Նադիա Կալվինյո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նադիա Կալվինյո
իսպ.՝ Nadia Calviño
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան (1991)[1] և Հեռակա կրթության ազգային համալսարան (2001)[1]
Մասնագիտություն՝ տնտեսագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հոկտեմբերի 3, 1968(1968-10-03) (55 տարեկան)
Ծննդավայր Լա Կորունյա, Գալիսիա, Իսպանիա
Քաղաքացիություն  Իսպանիա
Ի ծնե անուն իսպ.՝ Nadia María Calviño Santamaría
Հայր José María Calviño?

Նադիա Մարիա Կալվինյո Սանտամարիա (իսպ.՝ Nadia María Calviño Santamaría, հոկտեմբերի 3, 1968(1968-10-03), Լա Կորունյա, Գալիսիա, Իսպանիա), իսպանացի պետական և քաղաքական գործիչ, տնտեսագետ։ 2020 թվականի հունվարի 13-ից Սանչեսի երկրորդ կաբինետում զբաղեցրել է Իսպանիայի կառավարության նախագահի երրորդ տեղակալի և Իսպանիայի տնտեսական և թվային բարեփոխումների նախարարի պաշտոնը։ Նախկինում՝ Եվրամիության պաշտոնյա։ 2014 թվականից Եվրոպական հանձնաժողովում զբաղեցրել է բյուջեի գծով գլխավոր տնօրենի պաշտոնը[2]։ 2018 թվականից մինչև 2020 թվականը Սանչեսի կաբինետում զբաղեցրել է ձեռնարկատիրության և տնտեսության նախարարի պաշտոնը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նադիա Մարիա Կալվինյո Սանտամարիան ծնվել է 1968 թվականի հոկտեմբերի 3-ին Իսպանիայում՝ փաստաբան Խոսե Մարիա Կալվինյոյի՝ Radio Televisión Española պետական ընկերության 1982-1986 թվականների գլխավոր տնօրենի ընտանիքում։ 1991 թվականին ավարտել է Մադրիդի Կոմպլուտենսեի համալսարանի տնտեսական ֆակուլտետը, 2001 թվականին՝ Հեռավար կրթության ազգային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ Աշխատել է մրցակցության ազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն։

Ավելի քան մեկ տասնամյակ աշխատելով Իսպանիայի տնտեսության նախարարությունում՝ 2006 թվականին աշխատանքի է անցել Եվրոպական հանձնաժողովում, որտեղ զբաղեցրել է մրցակցության գծով գլխավոր տնօրենի տեղակալի և գլխավոր տնօրինության ներքին շուկայի գծով տնօրենի տեղակալի, ինչպես նաև ֆինանսական ծառայությունների բաժնի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնները։ 2014 թվականից զբաղեցրել է եվրոպական հանձնակատար Գյունտեր Էթինգերի բյուջեին կից թվային տնտեսության հարցերով գլխավոր տնօրենի պաշտոնը։ Կալվինյոն նաև դասախոսական գործունեություն է ծավալել Կոմպլուտենսեի համալսարանում։

Տիրապետում է անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի, գալիսերենի և իսպաներենի։ Չորս երեխաների մայր է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://ec.europa.eu/info/sites/info/files/calvino_en.pdf
  2. «"DIRECTOR GENERAL Nadia Calviño"». ec.europa.eu.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նադիա Կալվինյո» հոդվածին։