Ջեյմս Ռասել Լոուել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Ռասել Լոուել
Ծնվել էփետրվարի 22, 1819(1819-02-22)[1][2][3][…]
ԾննդավայրՔեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ[4]
Վախճանվել էօգոստոսի 12, 1891(1891-08-12)[1][2][3][…] (72 տարեկան)
Վախճանի վայրՔեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ[4]
ԳերեզմանՄաունթ Օբերն գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, դիվանագետ, ակնարկագիր, գրող, գրական քննադատ, լրագրող, մանկավարժ և հրատարակիչ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի իրավունքի դպրոց և Հարվարդի քոլեջ
Ուշագրավ աշխատանքներThe Fountain?, The First Snowfall?, The Heritage?, To the Dandelion? և Under the Old Elm?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Roxburghe Club?[5]
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
ԱշխատավայրՀարվարդի համալսարան
ԱմուսինMaria White Lowell?[6] և Frances Dunlap?[6]
ԶավակներBlanche Lowell?[6] և Mabel Lowell Burnett?
Изображение автографа
 James Russell Lowell Վիքիպահեստում

Ջեյմս Ռասել Լոուել (անգլ.՝ James Russell Lowell, փետրվարի 22, 1819(1819-02-22)[1][2][3][…], Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ[4] - օգոստոսի 12, 1891(1891-08-12)[1][2][3][…], Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ[4]), ամերիկացի բանաստեղծ, մանկավարժ, էսսեիստ և դիվանագետ[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Ռասել Լոուելը ծնվել է 1819 թվականին փետրվարի 22-ին Քեմբրիջում՝ Նոր Անգլիայի ամենահին ընտանիքներից մեկում։ Ըստ իրենց դաստիրակության նա անգլոֆիլ էր գեղագիտական հայացքներով։ Կրթություն է ստացել Հարվարդի համալսարանում, իսկ բանաստեղծություններ սկսել է գրել ուսանողական տարիներին։ Լոուելի բանաստեղծական առաջին ժողովածուն լույս է տեսել 1841 թվականին Կյանքի տարիներ և այլ բանաստեղծություններ վերնագրով։ Երեք տարի անց լույս է տեսել Լաուելի բանաստեղծական անթոլոգիան, որով նա ձեռք բերեց տաղանդավոր քնարերգուի համբավ[8]։ Վայելելով հսկայական ժողովրդականություն որպես բանաստեղծ՝ Ջեյմս Ռասել Լոուելը 19-րդ դարի կեսերին հրատարակել է (այդ թվում՝ անանուն) երգիծական բանաստեղծությունների և ժողովածուներ, որոնք նվիրված էին իր ժամանակի արդի խնդիրներին։ Դրանցում ծաղրում էր տարբեր հայտնի քաղաքական գործիչների, գրողների և գրականագետների։ Բանաստեղծական ցիկլերից մեկը նա գրել է սովորական յանկի բարբառով[9]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոուելը 1844 թվականին ամուսնացել է Մարթա Ուայթի հետ։ Նա Բոստոնի արիստոկրատ ընտանիքից Էր և Լոուելի դպրոցական ընկերոջ քույրը։ Կնոջ ազդեցության տակ Լոուելը սկսել է հանդես գալ ԱՄՆ-ում ստրկության վերացման օգտին և այս թեմայով գրել է բազմաթիվ հոդվածներ և էսսեներ։ Միևնույն ժամանակ, իր քաղաքական և հասարակական հայացքներում նա մնում էր պահպանողական։ 1857 թվականից հրատարակել է անգլ.՝ The Atlantic Monthly գրական ամսագիրը։ Ամերիկյան քաղաքացիական պատերազմի ավարտից հետո հանդես է եկել հիմնականում որպես էսսեիստ և գրականագետ։ 1877-1880 թվականներին նա վերադարձել է հայրենիք[10], որտեղ շարունակել է ականավոր քաղաքական դեր խաղալ Դեմոկրատական կուսակցության շարքերում։ 1880 թվականներին Ջեյմս Ռասել Լոուելը ծառայել է որպես ԱՄՆ դեսպան Իսպանիայում[11]։ 1880 - 1885 թվականներին եղել է ԱՄՆ դեսպանը Մեծ Բրիտանիայում։ 1885 թվականին վերադարձել է հայրենիք, որտեղ շարունակել է ականավոր քաղաքական դեր խաղալ Դեմոկրատական կուսակցության շարքերում[12]։

Ընտրովի ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1841 թվական, Մեկ տարվա կյանք և այլ բանաստեղծություններ անգլ.՝ A year’s life and other poems
  • 1843 թվական, Պոեմներ անգլ.՝ Poems
  • 1848 թվական, Բանաստեղծություններ. Երկրորդ սերիա անգլ.՝ Poems. Second Series
  • 1848 թվական, Առակ քննադատների համար անգլ.՝ A Fable for Critics
  • 1849 թվական, Սր Լաունֆալի տեսիլքը անգլ.՝ The Vision of Sir Launfal (պատմություն Սուրբ Գրաալի մասին բանաստեղծական ձևով)
  • 1849 թվական, Խոշոր թղթեր Մաս 1 անգլ.՝ Biglow Papers. Part 1
  • 1867 թվական, Խոշոր թղթեր Մաս 2 անգլ.՝ Biglow Papers. Part 2
  • 1870-1876 թվականներ,Իմ գրքերից անգլ.՝ Among my books
  • 1978 թվական, Բանաստեղծական ստեղծագործությունները անգլ.՝ The poetical works Հոութոն Միֆլին, Բոստոն, Մասաչուսեթս[13]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Лоуэлл Джеймс Расселл // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. https://www.roxburgheclub.org.uk/membership/
  6. 6,0 6,1 6,2 Kindred Britain
  7. «A historical guide to Nathaniel Hawthorne». Oxford University Press. 2001. Վերցված է 2022 թ․ փետրվարի 11-ին.
  8. https://www.royalacademy.org.uk/art-artists/name/james-russell-lowell
  9. Silverman, Kenneth (1991). «Edgar A. Poe : mournful and never-ending remembrance». HarperCollins Publishers. Վերցված է 2022 թ․ փետրվարի 11-ին.
  10. https://www.nytimes.com/1891/08/15/archives/the-last-tribute-paid-james-russell-lowell-laid-at-rest-buried.html
  11. Olmsted, Frederick Law (©1977-<c2015>). «The papers of Frederick Law Olmsted». Johns Hopkins University Press. Վերցված է 2022 թ․ փետրվարի 11-ին.
  12. Olmsted, Frederick Law; McLaughlin, Charles Capen; Beveridge, Charles E; Censer, Jane Turner (1977). «The papers of Frederick Law Olmsted» (English). Johns Hopkins University Press. Վերցված է 2022 թ․ փետրվարի 11-ին. {{cite web}}: |first4= missing |last4= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. Lowell, James Russell (1978). «The poetical works of James Russell Lowell». Houghton Mifflin. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Ռասել Լոուել» հոդվածին։