Jump to content

ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2008

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2008
ԻրադարձությունՉեմպիոնների Լիգա 2007-2008
Լրացուցիչ ժամանակից հետո
Մանչեթսեր Յունայթեդը հաղթեց 6-5 հաշվով հետխաղյա 11 մետրանոցներում
Ամսաթիվ21 մայիս 2008
ՄարզադաշտԼուժնիկի մարզադաշտ, Մոսկվա
Հանդիպման խաղացողԿրիշտիանու Ռոնալդու
(Մանչեսթեր Յունայթեդ)
ԳոլերԿրիշտիանու Ռոնալդու և Ֆրենկ Լեմպարդ
ՄրցավարԼուբոշ Միշել (Սլովակիա)
Հանդիսական67,310
ԵղանակԱմպամած[1]

ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2008, ֆուտբոլային հանդիպում, որը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ 2008 թվականի մայիսի 21-ին, Մոսկվայի Լուժնիկի մարզադաշտում, որտեղ որոշվել է ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2007-2008-ի հաղթողը։ Հանդիպեցին անգլիական Մանչեսթեր Յունայթեդը և Չելսին, ինչը առաջին անգլիական եզրափակիչն էր Չեմպիոնների լիգայի պատմության մեջ։ Սա միայն երրորդ անգամն էր, որ եզրափակչում հանդիպում են նույն երկիրը ներկայացնող ակումբներ, նախորդ անգամները եղել էին 2000 և 2003 թվականներին։ Առաջին անգամ Եվրոպական գավաթի եզրափակիչը տեղի ունեցավ Ռուսաստանում, հետևաբար այն ամենաարևելյան եզրափակիչն էր մրցաշարի պատմության մեջ։ Այդ տարին համընկավ Մյունխենի օդային աղետի 50 ամյակի հետ։ Այն Մանչեսթեր Յունայթեդի երրորդ եզրափակիչն էր 1968 և 1999 թվականներից հետո, մինչդեռ Չելիսիի համար` առաջինը։

Մանչեսթեր Յունայթեդը հաղթեց հետխաղյա 11 մետրանոցների արդյունքով՝ 6-5 հաշվով, նախքան այդ հիմնական և լրացուցիչ ժամանակները ավարտվել էին միևնույն՝ 1-1 հաշվով։ Խաղի հաշիվը բացեց Կրիշտիանու Ռոնալդուն 26-րդ րոպեին Վես Բրաունի փոխանցումից հետո, բայց Ֆրենկ Լեմպարդը հավասարեցրեց հաշիվը խաղակեսի ավարտից քիչ առաջ։ Երկրորդ խաղակեսը և լրացուցիչ ժամանակները անցան առանց լուրջ միջադեպի մինչև Չելիսիի խաղացող Դիդիե Դրոգբան հեռացվեց Նեմանյա Վիդիչի հետ խախտում կատարելու պատճառով խաղի ավարտից չորս րոպե առաջ։ Հետխաղյա 11 մետրանոցները իրացնելիս Ռոնալդուն վրիպեց իր հարվածը և շանս տվեց Ջոն Տերիին հաղթական գոլ խփելու, սակայն նա ևս շեղ հարվածեց։ Այնուհետև Էդվին վան դեր Սարը որսաց Նիկոլա Անելկայի հարվածից ընթացող գնդակը, ինչը վճռորոշ դեր խաղաց, և Մանչեսթերը նվաճեց իր երրորդ Եվրոպական գավաթը։

