Ալեքսանդր Գոլովին (ֆուտբոլիստ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Գոլովին (այլ կիրառումներ)
Գոլովինը Ռուսաստանի հավաքականի կազմում 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Александр Сергеевич Головин | ||
Քաղաքացիությունը | Ռուսաստան | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 30, 1996[1][2] (28 տարեկան) | ||
Ծննդավայր | Kaltan, Կեմերովոյի մարզ, Ռուսաստան | ||
Հասակ | 180 սմ | ||
Քաշ | 69 կգ | ||
Դիրք | կենտրոնական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Մոնակո | ||
Համար | 17 | ||
Պատանեկան կարիերա | |||
2001-2009 | ԴՅՈՒՍՇ Կալտան | ||
2009-2011 | Նովոկուզնեցկ | ||
2012-2014 | ԲԿՄԱ Մոսկվա | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2014-2018 | ԲԿՄԱ Մոսկվա | 81 | (9) |
2018-ներկա | Մոնակո | 0 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2013 | Ռուսաստան Մ17 | 15 | (1) |
2014 | Ռուսաստան Մ18 | 4 | (2) |
2014-2015 | Ռուսաստան Մ19 | 11 | (2) |
2015 | Ռուսաստան Մ21 | 3 | (0) |
2015-ներկա | Ռուսաստան | 23 | (3) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ալեքսանդր Գոլովին (ռուս.՝ Александр Сергеевич Головин, մայիսի 30, 1996[1][2], Kaltan, Կեմերովոյի մարզ, Ռուսաստան), ռուս պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Մոնակոյի և Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[3]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]ԲԿՄԱ Մոսկվա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոլովինը ԲԿՄԱ Մոսկվայի ակադեմիայի սան է[4][5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշել է 2014 թվականի սեպտեմբերի 24-ին՝ Ռուսաստանի գավաթի Խիմկի Ձեռժինսկի դեմ խաղում[6]։ Իր առաջին հանդիպումը Ռուսաստանի առաջնությունում անցկացրեց 2015 թվականի մարտի 14-ին՝ փոխարինման մտնելով Մորդովիայի դեմ հանդիպման 72-րդ րոպեին[7][8]։ Իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում Գոլովինը նշեց 2015 թվականի օգոստոսի 5-ին՝ որակավորման փլեյ օֆֆ փուլի Սպարտա Պրահայի դեմ խաղում[9]։
2016 թվականի գարնանը Գոլովինը դարձավ թիմի հիմնական կազմի խաղացող՝ կազմից դուրս թողելով Ռոման Շիրոկովին։ Իր պրոֆեսիոնալ կարիերայի առաջին գոլը խփեց 2016 թվականի ապրիլի 9-ին՝ Մորդովիայի դեմ խաղում[10]։ Ապրիլի 20-ին՝ Ռուսաստանի գավաթի Կրասնոդարի դեմ խաղում Գոլովինը դարձավ դուբլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[11] և դուրս գալ Ռուսաստանի գավաթի եզրափակիչ, որտեղ սակայն պարտվեց Զենիտին 4-1 հաշվով[12]։ 2015-16 մրցաշրջանում Գոլովինը ԲԿՄԱ-ի հետ հաղթեց Ռուսաստանի առաջնությունը[13]՝ անցկացնելով 17 հանդիպում և դառնալով 1 գոլի հեղինակ։
2016-17 մրցաշրջանում Գոլովինը դարձավ թիմի առաջնորդներից մեկը՝ մասնակցելով Ռուսաստանի առաջնության բոլոր 30 հանդիպումներին և դառնալով 3 գոլի հեղինակ։ 2016 թվականի դեկտեմբերի 2-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ԲԿՄԱ-ի հետ մինչև 2021 թվականը[14]։ 2018 թվականի մարտի 15-ին՝ Օլիմպիկ Լիոնի դեմ խաղում Գոլովինը խփեց իր առաջին գոլը եվրոպական մրցաշարերում[15]՝ ճանաչվելով այս շրջանի լավագույն ֆուտբոլիստ[16][17] և օգնելով իր թիմին անցնել Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակիչ, որտեղ Գոլովինը գոլի հեղինակ դարձավ նաև Արսենալի դեմ խաղում[18], թեև ԲԿՄԱ-ն երկու խաղերի արդյունքում պարտվեց 6-3 հաշվով[19]։ Այս մրցաշրջանում նա ընդգրկվեց Եվրոպայի Լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների ցանկում[20]՝ 5 խաղում խփած 2 գոլով։ ԲԿՄԱ Մոսկվայի առաջին թիմի կազմում Գոլովինը անցկացրեց 113 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Մոնակո
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հուլիսի 27-ին Գոլովինը 5 տարվա պայմանագիր կնքեց Մոնակոյի հետ[21][22][23]։ Ակումբը նրա համար վճարեց 30 միլիոն եվրո[24][25][26]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանի Մ17 հավաքականի կազմում Գոլովինը հաղթեց 2013 թվականի Եվրոպայի առաջնությունը[27][28][29], ինչպես նաև մասնակցեց 2013 թվականի Մ17 աշխարհի առաջնությանը, որտեղ դարձավ 1 գոլի հեղինակ, իսկ Ռուսաստանը դուրս մնաց 1/8 եզրափակչից[30]։ 2015 թվականին նա Մ19 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը, որում Ռուսաստանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը[31]։
Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը Գոլովինը նշեց 2015 թվականի հունիսի 7-ին՝ Բելառուսի դեմ ընկերական խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[32]։ Իր հաջորդ հանդիպումը ազգային հավաքականի կազմում անցկացրեց 2016 թվականի մարտի 26-ին՝ Լիտվայի դեմ խաղում՝ այս խաղում նույնպես դառնալով գոլի հեղինակ և օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[33]։
