Jump to content

Արմեն Գուլակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմեն Գուլակյան
Ծնվել էհոկտեմբերի 20 (նոյեմբերի 1), 1899[1]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[2][1]
Մահացել էսեպտեմբերի 22, 1960(1960-09-22)[2][1] (60 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][1]
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
ԿրթությունՆերսիսյան դպրոց (1921)[1] և Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիա (1925)[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունթատերական ռեժիսոր, դրամատուրգ, թատերական ուսուցիչ, դերասան և քաղաքական գործիչ
ԱշխատավայրՍտեփան Շահումյանի անվան «Որոնումների թատրոն», Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիա, Ստեփան Շահումյանի անվան հայկական պետական թատրոն[1], Երևանի բանվորական շրջիկ թատրոն, Երևանի բանվորական թատրոն[1], Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոն[1] և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
ԸնտրանիՆամուս և Պեպո
Ամուսին(ներ)Անահիտ Մասչյան
Պարգևներ և մրցանակներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
2-րդ աստիճանի ստալինյան մրցանակ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն

Արամ Կարապետի Գուլակյան, բեմական անունը՝ Արմեն Գուլակյան[3] (հոկտեմբերի 20 (նոյեմբերի 1), 1899[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2][1] - սեպտեմբերի 22, 1960(1960-09-22)[2][1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][1]), հայ դերասան, ռեժիսոր, դրամատուրգ և թատերական գործիչ։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1940 թվական), Ստալինյան մրցանակի երրորդ աստիճանի կրկնակի դափնեկիր (1946 թվական, 1950 թվական), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939 թվականից, պրոֆեսոր (1947 թվական)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Գուլակյանը ծնվել է 1899 թվականին արհեստավորի ընտանիքում։ Հայրը Իջևանի Խաշթառակ գյուղից է եղել, կոշկակար էր[4]։ Նախնական կրթությունը ստացել է քաղաքային տարրական դպրոցում, ավարտելով ընդունվել է Ներսիսյան դպրոց, որն ավարտում է 1921 թվականին։ Կրթության տարիներին մասնակցել է դպրոցական ներկայացումներին, հաճախել հայկական դրամատիկական խմբի ներկայացումներին։ Մշտապես հաճախել է Զուբալովի տան դրամատիկական սեկցիան և մասնակցել նրա աշխատանքներին։

1917 թվականին առաջին անգամ նա եղել է Օ. Սևումյանի ստուդիայում։ Գուլակյանի վրա մեծ տպավորություն է թողել Շ. Մերիի «Հիդրա» պիեսի Օ. Սևումյանի բեմադրությունը։ 1919 թվականին սովորել է ստուդիայում։ Գուլակյանի ռեժիսուրայի առաջին ուսուցիչը եղել է Օ. Սևումյանը, իսկ Գուլակյանը՝ նրա ուշիմ և ընդունակ աշակերտը։

1918 թվականին աշակերտել է Ամո-Խարազյանի թատրոն-ստուդիայում[5]։

1921 թվականին, երբ Թիֆլիսում հիմնադրվել է Ստեփան Շահումյանի անվան «Որոնումների թատրոնը» Լևոն Քալանթարի և Ստեփան Քափանակյանի ղեկավարությամբ, Գուլակյանը թատրոնում աշխատել է իբրև դերասան և ռեժիսորի օգնական։

1921-1924 թվականներին Գուլակյանը սովորել է Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայում։ Աշակերտել է Սերաֆիմա Բիրմանի, Յուրի Զավադսկու, Գեորգի Բուրջալովի, Սուրեն Խաչատրյանի, Բորիս Շչուկինի, Ռուբեն Սիմոնովի մոտ։ Նա միաժամանակ մասնավոր դասեր է վերցրել Վ. Տատարինովի մոտ, հետևել է Վախթանգովի ստուդիայի, Ա. Թաիրովի Կամերային թատրոնի, Վ. Մեյերխոլդի թատրոնի ներկայացումների։ Կ. Ստանիսլավսկու ուսմունքը Գուլակյանի համար եղել է թատերական արվեստի անսասան հիմք։ Հիանալով Վ. Մեյերխոլդի ու Ա. Թաիրովի վարպետությամբ, նրանց ռեժիսորական արվեստով, Գուլակյանը գտնում էր, որ այդ ռեժիսորների աշխատանքներում արտաքին գրավչությունը խեղդում է թատերական ստեղծագործության հոգեբանական մշակումը։

1925 թվականին Թիֆլիս վերադառնալով՝ Ա. Գուլակյանը ընդունվել է հայկական թատրոն, սկզբում իբրև տեխնիկական, ապա՝ որպես երկրորդ ռեժիսոր։ Գուլակյանը փորձել է կազմակերպել ինքնուրույն թատրոն-ստուդիա Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայի այն շրջանավարտներից, որոնք գտնվում էին Թիֆլիսում։ Սակայն Գուլակյանին այդպես էլ չի հաջողվել դա անել։ Նրան հաջողվել է Թիֆլիսի հայկական թատրոնի խաղացանկ մտցնել Հ. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» պիեսը՝ վերականգնելով Մոսկովյան ստուդիայում Ռուբեն Սիմոնովի բեմադրությունը։

Ա. Գուլակյանի առողջական խնդիրների պատճառով ստիպված է եղել 1926 թվականին բնակվել Դիլիջանում։ Այդ տարիներին երկրի թատերական ասպարեզում ծնվել է մի նորաձև թատրոն, որ կոչվում էր «Կապույտ բաճկոն»։ Գուլակյանը կազմակերպել է Դիլիջանում և Երևանում «Երևանի բանվորական շրջիկ թատրոն», ինքն է գրել սցենարները, բեմադրել և մասնակցել է դրանց բեմադրությանն իբրև դերասան։ Այդ թատրոնի մի շարք ներկայացումներ դիլիջանցիների շրջանում հաջողություն են վայելել։ Սակայն որքան էլ Գուլակյանը հրապուրվեր «Կապույտ բաճկոններ» թատրոնով, նրա նպատակը շարունակել է լինել մեծ բեմը։ Առողջական վիճակը բարելավվելուն պես, Գուլակյանը տեղափոխվել է Երևան և ընդունվել Առաջին պետթատրոն։

Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1927 թվականից եղել է Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի ռեժիսոր, 1930-1938 թվականներին և 1944-1953 թվականներին՝ գլխավոր ռեժիսոր։

1927 թվականին Գուլակյանը աջակցել է ռեժիսոր Լևոն Քալանթարին «Բուքը» բեմադրության ընթացքում։ Հանրապետության առաջատար թատրոնում կատարած մի քանի ամսվա աշխատանքով Ա. Գուլակյանն իրեն դրսևորել է իբրև մասնագիտորեն պատրաստված ռեժիսոր։

1927 թվականի դեկտեմբերին Ա.Գուլակյանն առաջին անգամ ինքնուրույն բեմադրել է Գ. Սունդուկյանի «Խաթաբալա» պիեսը։ 1929 թվականին Ա. Գուլակյանը բեմադրել է Սունդուկյանի «Պեպո» պիեսը։ «Պեպոն» բեմադրության մեջ բաժանված էր 21 պատկերի, որոնց մի մասը վերցված էր Սունդուկյանի այլ պիեսներից, կամ էլ նույն պիեսի հեղինակային ծանոթագրություններից։ Երրորդ, առավել վճռական քայլը «Մակբեթն» էր 1933 թվականին։ Այս բեմադրության մեջ Գուլակյանն արմատապես վերանայել է հեղինակային կոնցեպցիան, փոխարենն առաջադրելով իրենը։ Հենց այս երեք աշխատանքներում էլ Գուլակյանին հաջողվել է ստեղծել բեմական հետաքրքիր իրադրություններ, վատ թատերայնությամբ բացահայտել սեփական մտահղացումը։ Սա Ա. Գուլակյանի ռեժիսորական երիտասարդության փարձարարական շրջանն է եղել։

