Հենրի Լոնգֆելո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Հենրի Լոնգֆելո
անգլ.՝ Henry Wadsworth Longfellow
Henry Wadsworth Longfellow - Project Gutenberg eText 16786.jpg
Ծնվել է փետրվարի 27, 1807({{padleft:1807|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:27|2|0}})[1][2]
Ծննդավայր Պորտլենդ
Վախճանվել է մարտի 24, 1882({{padleft:1882|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:24|2|0}})[1][2] (75 տարեկանում)
Վախճանի վայր Քեմբրիջ
Մասնագիտություն գրող, բանաստեղծ, վիպագիր, պրոֆեսոր և սցենարիստ
Լեզու իտալերեն, անգլերեն[3] և իսպաներեն
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրթություն Բոլդուն քոլեջ
Գրական ուղղություններ ռոմանտիզմ
Աշխատավայր Հարվարդի համալսարան
Պարգևներ Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան և Pour le Mérite
Զավակներ Alice Mary Longfellow և Ernest Wadsworth Longfellow
Henry Wadsworth Longfellow Signature.svg
Հենրի Լոնգֆելո Վիքիքաղվածքում
Հենրի Լոնգֆելո Վիքիդարանում
Henry Wadsworth Longfellow Վիքիպահեստում

Հենրի Ուորդսվորթ Լոնգֆելլո (անգլ.՝ Henry Wadsworth Longfellow, 1807, փետրվարի 27 - 1882, մարտի 24), ամերիկյան ռոմանտիկ բանաստեղծ, բանասեր, եվրոպական բանաստեղծների տաղանդավոր թարգմանիչ։ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր (18361854 թթ.)։ Նրա «Բանաստեղծություններ ստրկության մասին», «Հայավաթի երգը» գրքերը ծանոթ են ամբողջ աշխարհին[4]«Հայավաթի երգը»պոեմի 2 հատված թարգմանել է Հովհաննես Թումանյանը, հետագայում՝ Հայրենական պատերազմի տարիներին լույս է տեսնում պոեմի ամբողջական թարգմանությունը, որն անգլերենից թարգմանել էր Խաչիկ Դաշտենցը։[5]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1873 թվականին ընտրվել է ռուս. գիտությունների ակադեմիայի, 1878 թվականին՝ իսպանական ակադեմիայի անդամ։ Հրատարակվել է 1820 թվականից, շարունակել է ամերիկյան առաջավոր ռոմանտիզմի ավանդույթները։ Իր «Գիշերվա ձայներր» (1839), «Բանաստեղծություններ ստրկության մասին» (1842), «Չվող թռչուններ» (1858) և այլ ժողովածուներում, «Եվանջելին» (1847, հայերեն հրատարակչություն «Եվանգելինա», 1892) պոեմում, «Հիպերիոն» (1839), «Քավանահ» (1849) վեպերում Լոնգֆելլո բուրժուազիայի սահմանափակ պրակտիցիզմին հակադրել է բնության աշխարհը, երգել նահապետական բարքերը՝ իդեալականացնելով Ամերիկայի անցյալն ու նրա բնիկների կյանքը։ Լոնգֆելլո ամերիկյան ազգային մշակույթի ակունքները տեսնում էր հնդկացիների լեգենդներում ու ավանդազրույցներում։ Սրանց հիման վրա էլ նա ստեղծեց «Հայավաթի երգը» (1855, հայերեն հրատարակչություն 1943) պոեմը, որը համաշխարհային հռչակ բերեց նրան։ Լոնգֆելլո գրել է նաև նովելներ («Ճանապարհամերձ հյուրանոցի պատմվածքներ», 1863)։ Բանասեր-գիտնական, թարգմանիչ Լոնգֆելլոն ձեռնարկել է «Բանաստեղծություններ տեղանքի մասին» (1876-1879) 31-հատորանոց հրատարակությունը՝ նվիրված բնության պատկերմանը համաշխարհային պոեզիայում; Ամերիկայի մշակութային կյանքում մեծ դեր են խաղացել եվրոպական բանաստեղծներից կատարած նրա թարգմանությունները։ Առաջին անգամ նա է անգլերեն թարգմանել Գյոթեի և Հայնեի բանաստեղծությունները։ Լոնգֆելլոի մոտ 30 տարի աշխատել է Դանտեի «Աստվածային կատակերգություն» թարգմանելու վրա (համարվում է համաշխարհային թարգմանական գրականության գլուխգործոցներից)։ Ալիշանի արձակ թարգմանությամբ անգլերեն լույս տեսած «Հայոց երգը ռամկանք» ժողովածուից Լոնգֆելլոի չափածո թարգմանել և Ամերիկայում հրատարակել է նաև հայկական մի քանի երգեր («Արագիլին», «Մանուկն ու ջուրը» և այլն)։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Record #118780409 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 26-ին 2014:
  2. 2,0 2,1 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. http://data.bnf.fr/ark:/12148/cb119132966 Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  4. XIX դ. արտասահմանյան գրականության պատմություն. Երևանի համալսարանի հրատարակչություն. 1989. էջ էջ 324. 
  5. GAT Museum. Վահրամ Թերզիբաշյանի անձնական արխիվ. 
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 657 CC-BY-SA-icon-80x15.png