Ռուսաստանի հավաքականի կազմում Գոլովինը մասնակցեց 2016 թվականի Եվրոպայի առաջնությանը[34] և 2017 թվականի Կոնֆեդերացիաների գավաթին[35]՝ մասնակցելով առաջնությունների բոլոր խաղերին[36][37], սակայն երկու դեպքում էլ Ռուսաստանը չկարողացավ անցնել խմբային փուլի արգելքը[38][39]։
2018 թվականի հունիսի 3-ին Գոլովինը ընդգրկվեց աշխարհի առաջնության համար Ռուսաստանի վերջնական կազմում[40][41]։ Հունիսի 14-ին՝ առաջնության բացման՝ Սաուդյան Արաբիայի դեմ խաղում նա դարձավ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[42]՝ օգնելով Ռուսաստանին հաղթել 5-0 հաշվով[43][44]։ Գոլովինը մասնակցեց ևս 3 հանդիպման[45], իսկ Ռուսաստանը դուրս մնաց քառորդ եզրափակչում[46]՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Խորվաթիային[47][48]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հունիսի 14-ի դրությամբ[49]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
ԲԿՄԱ Մոսկվա | 2014–15 | Ռուսաստանի Պրեմիեր Լիգա | 7 | 0 | 3 | 0 | 0 | 0 | — | 10 | 0 | |
2015–16 | 17 | 1 | 4 | 2 | 2 | 0 | 23 | 3 | ||||
2016–17 | 30 | 3 | 0 | 0 | 6 | 0 | 1 | 0 | 37 | 3 | ||
2017–18 | 27 | 5 | 1 | 0 | 15 | 2 | — | 43 | 7 | |||
Ընդհանուր | 81 | 9 | 8 | 2 | 23 | 2 | 1 | 0 | 113 | 13 | ||
Կարիերայի ընդհանուր | 81 | 9 | 8 | 2 | 23 | 2 | 1 | 0 | 113 | 13 |
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հունիսի 14-ի դրությամբ[49]
Ռուսաստան | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2015 | 1 | 1 |
2016 | 7 | 1 |
2017 | 7 | 0 |
2018 | 5 | 1 |
Ընդհանուր | 20 | 3 |
Միջազգային գոլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Հունիսի 7, 2015 | Արենա Խիմկի, Խիմկի, Ռուսաստան | Բելառուս | 2–0 | 4–2 | Ընկերական խաղ |
2. | Մարտի 26, 2016 | Օտկրիտիա Արենա, Մոսկվա, Ռուսաստան | Լիտվա | 2–0 | 3–0 | |
3. | Հունիսի 14, 2018 | Լուժնիկի մարզադաշտ, Մոսկվա, Ռուսաստան | Սաուդյան Արաբիա | 5–0 | 5–0 | ԱԱ 2018 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]ԲԿՄԱ Մոսկվա
- Ռուսաստանի առաջնություն․ 2015–16[13]
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստան Մ17
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ17 առաջնություն․ 2013[28]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Russia - A. Golovin - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Who is the Chelsea and Arsenal target set to light up Russia's World Cup opener?». talkSPORT (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 14. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «World Cup 2018: Who is Aleksandr Golovin? Russia player revealed». Mail Online. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Khimik Dzerzhinsk - CSKA Moscow, Sep 24, 2014 - Russian Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «CSKA Moscow - Mordovia Saransk, Mar 14, 2015 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «ПФК ЦСКА 4:0 Мордовия». rfpl.org. Արխիվացված է օրիգինալից 2018-06-14-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «AC Sparta Praha - CSKA Moscow, Aug 5, 2015 - UEFA Champions League Qualification - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «CSKA Moscow - Mordovia Saransk, Apr 9, 2016 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «CSKA Moscow - FK Krasnodar, Apr 20, 2016 - Russian Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «CSKA Moscow - Zenit St. Petersburg, May 2, 2016 - Russian Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
- ↑ 13,0 13,1 «CSKA Moscow crowned league champions». Mail Online. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Александр Головин и ПФК ЦСКА продлили контракт до 2021 года». pfc-cska.com (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Olympique Lyon - CSKA Moscow, Mar 15, 2018 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Головин признан лучшим игроком недели в Лиге Европы». Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Александр Головин стал лучшим игроком недели в Лиге Европы, обновив рекорд по проценту голосов». Eurosport. 2018 թ․ մարտի 16. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Arsenal FC - CSKA Moscow, Apr 5, 2018 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «CSKA Moscow 2-2 Arsenal (agg: 3-6)». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 12. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