Պատանի հանդիսատեսի թատրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականի նոյեմբերի 29-ին Տիգրան Շամիրխանյանի գլխավորությամբ՝ Ս. Շչերբակովի և Գ. Սմիրնովի «Պայթյուն» պիեսի բեմադրությամբ բացվել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն։ Առաջին ներկայացումների հեղինակներն են եղել Ա. Գուլակյանը և Տ. Շամիրխանյանը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավարը։ Նույն այս շրջանում Գուլակյանը բեմադրել է նաև խորհրդային թատերագրության երկեր, շատ եռանդուն աշխատել է հայ թատերագիրների, մասնավորապես Դերենիկ Դեմիրճյանի, Վաղարշ Վաղարշյանի պիեսների բեմադրության վրա։ 1934 թվականին բեմադրված «Նապոլեոն Կորկոտյան» կատակերգության հեղինակն ու բեմադրողը մեղադրվում է այն բանում, որ նրանք աղավաղել էին նոր գյուղի իրական պատկերը, դրա մեջ տեսել էին միայն արատներ, տարվել իրականության ստվերոտ կողմերի պատկերմամբ, չափազանցրել բացասական կերպարները։

Օպերային թատրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1930-ական թվականների վերջին Գուլակյանը հազվադեպ է բեմադրել դրամատիկական գործեր, իսկ 1938 թվականից անցել է օպերային ռեժիսուրային։

1938-1945 թվականներին և 1958-1960 թվականներին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսոր։ Օպերայի և բալետի թատրոն գալով, Գուլակյանը հանդիպել է ռեժիսուրայի վարպետ Արշակ Բուրջալյանի ստեղծագործական խմբին։ Նաև դրա շնորհիվ Գուլակյանի առաջին իսկ բեմադրություններն օպերային թատրոնում աչքի են ընկել իբրև անսամբլային ներկայացումներ։

Ռուսական թատրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1955-1956 թվականներին՝ Երևան Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր։

Ա. Գուլակյանը Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում (1944 թվականից) ղեկավարել է դերասանական և ռեժիսորական խմբեր[6][7]։

Ա. Գուլակյանի անունով Երևանում անվանակոչվել է փողոց[8]։

Արմեն Գուլակյանը դերասանուհի Ռոզաննա Գուլակյանի եղբայրն էր[9]։ Իր թոռը՝ ռուս մեծանուն կինոքննադատ Արմեն Մեդվեդևը ստացել է իր անունը Գուլակյանի պատվին[10]։