Խաղին հետևում էր ավելի քան 67.000 հանդիսատես մարզադաշտում և 17,5 միլիոն հանդիսատես հեռուսատեսությամբ Միացյալ թագավորությունում և Իռլանդիայում։ Մանչեսթեր Յունայթեդը ստացավ 7 միլիոն հաղթանակի համար, իսկ Չելսին` €4 միլիոն։ Որպես հաղթող՝ Մանչեսթերը իրավունք ստացավ խաղալու ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ 2008-ում, որտեղ պարտվեց ՈՒԵՖԱ գավաթի հաղթող Սանկտ Պետերբուրգի Զենիթին 1-2 հաշվով և ՖԻՖԱ Աշխարհի ակումբային առաջնություն 2008-ին, որում հաղթանակ տարավ։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանչեսթեր Յունայթեդը և Չելսին մինչ այդ հանդիպել էին 150 անգամ, որից 18 անգամ տնային գավաթի շրջանակներում (ներառյալ Ֆուտբոլի Անգլիայի սուպերգավաթը)։ Ակումբները եվրոպական գավաթների շրջանակներում մինչ այդ երբեք չէին հանդիպել։ Նախորդ 150 հանդիպումներում 65 անգամ հաղթել էր Մանչեսթեր Յունայթեդը, Չելսին` 41 անգամ և 44 հանդիպում ավարտվել էր ոչ ոքի։ Տնային գավաթի եզրափակիչներում ակումբները հանդիպել էին երկու անգամ Ֆուտբոլի Անգլիայի գավաթի եզրափակիչ 1994-ում հաղթել էր Մանչեսթեր Յունայթեդը 4–0 հաշվով, իսկ Ֆուտբոլի Անգլիայի գավաթի եզրափակիչ 2007-ում` Չելսին 1–0 հաշվով[2]։ Մանչեսթեր Յունայթեդը հաղթեց 2007 թվականի Անգլիայի սուպեր գավաթում հետխաղյա 11 մետրանոցների արդյուքով[3]։ Մանչեսթերը նաև հաղթել էր Պրեմիեր Լիգա 2007-08 մրցաշրջանում` ավարտելով Չելսիից միայն երկու միավոր արջևում։ Եզրափակչից առաջ նրանց միավորները հավասար էին, սակայն Չելսիի գոլային տարբերությունը ավելի լավն էր։ Այդ մրցաշրջանում Յունայթեդը հաղթել էր Օլդ Թրաֆորդում 2-0 հաշվով 2007 թվականի սեպտեմբերի 23-ին, պատասխան խաղում հաղթել էր Չելսին 2-1 հաշվով, իսկ խաղը տեղի էր ունեցել 2008 թվականի ապրիլի 26-ին Սթեմֆորդ Բրիջ մարզադաշտում[3]։ Մինչ այդ Մանչեսթեր Յունայթեդը եվրոպական գավաթներում անգլիական ակումբների դեմ խաղացել էր երկու անգամ, մինչդեռ Չելսին խաղացել էր 12 անգամ` հաղթելով դրանցից 5-ում, ևս 5 ոչ ոքի և ընդամեմնը երկու պարտություն։ Մինչ այդ նույն երկիրը ներկայացնող ակումբների միջև եղել էր երկու Չեմպիոնների լիգայի եզրափակիչ 2000 թվականին, երբ Ռեալ Մադրիդը 3–0 հաշվով հաղթեց Վալենսիային Ստադ դը Ֆրանս մարզադաշտում և 2003 թվականին, երբ իտալական Միլանը հաղթեց Յուվենտուսին հետխաղյա 11 մետրանոցների արդյունքով[4]։

Երկու ակումբներն էլ եվրոպական գավաթներին մասնակցել էին վաղ շրջանից, Չելսին հրավիրվել է Եվրոպական գավաթի 1955–56 մրցաշրջանին սակայն չի մասնակցել, իսկ Մանչեսթեր Յունայթեդը մասնակցել է արդեն մյուս մրցաշրջանին[5]։ 1958 թվականի փետրվարին Մանչեսթեր Յունայթեդի ութ խաղացող վախճանվեց Մյունխենի օդային աղետի հետևանքով, երբ ինքնաթիռով վերադառնում էին Բելգրադից[6]։ Մարզիչ Մեթ Բասբին ծանր վիրավորում էր ստացել աղետում և արդյունքում մահացել, սակայն Մանչեսթերը կարողացավ վերականգնվել և 1968 թվականին նվաճեց Եվրոպական գավաթը, եզրափակչում հաղթելով Բենֆիկային 4–1 հաշվով[7]։ Չելսին իր առաջին եվրոպական մրցանակը նվաճեց երեք տարի անց` հաղթելով Ռեալ Մադրիդին 2–1 հաշվով 1971 թվականի Գավաթակիրների գավաթի եզրափակչի վերախաղարկությունում[8]։ Չելսին և Մանչեսթերը հաղթեցին Գավաթակիրների գավաթը 1990-ականներին, առաջինը Մանչեսթերը հաղթեց Բարսելոնային 2–1 հաշվով 1991 թվականին[9] (դրանից հետո հաղթել են Բելգրադի Ցրվենա Զվեզդային Սուպերգավաթում)[10], և Չելսին հաղթեց Շտուտգարտ ՖԱ-ին 1998 թվականի եզրափակչում[8] (դրանից հետո հաղթել է Մադրիդի Ռեալին Սուպերգավաթում[11],): Մանչեսթերը նաև նվաճեց իր երկրորդ Եվրոպական գավաթը մյուս մրցաշրջանում` հաղթելով Բավարիա Մյունխեն 1999 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակչում[12]։

