Լյուսի Սևումյան
Լյուսի Սևումյան | |
---|---|
Ի ծնե անուն | Լուսաբեր Երեմիայի Խանդանյան |
Ծնվել է | 1892 Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն |
Երկիր | Ռուսական կայսրություն և Իտալիա |
Մահացել է | սեպտեմբերի 13, 1969 Միլան, Իտալիա |
Մասնագիտություն | երգչուհի և դերասանուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Ամուսին | Օվի Սևումյան |
Լյուսի Սևումյան, (Սևումյան-Արզումանյան, ծնունդով՝ Խանդանյան Լուսաբեր՝ Լյուսի Երեմիայի, 1892, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 13, 1969, Միլան, Իտալիա), հայ դերասանուհի և երգչուհի (սոպրանո)։
Օ․ Սևումյանի կինը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1911 թվականին ընդունվել է Թիֆլիսի Հայոց դրամատիկական ընկերության թատերախումբը։
Կատարել է քնարական դերեր՝ Սեդա (Լ. Շանթի «Հին աստվածներ»), Թանգիկ (Դերենիկ Դեմիրճյանի «Դատաստան»), Կեկել (Գ. Սունդուկյանի «Պեպո»), Դեզդեմոնա, Օֆելյա (Շեքսպիրի «Օթելլո», «Համլետ»)։ Խաղացել է նաև Երևանում, Ալեքսանդրապոլում, Բաքվում։
1922 թվականին մեկնել է Միլան՝ ձայնը մշակելու։ Համերգներով հանդես է եկել Միլանում, Հռոմում, Փարիզում, Կահիրեում և այլուր, կատարել է հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Գլխավոր հերոսուհիների դերերգերով հանդես է եկել Ջակոմո Պուչչինիի «Չիո Չիո սան» և «Բոհեմ» օպերաներում։ Ամենուրեք մասնակցել է հայ մշակույթի տարածմանը։
Գրական հայերենի է փոխադրել Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն (1960)։ 1960 թվականին այցելել է Խորհրդային Հայաստան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |