Ջոն Ջեյմս Օդյուբոն
Ջոն Ջեյմս Օդյուբոն անգլ.՝ John James Audubon և ֆր.՝ Jean‐Jacques Audubon | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 26, 1785[1][2][3][…] |
Ծննդավայր | Լես Կայես, Սան Դոմինգո[4][5] |
Մահացել է | հունվարի 27, 1851[1][2][6][…] (65 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5] |
Գերեզման | Trinity Church Cemetery and Mausoleum |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Ֆրանսիա |
Երկեր | Osprey and the Otter and the Salmon? և Ամերիկայի թռչուններ |
Մասնագիտություն | բուսաբան, թռչնաբան, նկարիչ, կենդանաբան, կենսաբան, գիտական պատկերազարդող, գրող, լուսանկարիչ, գծանկարիչ, նկարիչ-փորագրող և բնագետ |
Ամուսին | Lucy Audubon?[1] |
Ծնողներ | մայր՝ Jeanne Rabine? |
Անդամություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Էդինբուրգի թագավորական ընկերություն[7] և Լոնդոնի Լինեական ընկերություն |
Երեխաներ | John Woodhouse Audubon?[8], Victor Gifford Audubon?[8], Lucy Audubon? և Rose Audubon? |
Ստորագրություն | |
John James Audubon Վիքիպահեստում |
Ջոն Ջեյմս Օդյուբոն (անգլ.՝ John James Audubon, ծննդյան անուն՝ Ժան Ռաբին, ապրիլի 26, 1785[1][2][3][…], Լես Կայես, Սան Դոմինգո[4][5] - հունվարի 27, 1851[1][2][6][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5]), ամերիկացի թռչնաբան, բնագետ և նկարիչ։ Նա հատկապես հայտնի է ամերիկյան բոլոր թռչունների վերաբերյալ իր լայնածավալ աշխատություններով և թռչունների մանրամասն նկարներով՝ նրանց բնական միջավայրում։ Նրա գլխավոր աշխատությունը՝ «Ամերիկայի թռչունները» (1827–1839 թթ.) պատկերազարդ գունագեղ գիրքը համարվում է երբևէ շարադրված ամենահրաշալի թռչնաբանական աշխատություններից մեկը։ Օդյուբոնը հայտնաբերել է ամերիկյան թռչունների 25 նոր տեսակներ։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Օդյուբոնը ծնվել է Հայիթիի Սեն Դոմինգ ֆրանսիական գաղութի Լես Կայես քաղաքում[9] , որտեղ նրա հայրը շաքարեղեգի պլանտացիայի սեփականատեր էր։ Օդյուբոնը ծնվել է հոր՝ ֆրանսիացի նավատորմի նախկին լեյտենանտ Ժան Օդյուբոնի և նրա 27-ամյա աղախնու՝ Ժանի Ռաբինի կապի արդյունքում[10][11] : Նրանք տղային կոչեցին Ժան Ռաբին[11]։ Երբ Ժանը մի քանի տարեկան էր, մայրը մահացավ արևադարձային ինչ-որ հիվանդությունից, որից տառապում էր կղզի տեղափոխվելուց ի վեր։ Հայրը, որ մինչ այդ արդեն բազմաթիվ խառնածին երեխաներ ուներ՝ որոշներն իր մուլատ տնտեսուհուց՝ Քեթրին Սանի Բուֆարից, Ժանիի մահից հետո վերականգնում է հարաբերությունները Բուֆարի հետ, որն էլ ստանձնում է փոքրիկ Ժանի խնամքը[12]։ Սեն Դոմինգում գաղութարարների և ստրուկների միջև աճող լարվածությունը ստիպում են ավագ Օդյուբոնին վերադառնալ Ֆրանսիա, որտեղ նա դառնում է Ֆրանսիայի հանրապետական գվարդիայի անդամ։ 1791 թվականին նա կազմակերպում է իր սպիտակամորթ երեխաների՝ Ժանի և Մագի տեղափոխվելը Ֆրանսիա[13][14][15]։ Երեխաները մեծանում են Նանտի մոտ՝ Քոերոն (ֆր.