- ↑ UEFA.com. «Лига Европы УЕФА-2017/18: лучшие молодые игроки». UEFA.com (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Aleksandr Golovin joins AS Monaco | News | AS Monaco FC». www.asmonaco.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «Aleksandr Golovin: Monaco sign CSKA Moscow midfielder». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 27. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «Monaco sign Golovin from CSKA Moscow». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «Transfer news: Chelsea beaten to €30m Golovin signing by Monaco | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «Monaco seal £27m Aleksandr Golovin deal as player snubs Chelsea». Mail Online. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «AS Monaco sign Aleksandr Golovin from CSKA Moscow in £26.5m deal». Eurosport. 2018 թ․ հուլիսի 27. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ uefa.com. «Under-17 - Technical report - Team analysis - Russia – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
- ↑ 28,0 28,1 UEFA.com. «Under-17 - Russia prove clinical victors in Slovakia». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Александр Головин стал чемпионом Европы по футболу в составе юношеской сборной России». Новый Кузбасс (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
- ↑ FIFA.com. «FIFA U-17 World Cup UAE 2013 - Teams - Russia - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.(չաշխատող հղում)
- ↑ uefa.com. «Under-19 - Technical report - Team analysis - Russia – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Russia - Belarus, Jun 7, 2015 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Russia - Lithuania, Mar 26, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Sport, Telegraph (2016 թ․ մայիսի 23). «Russia Euro 2016 Squad». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Berti, Adele (2017 թ․ հունիսի 17). «All the full squads for the Confederations Cup 2017». mirror. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
- ↑ uefa.com. «UEFA EURO 2016 - History - Russia – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
- ↑ FIFA.com. «FIFA Confederations Cup Russia 2017 - Teams - Russia - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
- ↑ James, Stuart (2016 թ․ հունիսի 20). «Wales thump sorry Russia to top their group in Euro 2016». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Russia out of Confederations Cup after losing to Mexico». Eurosport. 2017 թ․ հունիսի 24. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «World Cup 2018: Hosts Russia name 23-man squad». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 3. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «Заявка сборной России на Чемпионат мира FIFA 2018». www.rfs.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «Russia - Saudi Arabia, Jun 14, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Wallace, Sam; Bagchi, Rob (2018 թ․ հունիսի 14). «World Cup 2018: Russia thrash substandard Saudi Arabia in opener». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
- ↑ FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Russia - Saudi Arabia - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
- ↑ FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Aleksandr GOLOVIN - Aleksandr Golovin - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Russia - Croatia - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «Russia - Croatia, Jul 7, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ Murray, Scott (2018 թ․ հուլիսի 7). «World Cup 2018: Russia 2-2 Croatia (aet; Croatia win 4-3 on pens) – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ 49,0 49,1 «Aleksandr Golovin». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գոլովինի պաշտոնական Ինստագրամի էջը
- Գոլովինը transfermarkt-ում
- Գոլովինը soccerbase.com-ում
- Գոլովինը WhoScored.com կայքում
- Գոլովինը Մոնակոյի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-08-01 Wayback Machine
- Գոլովինը Ռուսաստանի առաջնության կայքում Արխիվացված 2018-06-15 Wayback Machine
- Գոլովինը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Գոլովինը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2017-06-21 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Գոլովին (ֆուտբոլիստ)» հոդվածին։ |
|
|
|
- Մայիսի 30 ծնունդներ
- 1996 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ռուսաստանում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- ԲԿՄԱ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Մոնակոյի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ
- Ռուս ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