Ջայշանքար Սուբրահմանյամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջայշանքար Սուբրահմանյամ
Minister Jaishankar (48823162971) (cropped).jpg
Դրոշ
(38-րդ) Հնդկաստանի արտաքին գործերի նախարար
Դրոշ
 մայիսի 30, 2019
Նախորդող Սուշմա Սվարաջ
 
Կուսակցություն՝ Բհարաթիա ջանաթա կուսակցություն
Կրթություն՝ Սուրբ Ստեֆանի քոլեջ, Jawaharlal Nehru University? և The Air Force School?
Մասնագիտություն՝ դիվանագետ
Դավանանք հինդուիզմ
Ծննդյան օր հունվարի 9, 1955(1955-01-09) (68 տարեկան)
Ծննդավայր Նյու Դելի, Հնդկաստան
Քաղաքացիություն Flag of India.svg Հնդկաստան
Հայր K. Subrahmanyam?
 
Պարգևներ
Padma Shri in civil service

Ջայշանքար Սուբրահմանյամ (անգլ.՝ Subrahmanyam Jaishankar, հունվարի 9, 1955(1955-01-09), Նյու Դելի, Հնդկաստան), հնդիկ դիվանագետ և քաղաքական գործիչ, Հնդկաստանի արտաքին գործերի նախարար 2019 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջայշանքար Սուբրահմանյամը ծնվել է Դելիում, արմատներով թամիլնադցի, պաշտոնական և քաղաքական վերլուծաբան Սուբրահմանյամ Կրիշնասվամի ընտանիքում։ Նրա կրտսեր եղբայրը՝ Սանջայ Սուբրահմանյամը (ծն․ 1961 թ.) վաղ ժամանակակից հնդկական պատմության պրոֆեսոր է։ Ջայշանքար Սուբրահմանյամը քաղաքագիտություն է սովորել Դելիի համալսարանում[1], դոկտորի կոչում է ստացել Ջավահարլալ Նեհրու համալսարանում և մասնագիտացել միջուկային անվտանգության հարցերում[2]։

Դիվանագիտական ​​կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1977 թվականին Ջայշանքարը աշխատանքի է անցել արտաքին գործերի նախարարությունում, 1979-1981 թվականներին ծառայության մեջ է գտնվել Մոսկվայում Հնդկաստանի դեսպանատանը։ Այնուհետև աշխատել է ԱՄՆ-ում Հնդկաստանի դեսպանատան առաջին քարտուղար (1985-1988), Շրի Լանկայում Հնդկաստանի դեսպանատան առաջին քարտուղար (1988-1990), Ռումինիայում Հնդկաստանի դեսպանատան առևտրային կցորդ (1990-1993)։ Հնդկաստան վերադառնալուց հետո աշխատել է որպես Արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի դեպարտամենտի տնօրեն, նախագահ Շանկար Դայալ Շարմայի մամուլի քարտուղար[3]։ Հնդկաստանի դեսպան Չեխիայում (2000-2004) և Սինգապուրում (2007-2009)։ 2009-2013 թվականներին եղել է Հնդկաստանի դեսպան Չինաստանում, իսկ 2013-2015 թվականներին՝ ԱՄՆ-ում։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունվարից՝ Նարենդրա Մոդիի կառավարությունում արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ։ 2019 թվականին ընտրվել է Հնդկաստանի խորհրդարանի վերին պալատի անդամ Բհարաթիա Ջանատա կուսակցությունից՝ ներկայացնելով Գուջարաթ նահանգը[4]։ 2019 թվականի մայիսի 30-ին փոխարինել է Սուշմա Սվարաջին արտաքին գործերի նախարարի պաշտոնում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջայշանքարն ամուսնացած է Կյոկոյի հետ, ով ծագումով ճապոնացի է[5] և ունի երկու որդի՝ Դհրուվա և Արջուն, և մեկ դուստր՝ Մեդհան։ Տիրապետում է անգլերեն, հինդի, թամիլերեն, ճապոներեն, ռուսերեն և հունգարերեն լեզուներին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The India Way: Strategies for an Uncertain World։ Harper Collins։ 2020։ էջ 240։ ISBN 9390163870 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Who is S Jaishankar?»։ The Times of India (անգլերեն)։ 2015-01-29։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-31-ին։ Վերցված է 2021-01-08 
  2. «Dr. S. Jaishankar, Ambassador of India- Beijing. Embassy of India, Beijing, China»։ Արխիվացված է օրիգինալից 2010-01-16-ին։ Վերցված է 2019-06-04 
  3. «S Jaishankar, India's New Foreign Secretary: 10 Things you should know about him»։ India Today։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-30-ին։ Վերցված է 2015-02-01 
  4. «S Jaishankar takes oath as Rajya Sabha member»։ India Today (անգլերեն) (Delhi)։ PTI։ 2019-07-08։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-06-ին։ Վերցված է 2020-06-13 
  5. «S Jaishankar, Surprise Pick in Modi's Cabinet, May Play Key Role On Foreign Affairs»։ Pranay Sharma։ Outlook։ 30 May 2019։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-31-ին։ Վերցված է 2019-06-12