՝ Couëron) գյուղաքաղաքում, Օդյուբոնի և նրա ֆրանսուհի կնոջ՝ Ան Մոնե Օդյուբոնի ընտանիքում, որի հետ նա ամուսնացել էր նախքան Հայիթի գնալը։ 1974 թվականին նրանք օրինականացնում են երեխաների կարգավիճակը և համապատասխանեցնում իրենց ֆրանսիական կեցությանը[14]։ Տղային անվանակոչում են Ժան Ժակ, իսկ աղջկան՝ Ռոզ[16]։ Երբ 1803 թվականին 18-ամյա Օդյուբոնը բարձրանում է Միացյալ Նահանգներ ուղևորվող նավի վրա, «անգլիականացնում» է անունը, դարձնելով Ջոն Ջեյմս Օդյուբոն[17]։ Դեռ կյանքի վաղ տարիներին Օդյուբոնը մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում բոլոր տեսակի թռչունների նկատմամբ։ Հայրը նույնպես քաջալերում էր որդու սերը բնության հանդեպ։ Ֆրանսիայում երիտասարդ Օդյուբոնը ստացել էր փայլուն կրթություն և դարձել վայելչակազմ և կիրթ երիտասարդ։ Նա նվագում էր սրինգ, դաշնամուր, սովորել էր ձիավարություն, սուսերամարտ և պար։ Սիրում էր ժամերով թափառել վայրի բնության գրկում և այդ զբոսանքներից հաճախ վերադառնում էր թռչունների բներ և ձվեր բերելով, որոնք հետո մեծ ճշտությամբ նկարում էր[18]։ Հայրը որդու համար կանխորոշել էր ծովայինի կարիերա և նույնիսկ 12 տարեկան որդուն ուղարկում է ռազմածովային դպրոց։ Սակայն տղան շուտով հասկանում է, որ անկարող է հաղթահարել ծովային հիվանդությունը՝ երկարատև ծովային ուղևորության ժամանակ։ Ծովային սպաների որակավորման քննությունից ձախողվելուց հետո Օդյուբոնը թեթևացած սրտով վերադառնում է ամուր գետնի վրա և նորից նվիրվում բնությունը հետազոտելուն, կենտրոնանալով թռչունների վրա[19]։
Արտագաղթ Միացյալ Նահանգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1803 թվականին Օդյուբոնի հայրը որդու համար կեղծ անձնագիր է ձեռք բերում և ուղարկում նրան Միացյալ Նահանգներ, որպեսզի որդին խուսափի նապոլեոնական պատերազմների մեջ ընդգրկվելուց։ Ավագ Օդյուբոնը նախապես Փենսիլվանիայում, Միլ Գրովում մի կալվածք էր ձեռք բերել, ուր և ուղևորվեց որդին[20][21]։
Հայրը հույս ուներ, որ որդին կզարգացնի կալվածքի արճիճի հանքերի շահագործումը, քանի որ արճիճը անհրաժեշտ էր փամփուշտների արտադրության համար։ Սա նրան կապահովեր շահավետ զբաղվածությամբ[22]։ Միլլ Գրովում Օդյուբոնը հանդիպում է հարևան կալվածքի տիրոջ Ուիլյամ Բեյքվելի և նրա դստեր՝ Լյուսիի հետ։ Հինգ տարի անց նա ամուսնանում է Լյուսիի հետ։ Երիտասարդ զույգը բազմաթիվ ընդհանուր հետաքրքրություններ ուներ, ներառյալ վայրի բնության հետազոտությունները։ Շուտով Օդյուբոնը ձեռնարկում է Ամերիկայի թռչունների ուսումնասիրությունը, որոշելով իր նյութերին կցել թռչունների ավելի իրական պատկերներ, քան մինչ դա անում էին նկարիչները։ Նախ նա սկսում է ճնճղուկազգիներին պատկանող մի փոքրիկ թռչունից՝ (անգլ.՝ phoebe) նրա ոտքին թել կապելով նա պարզում է, որ թռչունը ամեն տարի վերադառնում է բնադրման նույն վայրը։ 1805 թվականին Օդյուբոնը վերադառնում է Ֆրանսիա, որպեսզի Լյուսիի հետ ամուսնանալու համար հոր համաձայնությունը ստանա։ Նա նաև պիտի ընտանեկան բիզնեսին վերաբերվող հարցեր քննարկեր։ Երբ այնտեղ էր, հանդիպում է բնագետ և ֆիզիկոս Շառլ Մարի դը Օրբինին, որը նրան հետազոտության գիտական մեթոդներ է սովորեցնում[23]։ Վերադառնալով Միացյալ Նահանգներ, նա վերսկսում է թռչունների հետազոտությունը և ստեղծում իր սեփական բնագիտական թանգարանը՝ հավանաբար ներշնչված Ֆիլադելֆիայի բնագիտության պատմության մեծ թանգարանից, որի հիմնադիրը Չարլզ Ուիլսոն Փիլն էր։