Ճանապարհ դեպի եզրափակիչ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ Փուլ Անգլիա Չելսի
Մրցակից Արդյունք Խմբային փուլ Մրցակից Արդյունք
Պորտուգալիա Սպորտինգ ՖԱ 1–0 (Մ) Խաղային օր 1 Նորվեգիա Ռոսենբորգ ՖԱ 1–1 (Տ)
Իտալիա Ռոմա ՖԱ 1–0 (Տ) Խաղային օր 2 Իսպանիա Վալենսիա ՖԱ 2–1 (Մ)
Ուկրաինա Դինամո Կիև ՖԱ 4–2 (Մ) Խաղային օր 3 Գերմանիա Շալկե 04 2–0 (Տ)
Ուկրաինա Դինամո Կիև ՖԱ 4–0 (Տ) Խաղային օր 4 Գերմանիա Շալկե 04 0–0 (Դ)
Պորտուգալիա Սպորտինգ ՖԱ 2–1 (Տ) Խաղային օր 5 Նորվեգիա Ռոսենբորգ ՖԱ 4–0 (Մ)
Իտալիա Ռոմա ՖԱ 1–1 (Մ) Խաղային օր 6 Իսպանիա Վալենսիա ՖԱ 0–0 (Տ)
Խումբ F հաղթող
Ակումբ Խաղ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 6 5 1 0 13 4 +9 16
Իտալիա Ռոմա ՖԱ 6 3 2 1 11 6 +5 11
Պորտուգալիա Սպորտինգ ՖԱ 6 2 1 3 9 8 +1 7
Ուկրաինա Դինամո Կիև ՖԱ 6 0 0 6 4 19 −15 0
Վերջնական դիրք Խումբ B հաղթող
Ակումբ Խաղ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
Անգլիա Չելսի ՖԱ 6 3 3 0 9 2 +7 12
Գերմանիա Շալկե 04 6 2 2 2 5 4 +1 8
Նորվեգիա Ռոսենբորգ ՖԱ 6 2 1 3 6 10 −4 7
Իսպանիա Վալենսիա ՖԱ 6 1 2 3 2 6 −4 5
Մրցակից ընդ. 1-ին խաղ 2-րդ խաղ Փլեյ-օֆֆ փուլ Մրցակից ընդ. 1-ին խաղ 2-րդ խաղ
Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն 2–1 1–1 (Մ) 1–0 (Տ) 1/8 եզրափակիչ Հունաստան Օլիմպիակոս ՖԱ 3–0 0–0 (Մ) 3–0 (Տ)
Իտալիա Ռոմա ՖԱ 3–0 2–0 (Մ) 1–0 (Տ) Քառորդ եզրափակիչներ Թուրքիա Ֆեներբախչե ՖԱ 3–2 1–2 (Մ) 2–0 (Տ)
Իսպանիա Բարսելոնա ՖԱ 1–0 0–0 (Մ) 1–0 (Տ) Կիսաեզրափակիչներ Անգլիա Լիվերպուլ ՖԱ 4–3 1–1 (Մ) 3–2 (Ա.Ժ.) (Տ)

Մանչեսթեր Յունայթեդ

[խմբագրել | խմբագրել կոդը]
A wide shot of a football match with Manchester United in red in possession against Lyon in black.
Մանչեսթեր Յունայթեդը հաղթեց Լիոնին 1-0 հաշվով 1/8 եզրափակչի երկրորդ հանդիպման ժամանակ:

Մանչեսթեր Յունայթեդը հայտնվել էր Խումբ F-ում Ռոմայի, Լիսաբոնի Սպորտինգի և Դինամո Կիևի հետ[13]։ Յունայթեդը հաղթել է առաջին հինգ խաղերում, առաջինը մեկնել է Լիսաբոն, որտեղ Կրիշտիանու Ռոնալդուի գլխի հարվածի շնորհիվ հաղթեցին Սպորտինգին։ Մյուս խաղում, որը տեղի ունեցավ տնային մարզադաշտում, նույն 1-0 հաշվով հաղթեցին Ռոմային[14], դրան հաջորդեց Դինամո Կիևի նկատմամբ երկու հաղթանակները (4–2 Ուկրաինայում և 4–0 Օլդ Թրաֆորդում)[15][16]։ Հինգերորդ խաղում Յունայթեդը հաղթեց Սպորտինգին 2-1 հաշվով և ապահովվեց խմբում առաջին տեղը[17]։ Նրանք մեկնեցին Հռոմ խմբային փուլի վերջին խաղին, երբ երկու ակումբները արդեն ապահովել էին իրենց փլեյ օֆֆ ուղեգիրը և խաղը ավարտվեց ոչ ոքի 1-1 հաշվով[18]։ Յունայթեդը ավարտեց 16 միավորով, ինչը բոլոր խմբերի հաղթողների միավորներից շատ էր[19]։

