart Willard (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմմա Ուիլարդ» հոդվածին։