Պիեռ Բոմարշե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Պիեռ Բոմարշե
ֆր.՝ Pierre Beaumarchais
D'après Jean-Marc Nattier, Portrait de Pierre-Augustin Caron de Beaumarchais (Bibliothèque-musée de la Comédie-Française) -001.jpg
Ծնվել է հունվարի 24, 1732({{padleft:1732|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:24|2|0}})[1][2][3]
Ծննդավայր Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[1][4][2]
Վախճանվել է մայիսի 18, 1799({{padleft:1799|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:18|2|0}})[2] (67 տարեկանում)
Վախճանի վայր Փարիզ, Ֆրանսիա[2][4]
Մասնագիտություն գրող, երաժիշտ, բանաստեղծ, գործարար, հրատարակիչ, դրամատուրգ, դիվանագետ, ֆինանսիստ և հրապարակախոս
Լեզու ֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Ուշագրավ աշխատանքներ The Barber of Seville և The Marriage of Figaro
Զավակներ Ամելի-Եուգեն Կարոն դը Բոմարշե
Պիեռ Բոմարշե Վիքիքաղվածքում
Pierre Augustin Caron de Beaumarchais Վիքիպահեստում

Պիեռ Օգյուստեն Կարոն դը Բոմարշե (ֆր.՝ Pierre-Augustin Caron de Beaumarchais, հունվարի 24, 1732({{padleft:1732|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:24|2|0}})[1][2][3], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[1][4][2] - մայիսի 18, 1799({{padleft:1799|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:18|2|0}})[2], Փարիզ, Ֆրանսիա[2][4]), ֆրանսիացի նշանավոր թատերգակ և հրապարակախոս, XVIII դարի ֆրանսիական ռեալիստական կատակերգության ներկայացուցիչ։ Առավել հայտնի է «Սևիլյան սափրիչը» (1773, Le Barbier de Séville ou la Précaution inutile) և «Ֆիգարոյի ամուսնությունը» (1778 - La Folle journée ou Le Mariage de Figaro, առաջին անգամ բեմադրվել է 1784 թ. ապրիլի 27-ին «Կոմեդի ֆրանսեզ» թատրոնում) կատակերգություններով, որոնց սյուժեները հիմք են ծառայել համապատասխանաբար Ռոսսինիի և Մոցարտի համանուն օպերաների համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեռ Օգյուստեն Կարոն դե Բոմարշեն ծնվել է 1732 թվականի հունվարի 24–ին Փարիզ քաղաքում։ Ժամագործ Անդրե Շառլ Կարոնի որդին է (1698-1775), նա սկզբում գնացել է իր հոր հետքերով, բայց միևնույն ժամանակ հաճախել է երաժշտության դասերի։ Երաժշտական տաղանդը և հռետորական ձիրքը երիտասարդ Կարոնի առաջ դուռ են բացել ավելի բարձր հասարակություն, որտեղ էլ ձեռք է բերել մեծ կապեր, որը նրա համար շատ օգտակար եղավ հետո։ Նա նույնիսկ հասցրել է հասնել Լյուդովիկոս XV–ի արքունիք, որի աղջիկներին սովորեցնում էր տավիղ նվագել։

Երկու շահեկան ամուսնությունների շնորհիվ (երկու անգամ էլ նա ամուսնացել է հարուստ այրիների հետ՝ Ֆրանկյո և Լևոկ, և երկու անգամ էլ այրիացել է), ինչպես նաև համագործակցությունը բանկիր Դյուվերնեի հետ (Duverney) նրան բավականին մեծ հարստության տեր դարձրեց։ Առաջին ամուսնությունից հետո Կարոնը վերցնում է ավելի ազնվական հնչող «դե Բոմարշե» ազգանունը, որը պատկանում էր կալվածատեր կնոջը։

Առաջին կնոջ մահը տեղիք տվեց սպանության մեջ մեղադրանքների։ Այդ բամբասանքները հետո երկար տասնամյակներ անց արծարծվել են Պուշկինի «Մոցարտ և Սալիերի» («Արդյոք ճի՞շտ է, Սալիերի // որ Բոմարշեն ինչ–որ մեկին թունավորել է»), և Սալյերիի պատասխանը այս հարցին․ «Նա չափազանց ծիծաղելի էր// այդպիսի գործի համար»,- Պուշկինը մեջբերում է Վոլտերի խոսքերը Բոմարշեի մասին։ Սակայն նման մեղադրանքները չափազանց անհավանական էին, քանի որ իր կնոջը մահը ձեռնտու չէր ապագա դրամատուրգին, որը մնացել էր մեծ քանակությամբ պարտքերով, որը կարողացավ վերադարձնել հետագայում իր ընկեր Դյուվերնեի օգնությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Бомаршэ, Пьер-Огюстен-Карон // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз—Ефрон, 1891. — Т. IV. — С. 349–350.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Нольман М. Л. Бомарше // Краткая литературная энциклопедия Moscow: Great Russian Entsiklopedia, JSC. — Vol. 1.
  3. 3,0 3,1 Г. Риман Бомарше // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 1. — С. 140.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Бомарше Пьер Огюстен Карон де // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. гл. ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Պիեռ Բոմարշե հոդվածին