Jump to content

Օվի Սևումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օվի Սևումյան
Ծնվել էհունիսի 21 (հուլիսի 3), 1878[1]
ԾննդավայրՆերքին Ագուլիս, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմայիսի 2, 1920(1920-05-02)[1] (41 տարեկան)
Մահվան վայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1]
ԳերեզմանԹիֆլիս[1]
ԿրթությունՆերսիսյան դպրոց[1]
Ազգությունհայ
Մասնագիտությունռեժիսոր և դերասան
Ամուսին(ներ)Լյուսի Սևումյան

Օվի (Հովհաննես) Մամիկոնի Սևումյան (հունիսի 21 (հուլիսի 3), 1878[1], Ներքին Ագուլիս, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 2, 1920(1920-05-02)[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1], թաղված է Թբիլիսիում), հայ ռեժիսոր, Կովկասի հայկական թատրոնների դերասան, թատերական գործիչ։

Դերասանուհի, երգչուհի Լյուսի Սևումյանի ամուսինն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ Բեմական գործունեության առաջին իսկ տարիներից ձգտել է բարեփոխումներ մտցնել ազգային թատրոնում։ Այդ առթիվ մամուլում հրապարակել է բազմաթիվ հոդվածներ։ 1906 թվականին (Լևոն Մանվելյան և Միքայել Մանվելյան եղբայրների հետ) Ալեքսանդրապոլում հիմնել է ՄԳԹ-ի սկզբունքներով գործող «Ռեժիսորական թատրոնը» (գործել է մեկ տարի)։ 1909-1910 թվականներին ղեկավարել է Թիֆլիսի Զուբալովի ժողովրդական տան թատերախումբը։ Կատարելագործվել է ՄԳԹ-ում, ուսումնասիրել Ստանիսլավսկու համակարգը, շփվել Վ. Նեմիրովիչ-Դանչենկոյի, Ա. Յուժին-Սումբատովի, Ե. Բ. Վախտանգովի հետ, հետաքրքրվել Ա. Ա. Թաիրովի, Ա. Անտուանի, Մ. Ռայնհարդի և այլ նշանավոր ռեժիսորների արվեստով՝ ձգտելով գտնել հայ թատրոնի ստեղծագործական զարգացման ինքնուրույն ուղին։ 1913 թվականին Թիֆլիսում ներկայացրել է իր մոտեցումները բեմարվեստի բազմաթիվ հարցերի վերաբերյալ՝ առաջնությունը տալով ռեալիստական թատրոնին։ 1917 թվականին Թիֆլիսում հիմնել է ստուդիա, 1918 թվականին Պյատիգորսկում՝ խորհրդային առաջին հայկական պետական թատրոնը[2]։

Բեմադրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Էլիզբարով՝ Շիրվանզադեի «Պատվի համար»
  • Բորիս Գոդունով՝ Լև Տոլստոյի «Ֆեոդոր Իոհանովիչ արքան»
  • Քաղաքագլուխ՝ Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր»
  • Ուրիել՝ Գուցկովի «Ուրիել Ակոստա»

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գրիգորյան Ա., Ջահակիր արտիստը., Ե., 1984։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 328.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 328