Յանկի
Արտաքին տեսք
Յանկի (անգլ.՝ yankee), մականուն, որ սկզբնապես (18-րդ դարից) տրվել է Նոր Անգլիա (ԱՄՆ) նահանգում ծնված և այնտեղ բնակվող ամերիկացիներին։ Հյուսիսային Ամերիկայում անկախության պատերազմի ժամանակ (1775-1783) անգլիացի զինվորները յանկի են կոչել ապստամբ գաղութաբնակներին։ 1861-1865 թվականների քաղաքացիական պատերազմի ժամանակներից հյուսիսային նահանգների բնակիչների մականունն էր, իսկ ավելի ուշ յանկի են անվանել բոլոր ամերիկացիներին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 117)։ |