Ամուսնություն և ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1808 թվականին Օդյուբոնը տեղափոխվում է Կենտուկի, որը շատ արագ բնակեցվում էր։ Վեց ամիս անց նա ամուսնանում է Լյուսի Բեյքվելի հետ, նրանք ունենում են երկու որդի՝ Վիկտոր (1809–1860) և Ջոն Վուդհաուզ (1812–1862) և երկու դուստր, որոնք մահանում են վաղ տարիքում՝ Լյուսին երկու տարեկանում և Ռոուզը ինն ամսականում[24]։ Երկու որդիներն էլ հետագայում օգնում են հրատարակել իրենց հոր աշխատությունները։ Ջոն Վուդհաուզ Օդյուբոնը դառնում է բնագետ, գրող և նկարիչ[25]։
Քաղաքացիություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1812 թվականին, Մեծ Բրիտանիայի դեմ սկսված պատերազմի պատճառով Օդյուբոնը այցելում է այն ժամանակվա մայրաքաղաք Ֆիլադելֆիա և Ամերիկայի քաղաքացիություն ընդունում։ Նա ստիպված հրաժարվում է ֆրանսիական քաղաքացիությունից։
Պարտքի տակ ընկնելը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլադելֆիայից Կենտուկի վերադառնալով Օդյուբոնը պարզում է, որ առնետները կերել են իր նկարների ամբողջ՝ երկու հարյուր նկարից բաղկացած հավաքածուն։ Շաբաթներ տևած ընկճախտից հետո նա կրկին վերադառնում է դաշտեր, որոշելով նորից նկարել՝ այս անգամ ավելի մասնագիտորեն[26]։ 1812 թվականի պատերազմը խառնում է Օդյուբոնի Նոր Օրլեան գնալու և այնտեղ բիզնես հիմնելու ծրագրերը։ Լյուսիի եղբոր հետ համագործակցելով նա Հենդերսոնում առևտրային գործ է հիմնում և 1812 թ.-ից մինչև 1919 թվականները վայելում բիզնեսի տված եկամուտները։ Միաժամանակ Օդյուբոնը հող և ստրուկներ է ձեռք բերում և ալրաղաց հիմնում։ 1819 թվականից հետո Օդյուբոնը սնանկանում է և բանտ ընկնում պարտքերի պատճառով։ Միակ սփոփանքն այնտեղ և մի փոքր գումար վաստակելու հույսը մահվան դատապարտվածների դիմանկարները նկարելն էր[27]։
Սիրտս ցավից ծանրանում էր, որ չէի կարողանում իմ սիրելիների ապրուստը հոգալ, բայց նույնիսկ այդ դժնդակ օրերին ես զարգացնում էի իմ այնքան սիրելի կարողություններն ու տաղանդը |
Թռչնաբանական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանտից դուրս գալուց հետո Օդյուբոնը ձեռքն է առնում հրացանը և ներկերի արկղիկը և օգնականի ուղեկցությամբ ճանապարհվում Միսսիսիպի։ Նա որոշել էր գտնել և նկարել Ամերիկայի բոլոր թռչուններին իր հավաքածուն վերջնականապես հրատարակության հանձնելու համար։ Նրա նպատակը ամերիկացի բանաստեղծ և թռչնաբան Ալեքսանդր Վիլսոնին[29] գերազանցելն էր։ 1820 թվականին Օդյուբոնը ճանապարհորդում է դեպի Միսսիսիպի, Ալաբամա և Ֆլորիդա՝ որոնելու փետրավորների նոր տեսակներ։ Հետևյալ ամառ նա տեղափոխվում է Լուիզիանա, Օկլի պլանտացիայի սեփականատերերի դստերը նկարչության դասեր տալու։ Չնայած ցածր վարձատրությանը, աշխատանքը գոհացնող էր, քանի որ նա բավական ժամանակ ուներ թափառելու և նկարելու շրջակա անտառներում:Հետագայում պլանտացիան պահպանվեց որպես Օդյուբոնի պատմական կենտրոն։ Օդյուբոնն իր ապագա աշխատությունը կոչեց «Ամերիկայի թռչունները»։ Նա փորձում էր օրը մեկ էջ նկարազարդել։ Նոր հայտնագործված տեխնոլոգիաներով նկարելուց հետո, նա որոշեց, որ իր նախկին գործերը կատարյալ չեն և նորից նկարեց դրանք[30] : Նա որսորդներ էր վարձել, որպեսզի նրանք թռչունների նոր տեսակներ բռնեն իր համար։ Օդյուբոնը հասկանում էր, որ այդ հսկայական աշխատանքը առ ժամանակ կտրելու էր իրեն ընտանիքից։
