Սուշմա Սվարաջ
Սուշմա Սվարաջ | |
![]() | |
Կուսակցություն՝ | Բհարաթիա ջանաթա կուսակցություն[1] |
---|---|
Կրթություն՝ | Kurukshetra University?, Panjab University? և Sanatan Dharma College? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և փաստաբան |
Դավանանք | հինդուիզմ |
Ծննդյան օր | փետրվարի 14, 1952[2] |
Ծննդավայր | Ambala Cantonment, Ամբալա, East Punjab, Հնդկաստան[3] |
Վախճանի օր | օգոստոսի 6, 2019[4] (67 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Դելի, Հնդկաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Ամուսին | Swaraj Kaushal? |
Զավակներ | Bansuri Swaraj? |
Պարգևներ | |
Սուշմա Սվարաջ (անգլ.՝ Sushma Swaraj, հինդի՝ सुषमा स्वराज, փետրվարի 14, 1952[2], Ambala Cantonment, Ամբալա, East Punjab, Հնդկաստան[3] - օգոստոսի 6, 2019[4], Նյու Դելի, Հնդկաստան[6][7]), հնդիկ պետական և քաղաքական գործիչ, Բհարատիա ջանատա փարթիի անդամ, Նարենդրա Մոդիի կառավարությունում 2014-2019 թվականներին եղել է արտաքին գործերի նախարար[8]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուշմա Սվարաջը ծնվել է 1952 թվականի փետրվարի 14-ին Հարյանայում[9]՝ բրահամանյան ընտանիքում[10]։ Նրա հայրը եղել է Ռաշտրիա սվայամսևակ սանգհի ականավոր գործիչ[11]։ Սուշմա ՍՍվարաջն ավարտել է Չանդիգարհ Փենջաբիի համալսարանը և սկսել աշխատել Հնդկաստանի գերագույն դատարանում։ Ուսման ժամանակ ակտիվ մասնակցել է Ռաշտրիա սվայամսևակ սանգհի հետ կապված ուսանողական շարժմանը և Ինդիրա Գանդիի կառավարության դեմ ուղղված ցույցերին։ 1977 թվականին ընտրվել է Հարյանա նահանգի օրենսդրական ասամբելա և շրջանային կառավարությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ 1996 թվականին ընտրվել է Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատ՝ Լոկ սաբհա, իսկ Բհարատիա ջանատա փարթիի կառավարություն գալուց հետո Վաջապայիի կառավարությունում ստացել է տեղեկատվության նախարարի պաշտոն։ 1998 թվականի հոկտեմբեր-դեկտեմբերին ամիսներին Սուշմա Սվարաջը գլխավորել է Դելիի կառավարությունը։ 1999 թվականին փորձել է վերընտրվել խորհրդարան, բայց պարտվել է Սոնյա Գանդիին։ 2000 թվականի ընտրությունների արդյունքում Ուտար Պրադեշ նահանգից ընտրվել է խորհրդանարանի վերին պալատ՝ Ռաջյա սաբհա։ Բհարատիա ջանատա փարթիի կառավարությունում կրկին զբաղեցրել է տեղեկատվության նախարարի պաշտոնը, իսկ 2003 թվականից մինչև 2004 թվականը՝ առողջապահության նախարարի պաշտոնը։ 2004 թվականին Բհարատիա ջանատա փարթին ընտրություններում պարտվել է Հնդկական ազգային կոնգրեսին Վաջպայիի կառավարությունը ստիպված էր հեռանալ աշխտանքից։
2009 թվականին Սուշմա Սվարաջը կրկին ընտրվել է Լոկ սաբհա և խորհրդարանի ստորին պալատում զբաղեցրել է ընդդիմության առաջնորդի պաշտոնը։ 2014 թվականի մայիսի խորհրդարանական ընտրություններում Բհարատիա ջանատի փարթիի հաղթանակից հետո կառավարությունում ստացել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը՝ Ինդիրա Գանդիից հետո դառնալով արտաքին գործերի գերատեսչության երկրորդ կին-առաջնորդը[12]։
2019 թվականի օգոստոսին սրտի հետ խդնիրներ է զգացել։ Մահից առաջ Սվարջին տարել էին Հնդկաստանի բժշկական գիտությունների ինստիտուտ առողջության վատթարացման պատճառով։ Հիվանդանոցում նրան ուղեկցում է առողջապահության նախարար Հարշ Վարդհանը։ Մահացել 2019 թվականի օգոստոսի 6-ին հիվանանոցում սրտի կանգից հետո՝ 67 տարեկան հասակում[13][14][15]։ Հաջորդ օրը պետական հանդիսություններով Դելիում դիակիզվել է[16]։
Իրենց ցավակցություններն են հայտնել Հնդկաստանի նախագահ Ռամ Նատհ Կովինդը և վարչապետ Նարենդրա Մոդին, որը Սուշմա Սվարաջի մահն անվանել է սեփական կորուստ[17]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 General Election 2014 — Election Commission of India
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 The International Who's Who of Women 2006 — Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
- ↑ 4,0 4,1 4,2 Sushma Swaraj, Former Foreign Minister and BJP Stalwart, Passes Away // CNN-News18 — 2019.
- ↑ https://web.archive.org/web/20190820105457/https://eci.gov.in/files/category/97-general-election-2014/
- ↑ «Lok Sabha Members Bioprofile Sushma Swaraj»։ Lok Sabha։ Վերցված է օգոստոսի 7, 2019
- ↑ Roche Elizabeth (օգոստոսի 7, 2019)։ «Remembering Sushma Swaraj: First female foreign minister to Twitter's favorite»։ Livemint։ Վերցված է օգոստոսի 7, 2019
- ↑ «At a glance: Sushma Swaraj, from India's 'youngest minister' to 'aspiring PM'»։ India TV։ հունիսի 15, 2013։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 2, 2014-ին։ Վերցված է օգոստոսի 6, 2013
- ↑ «Sushma Swaraj»։ Encyclopædia Britannica
- ↑ «The push for a Swaraj party»։ Tehelka։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 12, 2013-ին։ Վերցված է դեկտեմբերի 19, 2013
- ↑ «Indian FM Sushma Swaraj's parents hailed from Lahore – Pakistan – Dunya News»։ dunyanews.tv (Dunya News)։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 12, 2015-ին։ Վերցված է դեկտեմբերի 18, 2015
- ↑ Алексей Куприянов (2014-06-04)։ «Индийский слон шагает правой» (ռուսերեն)։ Лента.Ру։ Վերցված է 2019-01-04
- ↑ «Sushma Swaraj, Former Foreign Minister and BJP Stalwart, Passes Away at 67 from cardiac arrest.| LIVE»։ News18։ օգոստոսի 6, 2019։ Վերցված է օգոստոսի 6, 2019
- ↑ «Sushma Swaraj passes away at 67»։ India Today (անգլերեն)։ օգոստոսի 6, 2019։ Վերցված է օգոստոսի 6, 2019
- ↑ «Former External Affairs Minister Sushma Swaraj passes away»։ The Economic Times։ օգոստոսի 6, 2019։ Վերցված է օգոստոսի 6, 2019
- ↑ «Sushma Swaraj funeral; latest updates: Ex-minister cremated with State honours in Delhi as top NDA leaders bid farewell»։ Firstpost։ օգոստոսի 7, 2019։ Վերցված է օգոստոսի 7, 2019
- ↑ Умерла экс-глава МИД Индии Сушма Сварадж
|