Jump to content

G20-ի Նյու Դելիի գագաթնաժողով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
G20-ի Նյու Դելիի գագաթնաժողով

G20-ի Նյու Դելիի գագաթնաժողով, Քսանյակի խմբի (G20) պետությունների ղեկավարների տասնութերորդ հանդիպում, որը տեղի է ունեցել 2023 թվականի սեպտեմբերի 9-10-ը Հնդկաստանում՝ Նյու Դելի քաղաքում (ի սկզբանե այն պետք է տեղի ունենար 2023 թվականի դեկտեմբերի 1-ին)[1]։

Գագաթնաժողովի մասնակցիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը, ինչպես և մեկ տարի առաջ։ Ռուսաստանը ներկայացրել է նաև արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Առաջին անգամ հանդիպումը բաց է թողել Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը, և չինական պատվիրակությունը գլխավորել է վարչապետ Լի Ցյանը։ Որոշ տվյալներով՝ պատճառը երկրում տնտեսական իրավիճակի վատթարացումն էր և Հնդկաստանի ու Չինաստանի հարաբերությունների դեգրադացիան[2]։

Գագաթնաժողովին չի հրավիրվել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, թեև արևմտյան երկրները Հնդկաստանից դրան էին ձգտում (ինչպես դա եղել է անցյալ տարի Բալիում կայացած հանդիպման ժամանակ)։ Հնդկաստանի ԱԳ նախարար Ջայշանքար Սուբրամանյամը նշել է, որ երկրի իշխանությունները «Քսանյակը» դիտարկում են որպես միջազգային հարթակ, որտեղ քննարկվում են տնտեսության հարցերը, այլ ոչ թե Ուկրաինայի հակամարտությունը։ Այս գագաթնաժողովը վերջինն էր Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆեռնանդեսի համար։

Հրավիրյան մասնակիցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագաթնաժողովի ընթացքում կնքվել են կլիմայի և կենսաբանական վառելիքի հետ կապված համաձայնագրեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել խրախուսել վերականգնվող էներգիայի աղբյուրների հզորությունների 3 անգամ ավելացումը։ Հնդկաստանը, ԱՄՆ-ը և Բրազիլիան դաշինք են ստեղծել, որը նպատակ ունի նվազեցնել արտանետումները մթնոլորտ՝ կենդանիների և բույսերի թափոններից ստացված կենսավառելիքի առևտրի միջոցով։

Տարբեր երկրների միջև պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հարավային Ասիայի և Մերձավոր Արևելքի միջև տրանսպորտային համակարգի զարգացման վերաբերյալ։

Գագաթնաժողովի արդյունքներով հրապարակվել է եզրափակիչ հայտարարություն, որը դատապարտում է ուժի կիրառումը տարածքային ձեռքբերումների համար։ Հայտարարության մեջ չի նշվում Ռուսաստանի մասին, ինչը դժգոհություն է առաջացրել Ուկրաինայի կողմից։ Հայտարարության վերաբերյալ կոնսենսուս է ձեռք բերվել, որին աջակցել են նաև Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Calendar». www.g20.org. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 31-ին.
  2. «Чего ждать от саммита «Двадцатки» в Нью-Дели». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 8-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 «India to invite Bangladesh as guest country during its G-20 presidency». newsonair.gov.in. Prasar Bharati. Government of India. 2022-09-13. Արխիվացված է օրիգինալից 2022-11-10-ին. Վերցված է 2023-09-09-ին.
  4. «Official List of Guests». Արխիվացված է օրիգինալից 2023-08-25-ին. Վերցված է 2023-09-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Nigeria's ruling party candidate Bola Tinubu wins disputed presidential election». Արխիվացված է օրիգինալից 2023-03-20-ին. Վերցված է 2023-09-09-ին.
  6. «Photos: Tinubu, supporters celebrate Nigeria election win». Արխիվացված է օրիգինալից 2023-07-29-ին. Վերցված է 2023-09-09-ին.
  7. «Russia hails unexpected G20 'milestone' as Ukraine fumes». BBC News (բրիտանական անգլերեն). 2023 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 13-ին.