Հայսամ բին Թարիք Ալ Սաիդ
| Հայսամ բին Թարիք Ալ Սաիդ | |
| Կրթություն՝ | Փեմբրուք քոլեջ[1], Օքսֆորդի համալսարան (1979)[2], Q12192620?[1] և Բրումմանայի վարժարան (1972) |
|---|---|
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և գերիշխան |
| Դավանանք | իսլամ |
| Ծննդյան օր | հոկտեմբերի 11, 1955[3] (70 տարեկան) |
| Ծննդավայր | Մասկատ, Muscat and Oman[4] |
| Դինաստիա | Ալ Սաիդ |
| Քաղաքացիություն | |
| Հայր | Թարիք բին Թայմուր |
| Մայր | Shawana bint Hammoud Al Busaidi? |
| Ամուսին | Ahad bint Abdullah Al Busaidi? |
| Զավակներ | Theyazin bin Haitham Al Said? և Bilarab bin Haitham Al Said? |
| Պարգևներ | |
Հայսամ բին Թարիք Ալ Սաիդ (արաբ․՝ هيثم بن طارق آل سعيد, հոկտեմբերի 11, 1955[3], Մասկատ, Muscat and Oman[4][5]), Օմանի սուլթանը, որը 2020 թվականի հունվարի 11-ին փոխարինել է իր զարմիկ Քաբոս բին Սաիդ ալ-Սաիդին[6]։ Մինչ այդ նա զբաղեցրել է Օմանի մշակույթի նախարարի պաշտոնը[7][8]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայսամ բին Թարիքն Օմանի Ալ Սաիդն արքայական ընտանիքի անդամ է։ 1979 թվականին ավարտել է Օքսֆորդի համալսարանի արտասահմանյան ծառայության ծրագիրը[9]։ Հայսամի հայրը Թարիք բին Թայմուրն էր՝ Թայմուր բին Ֆեյսալի որդին, որը Օմարի սուլթանն էր 1913-1932 թվականներին։ Նրա եղբայր Ասաադ բին Թարիք բին Թայմուր Ալ Սաիդը երկրի փոխվարչապետն է։
Օմանի սուլթան
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուլթան Քաբոս բին Սաիդ ալ-Սաիդի մահվանից հետո, 2020 թվականի հունվարի 10-ին, Հայսամ բին Թարիքն՝ ընտրված լինելով արքայական ընտանիքի և սուլթան Քաբոսի կողմից, Ալ Բուստանում Օմանի խորհրդի առաջ երդում է տվել՝ դառնալով Օմանի սուլթան[10]։ Օման պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ նախկին սուլթանի կտակը բացել է Պաշտպանության խորհուրդը, որտեղ և եղել է սուլթանի կամքը[11]։ Որպես սուլթան, նա նաև զբաղեցնում է վարչապետի, զինված ուժերի գերագույն հրամանատարի, պաշտպանության նախարարի, ֆինանսների նախարարի և արտաքին գործերի նախարարի պաշտոնները[12]։ Իր առաջին հրապարակային խոսքում նա խոստացել է պահպանել իր նախորդի խաղաղության հաստատման արտաքին քաղաքականությունը և հետագայում զարգացնել Օմանի տնտեսությունը[13][14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 https://omannews.gov.om/%D8%AC%D9%84%D8%A7%D9%84%D8%A9-%D8%A7%D9%84%D8%B3%D9%84%D8%B7%D8%A7%D9%86
- ↑ https://ampw.gulf-times.com/story/653088/Who-is-Sultan-Haitham-bin-Tariq-al-Said-the-succes
- 1 2 https://www.omaninfo.om/en/pages/210/show/870
- 1 2 Who is Sultan Haitham bin Tariq al-Said, the successor of Sultan Qaboos? — 2020.
- ↑ Rulers
- ↑ «Օմանի նոր սուլթանը մշակույթի նախկին նախարար Հայսամ բին Թարեք Ալ Սաիդն է։ Նա Քաբուս բին Սաիդի ազգականն է։».
- ↑ «Cabinet of Ministers». Oman News Agency. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
- ↑ Appointing a Minister of Heritage and Culture, Royal Decree No11/2002, issued on 14 February 2002, published in issue 713 of the Official Gazette
- ↑ «Haitham bin Tariq appointed new ruler of Oman». Arab News. 2020 թ․ հունվարի 11.
- ↑ «Sultan Haitham Bin Tariq Al Said succeeds Sultan Qaboos of Oman». gulfnews.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Oman names culture minister as successor to Sultan Qaboos». AP NEWS. 2020 թ․ հունվարի 11. Վերցված է 2020 թ․ հունվարի 11-ին.
- ↑ Haitham bin Tariq sworn in as Oman's new sultan
- ↑ Hubbard, Ben (2020 թ․ հունվարի 11). «Oman's New Sultan Vows to Continue Country's Peacemaking Path». The New York Times. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Oman's new ruler Haitham bin Tariq promises good ties with all nations». Arab News (անգլերեն). 2020 թ․ հունվարի 11. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայսամ բին Թարիք Ալ Սաիդ» հոդվածին։ |
| ||||||