Գիլբերտ Ստյուարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Գիլբերտ Ստյուարտ
Gilbert Charles Stuart
Gilbert Stuart Selfportrait.jpg
Ի ծնե անգլ.՝ Gilbert Charles Stuart
Ծնվել է դեկտեմբերի 3, 1755({{padleft:1755|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:3|2|0}})[1][2][3][4][5]
Ծննդավայր Նորթ Քինգսթաուն, Վաշինգտոն շրջան, Ռոդ Այլենդ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Վախճանվել է հուլիսի 9, 1828({{padleft:1828|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:9|2|0}})[1][2][3][4][5] (72 տարեկանում)
Մահվան վայր Բոստոն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[6]
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ[7]
Մասնագիտություն նկարիչ
Ժանր դիմապատկեր
Թեմաներ դիմանկար
Ուշագրավ աշխատանքներ John Jones of Frankley և Mrs. Stephen Peabody
Զավակներ Ջեյն Ստյուարտ
Գիլբերտ Ստյուարտ Վիքիքաղվածքում
Gilbert Stuart Վիքիպահեստում

Գիլբերտ Չարլզ Ստյուարտ (անգլ.՝ Gilbert Charles Stuart, դեկտեմբերի 3, 1755({{padleft:1755|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:3|2|0}})[1][2][3][4][5], Նորթ Քինգսթաուն, Վաշինգտոն շրջան, Ռոդ Այլենդ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ - հուլիսի 9, 1828({{padleft:1828|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:9|2|0}})[1][2][3][4][5], Բոստոն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[6]), ամերիկացի գեղանկարիչ։ Սովորել է Կոսմո Ալեքսանդերի մոտ (1769 թվականից)։ 1773-1792 թվականներին ապրել և ստեղծագործել է Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում։

Ստյուարտն ամերիկյան դիմանկարչության հիմնադիրներից է։ Նրա լավագույն դիմանկարներին («Չմշկասահորդ» (Ու. Դրանտի դիմանկարը), 1782, «Ջ․ Վաշինգտոն», 1795, երկուսն էլ՝ Ազգային պատկերասրահ, Վաշինգտոն) բնորոշ է հոգեբանական խոր վերլուծությունը, խստորոշ ճշմարտացիությունը և բնութագրման բնականությունը։

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիլբերտ Ստյուարտը եղել է ընտանիքի երրորդ երեխան։ Հայրը, նույնպես Գիլբերտ Ստյուարտ, շոտլանդացի ներգաղթյալ էր, աշխատում էր քթախոտի արտադրման աղացում, իսկ մայրը՝ Էլիզաբեթ Էնթոնի Ստյուարտը, Ռոդ Այլենդի հողատերերի ընտանիքից էր։ Յոթ տարեկանում ապագա նկարիչն ընտանիքի հետ տեղափոխվում է Նյուպորտ։

Վաղ տարիքից նրա մոտ հակում է նկատվում դեպի գեղարվեստը, սովորել է շոտլանդացի նկարիչ Կոսմո Ալեքսանդրի մոտ, իսկ 1771 թվականին 14 տարեկան հասակում նրա հետ ուղևորվել է Էդինբուրգ, որպեսզի ավարտի նկարչական կրթությունը։ Սակայն հաջորդ տարի Ալեքսանդրը մահանում է, և ապրելու համար նկարչությամբ վաստակելու կարճ ու անհաջող փորձերից հետո Գիլբերտը վերադառնում է Նյուպորտ։ Քանի որ Ամերիկայում ուսանելու հեռանկարները անբարենպաստ էին պատերազմի պատճառով, իսկ Ստուարտի ընտանիքը գաղթել էր Նոր Շոտլանդիա, 1775 թվականին նա կրկին ուղևորվում է Անգլիա։ Շուտով նա սկսում է սովորել Բենջամին Ուեսթի մոտ, և արդեն 1777 թվականին ցուցադրություն է ունենում Նկարիչների թագավորական ակադեմիայում։ Նրա հետագա գործունեությունը շատ արագ է զարգանում՝ ի շնորհիվ նաև «Չմշկասահորդ» նկարի հաջողության, և ինչ-որ պահի Ստյուարտի նկարների գները գերազանցում էին անգլիացի ամենահայտնի նկարիչների կտավներին, ներառյալ Թոմաս Գեյնսբորոյի և Ջոշուա Ռեյնոլդսի։ Սակայն Ստյուարտը փողի հարցում չափազանց անփույթ էր, և անգամ քիչ էր մնում բանտ ընկներ պարտքերի պատճառով։ 1787 թվականին նա փախչում է Դուբլին, իսկ 1793 թվականին վերադառնում ԱՄՆ՝ բնակվելով Նյու Յորքում։

1795 թվականին նա տեղափոխվում է Ֆիլադելֆիայի արվարձան, որտեղ բացում է արվեստանոց։ Այնտեղ նա ոչ միայն կարողանում էր զբաղվել գեղարվեստով, այլև հնարավորություն ուներ ծանոթանալու շատ հայտնի անձանց հետ։ Ստյուարտը մի քանի անգամ անում է Ջորջ Վաշինգտոնի դիմանկարը, այդ թվում և ամենահայտնի, անավարտ «The Athenaeum» գործը։ Հետագայում այդ դիմանկարը օգտագործվեց դոլլարի թղթադրամի վրա Վաշինգտոնի պատկերի ստեղծման համար։ Կյանքի ընթացքում Ստյուարտն ստեղծել է դրա ավելի քան 130 կրկնօրինակ։

1803 թվականին Ստյուարտը Վաշինգտոնում արվեստանոց է բացում, իսկ 1805 թվականին ֆինանսական դժվարությունների պատճառով տեղափոխվում Բոստոն։ 1824 թվականին կաթված է ստանում, որի պատճառով մինչև կյանքի վերջը մնում է անդամալույծ։ Չնայած դրան՝ նա շարունակում էր ստեղծագործել նաև իր կյանքի վերջին երկու տարիներին։

Ստյուարտը մահացել է Բոստոնում 72 տարեկան հասակում։ Պարտքերի պատճառով նրա կինը և դուստրը չկարողացան տեղ գնել գերեզմանատանը, և Ստյուարտը թաղվեց Բոստոն Կոմոնի ընդհանուր գերեզմանոցում։ Տասը տարի անց նրա ընտանիքը հաղթահարեց ֆինանսական ճգնաժամը և նախատեսում էր նկարչի մարմինը տեղափոխել Նյուպորտ, սակայն չկարողացան նույնականացնել այն։

Այժմ Գիլբերտ Ստյուարտի նկարները զարդարում են ԱՄՆ ամենահեղինակավոր թանգարանների հավաքածուները։ Տունը, որտեղ ծնվել է նա, պահպանվել է և 1930 թվականին վերածվել թանգարանի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 141 CC-BY-SA-icon-80x15.png