«Ամերիկայի թռչունները»
[խմբագրել | խմբագրել կոդը]Կնոջ աջակցությամբ 1826 թվականին, 41 տարեկան հասակում Օդյուբոնն ուղևորվում է Եվրոպա՝ իր հետ տանելով երեք հարյուր նկարներից բաղկացած իր հավաքածուն և մի քանի երաշխավորական նամակներ։ Հենց այդ նամակների շնորհիվ էլ նա ձեռք է բերում ժամանակի նշանավոր անգլիացիների ուշադրությունը։
Ես այնտեղ այնպիսի ընդունելություն գտա, որ չէի երազել իմ ամենաոգևորիչ երազներում անգամ։ |
Անգլիացիները հիացած էին ամերիկյան վայրի բնության և դրա բնակիչների Օդյուբոնի պատկերներով։ Անգլիայում և Շոտլանդիայում ճանապարհորդելու ընթացքում նա մեծ ընդունելություն է գտնում և բավական գումար է ձեռք բերում հրատարակելու «Ամերիկայի թռչունները»։ Այս մոնումենտալ աշխատությունը ներառում էր 435 նկարներ, որոնք պատկերում էին թռչունների ավելի քան յոթ հարյուր տեսակներ[32][33]։ Էջերը դասավորված էին այնպիսի վարպետությամբ, կարծես ընթերցողը վիզուալ զբոսանք էր կատարում Ամերիկայում[34]։ Առաջին և թերևս ամենահայտնի պատկերը վայրի հնդկահավի նկարն է։ Աշխատությունը տպագրելու համար պահանջվեց հարյուր տասնհինգ հազար վեց հարյուր քառասուն դոլար, որը Օդյուբոնը վճարեց ցուցահանդեսներից և իր որսած կենդանիների մորթիների վաճառքից գոյացած գումարով։ Օդյուբոնի աշխատությունը հսկայական հաջողություն ձեռք բերեց։ Տասնչորս տարի պահանջվեց նախագիծը կյանքի կոչելու համար, ներառյալ նրա մանրակրկիտ հետազոտությունները և տքնաջան ու զգուշորեն ծրագրված կազմակերպչական աշխատանքները։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Biggest collection of Audubon's work
- Ջոն Ջեյմս Օդյուբոնի գործերը Գուտենբերգ նախագծում
- John James Audubon at American Art Gallery
- Audubon's Birds of America at the University of Pittsburgh, a complete high resolution digitization of all 435 double elephant folios as well as his Ornithological Biography
- The John James Audubon Collection Արխիվացված 2013-10-09 Wayback Machine, Houghton Library, Harvard University
- "Audubon biography", National Audubon Society
- "Louise Hauss and David Brent Miller Audubon Collection" Արխիվացված 2011-07-19 Wayback Machine, Jule Collins Smith Museum of Art, Auburn University
- John James Audubon State Park Արխիվացված 2011-05-10 Wayback Machine in Henderson, Kentucky
- National Gallery of Art: Selections from John James Audubon's The Birds of America (1826–1838) Արխիվացված 2006-06-15 Wayback Machine
- Audubon's Birds of America Արխիվացված 2011-07-16 Wayback Machine, podcast from the Beinecke Library, Yale University
- John James Audubon and Audubon family letters, (ca. 1783–1845) from the Smithsonian Archives of American Art
- View works by John James Audubon online at the Biodiversity Heritage Library.