Թատերական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն

  • Ա. Բուրջալյանի «Մանդատ»
  • Գ. Սունդուկյանի «Խաթաբալա» (1927)
  • Յու. Օ'Նիլի «Սերը ծփենիների տակ» (ռեժ. Ֆրիդ և Ա. Գուլակյան) (1928)
  • Դ. Ֆուրմանովի և Ս. Պոլիվանովի «Խռովություն» (ռեժ. Ֆրիդ և Ա. Գուլակյան) (1928)
  • Հ. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» (1928)
  • Վ. Սելիխովաի և Ն. Սացի «Ֆրից Բաուեր» (1929)
  • իր պիես «Ցասում» (1929)
  • Վ. Կիրշոնի «Ռելսերը զրնգում են» (1929)
  • Գ. Սունդուկյանի «Պեպո» (1929)
  • Վ. Կիրշոնի «Քամիների քաղաքը» (ռեժ. Ռ. Սիմոնով և Ա. Գուլակյան) (1929)
  • Ա. Գլեբովի «Ինգա» (1929)
  • Վ. Վիշնևսկու «Առաջին հեծելազորը» (1930)
  • Վ. Վաղարշյանի «Օղակում» (1930)
  • Ն. Պոգոդինի «Տեմպ» (1931)
  • Վ. Վաղարշյանի «Նավթ» (1932)
  • Ի. Միկիտենկոյի «Պատվի խնդիր» (1932)
  • Մ. Գորկու«Հատակում» (1932)
  • Դ.Դեմիրճյանի «Ֆոսֆորային շող» (1932)
  • Ու. Շեքսպիրի «Մակբեթ» (1933)
  • Պ. Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը» (1933)
  • Վ. Շկվարկինի «Ուրիշի երեխան» (1934)
  • Դ. Դեմիրճյանի «Նապոլեոն Կորկոտյան» (1934)
  • Գ. Սունդուկյանի «Պեպո» (1935)
  • Մ. Ջանանի «Շահնամե» (1935)
  • Ա. Օստրովսկու «Ամպրոպ» (1935)
  • Ա. Կորնեյչուկի «Պլատոն Կրեչետ» (1935)
  • Գ. Սարյան «Երեք երգ» (1935)
  • Պ. Պռոշյանի «Հացի խնդիր» (1937)
  • Գ. Սունդուկյանի «Քանդված օջախ» (1938)
  • Պ. Պռոշյանի «Հացի խնդիր» (1939)
  • Ու. Շեքսպիրի «Օթելլո» (1940)
  • Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա» (1945)
  • իր պիես «Արշալույսին» (ռեժ. Ա. Գուլակյան և Վ. Վարդանյան) (1945)
  • Գ. Բորյանի «Բարձունքներում» (1947)
  • Գ. Սունդուկյանի «Պեպո» (1948)
  • Գ. Տեր-Գրիգորյանի և Լ.Կարագյոզյանի «Այս աստղերը մերն են» (1949)
  • Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես» (1949)
  • Ի. Պոպովի «Ընտանիք» (1950)
  • Լ. Տոլստոյի «Կենդանի դիակ» (1951)
  • Ա. Աֆինոգենովի «Մաշենկա» (1951)

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոն

Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն

Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն

  • Ու. Հաջիբեկովի «Արշին մալ-ալան»

Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն

  • Ս. Շչերբակովի և Գ. Սմիրնովի «Պայթյուն» (1929)
  • «Արշալույսին» (1937 թվական)
  • «Մեծ բարեկամություն» (1939 թվական)
  • «Գանձ» (1940 թվական)
  • «Ցասում» (1942 թվական)

Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում (1943 թվական

  • «Օրեր, մարդիկ անմոռաց» (1957 թվական)[12]

Դերեր կինոյում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արմեն Գուլակյանի անվան փողոցը Երևանում

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Гулакян Армен Карапетович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. Հարությունյան, Բաբկեն (1964). Արմեն Գուլակյան. Երևան: Հայպետհրատ. էջ 7.
  4. Վանյան, Գոռ (2014). Արմեն Գուլակյանի ստեղծագործական կյանքը և արվեստը. Երևան: ԱՐՄԱՎ. ISBN 9789939910758.
  5. ԳԱԹ, Ա.Գուլակյանի ֆոնդ, Ինքնակենսագրություններ, 1930-50 թթ, №340, էջ 23
  6. Հայ սովետական թատրոնի պատմություն, Երևան, 1967
  7. «Արմեն Գուլակյանը Գ.Սունդուկյանի անվան թատրոնի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 19-ին.
  8. Գուլակյան փողոցը OpenStreetMap կայքում
  9. «Розанна Гулакян». Кино-Театр.РУ. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
  10. «Армену Медведеву 78: армянский критик российского кино». Rusarminfo (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 8-ին.
  11. «բեմադրությունների տարեթվերը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 19-ին.
  12. Արմեն Գուլակյանը Դպրոցական Մեծ Հանրագիտարանում, Գիրք II
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմեն Գուլակյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 245