Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ
Արտաքին տեսք
Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ... | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն և քառյակ |
Ժանր | քառյակ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1921 |
Հրատարակչություն | «Նոր ուղի» ամսագիր |
Վիքիդարան | Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ |
«Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ» Հովհաննես Թումանյանի քառյակներից, հեղինակն այն գրել է 1921 թվականի մայիսի 3-ին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի № 109 և № 261 ֆոնդերում պահվում են երկու ինքնագիր, Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում են ևս երեք ինքնագիր, որոնցից ամենակատարյալը վերջին՝ Ե ինքնագիրն է։ Այս քառյակի վրա ևս Թումանյանը կատարել է մի շարք ուղղումներ, որոնք տրվում են «Տարբերակներ» բաժնում։
Քառյակն առաջին անգամ տպագրվել է Երևանում լույս տեսած «Նոր ուղի», ամսագիրի 1929 թվականի № 1 համարի 8-րդ էջում, այնուհետև՝ Թումանյանի երկերի ժողովածուի 1-ին հատորի, 549-րդ էջումց[1]։
Տպագրվում է Ե ինքնագրից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Թումանյան, Հովհաննես (1990). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, երկրորդ հատոր. էջ 526.