- Watercolors for "Birds of America" at the New York Historical Society
- Burgwin Family Papers, 1844–1963, AIS.1971.14, Archives Service Center, University of Pittsburgh. Includes Audubon-Bakewell family materials.
- John James Audubon Collection at the Library of Congress
- Identification guide to Audubon print editions Արխիվացված 2017-04-21 Wayback Machine
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 John James Audubon (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Smithsonian American Art Museum person/institution ID
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 RKDartists (նիդերլ.)
- ↑ 6,0 6,1 6,2 John James Laforest Audubon — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ http://www.rse.org.uk/wp-content/uploads/2016/11/all_fellows.pdf
- ↑ 8,0 8,1 Union List of Artist Names — 2021.
- ↑ Nelson, Randy F. The Almanac of American Letters. Los Altos, California: William Kaufmann, Inc., 1981: 26. ISBN 0-86576-008-X
- ↑ Rhodes, Richard John James Audubon: The Making of an American, New York: Alfred A. Knopf, 2004, p. 4, accessed April 26, 2011.
- ↑ 11,0 11,1 Souder, 2005, p. 18
- ↑ Souder, 2005, p. 19
- ↑ Rhodes, JJ Audubon (2004), p. 6
- ↑ 14,0 14,1 Souder, 2005, p. 20
- ↑ Shirley Streshinsky, Audubon: Life and Art in the American Wilderness, Villard Books, New York, 1993, ISBN 0-679-40859-2, p. 13
- ↑ Stanley Clisby Arthur, Audubon" An Intimate Life of the American Woodsman (Pelican Publishing, 1937), page 478
- ↑ Rhodes, John James Audubon (2004), pp. 3–4
- ↑ Streshinsky, 1993, p. 14
- ↑ Streshinsky, 1993, p. 16–17
- ↑ Sharpe, Mary Rozier and James, Louis, Between the Gabouri, History of the Rozier Family, 1981
- ↑ Rhodes, John James Audubon (2004), p.
- ↑ Streshinsky, 1993, p. 24
- ↑ Streshinsky, 1993, p. 39
- ↑ "John James Audubon Timeline", American Masters, PBS. Retrieved February 7, 2009.
- ↑ Appletons' annual cyclopaedia and register of important events of the year: 1862. New York: D. Appleton & Company. 1863. էջ 672.
- ↑ Rhodes, 2004, p. 116
- ↑ Ford, 1969, p. 85
- ↑ Rhodes, 2004, p. 143
- ↑ Ford, 1969, p. 25
- ↑ Rhodes, 2004, p. 209
- ↑ Rhodes, 2004, p. 261
- ↑ Mearns, B. & R., John Kirk Townsend: Collector of Audubon's Western Birds and Mammals (2007)
- ↑ Townsend, John Kirk, Excursion to the Oregon, Edinburgh: W. and R. Chambers, 1846
- ↑ Rhodes, 2004, p. 303
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Ջեյմս Օդյուբոն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Ջեյմս Օդյուբոն» հոդվածին։ |
|
- Ապրիլի 26 ծնունդներ
- 1785 ծնունդներ
- Հունվարի 27 մահեր
- 1851 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Նյու Յորք նահանգում թաղվածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- 19-րդ դարի ամերիկացի նկարիչներ
- Ամերիկացի արվեստագետներ
- Ամերիկացի բնագետներ
- Ամերիկացի բուսաբաններ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի թռչնաբաններ
- Ամերիկացի լուսանկարիչներ
- Ամերիկացի կենդանաբաններ
- Ամերիկացի կենսաբաններ
- Ամերիկացի նկարիչներ
- Ամերիկացի պատկերազարդողներ
- Ամերիկացի փորագրիչներ