1/8 եզրափակչում Յունայթեդը հանդիպեց Լիոնին, որի դեմ մրցակցի հարկի տակ հանդիպումը ավարտվեց 1-1 հաշվով` խաղի վերջում Կառլոս Տևեսի գոլի շնորհիվ[20]։ Յունայթեդը տնային խաղում հաղթեց 1-0 հաշվով և միակ գոլի հեղինակն էր Կրիշտիանու Ռոնալդուն։ Յունայթեդը անցավ քառորդ եզրափակիչ[21], որտեղ նրանց մրցակիցը նորից Ռոման էր[22]։

Քառորդ եզրափակչի խաղերը համապատասխանաբար 5-րդ և 6-րդ հանդիպումներն էին, որոնք կայացել էին ակումբերի միջև վերջին 12 ամսում, նրանք նախորդ մրցաշրջանում հանդիպել էին նույն փուլում[23]։ Յունայթեդը Հռոմում հաղթանակ տարավ 2-0 հաշվով շնորհիվ Ռոնալդուի և Ուեյն Ռունիի գոլերի[24]։ Տնային խաղում Մանչեսթերը հաղթեց 1-0 հաշվով[25], ինչը ռեկորդային 11-րդ անընդմեջ տնային հաղթանակն էր Չեմպիոնների լիգայում[26]։

Կիսաեզրափակչում Յունայթեդի մրցակիցը Բարսելոնան էր, որի հետ չէին հանդիպել 1998–99 մրցաշրջանից հետո, որտեղ հաղթել էր Յունայթեդը[27]։ Երկու ակումբներն էլ խաղին մոտեցան ռեկորդային միևնույն ցուցանիշներով` իրենց վերջին 10 խաղերում ունենալով 8 հաղթանակ և 2 ոչ ոքի և խփելով 18 գնդակ և բաց թողնելով միայն 5-ը։ Առաջին խաղը կայացավ Կամպ Նոու մարզադաշտը, որի ընթացքում Յունայթեդը գրեթե ամբողջ ժամանակ պաշտպանվում էր, մինչդեռ Բարսելոնան փորձում էր ճանապարհ գտնել դեպի դարպասը։ Յունայթեդի օգտին 11 մետրանոց նշանակվեց առաջին րոպեին, սակայն Ռոնալդուն շեղ հարվածեց։ Առաջին հանդիպումը ավարտվեց գոլազուրկ ոչ ոքի[28]։ Երկրորդ հանդիպումը Օլդ Թրաֆորդում Յունայթեդը սկսեց բարձր տեմպով և 14-րդ րոպեին Փոլ Սքոուլզը հաշիվը դարձրեց 1-0[29]։ Այս հաշիվը չփոխվեց և Յունայթեդը դուրս եկավ եզրափակիչ անպարտելի։

The Chelsea (blue) and Liverpool (red) teams line up side-by-side in front of banners bearing their club crests and the Champions League final logo. In the background, a flag bearing the Champions League logo is waved over the centre circle, while the main stand is further back, full of spectators. In the foreground, Chelsea fans wave blue flags bearing their club crest.
Չելսի Լիվերպուլ հանդիպումը կիսաեզրափակիչ փուլի երկրորդ խաղում: Չելիսն հաղթեց լրացուցիչ ժամանակում 3-2 հաշվով և ընդհանուր 4-3 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ:

Խմբային փուլում Չելիսն ընդգրկվել էր B խմբում գերմանական Շալկե 04-ի, նորվեգական Ռոսենբորգի և իսպանական Վալենսիայի հետ[13]։ Չելսին առաջին հանդիպումը անցկացրեց տանը Ռոսենբորգի հետ և չկարողացավ հաղթել, խաղն ավարտվեց 1-1 հաշվով[30]։ Երկու օր անց մարզիչ Ժոզե Մոուրինյոն լքեց իր պաշտոնը կողմերի համաձայնությամբ[31] և նրան փոխարինեց Իսրայելի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին մարզիչ Ավրամ Գրանտը[32]։ Չելսիի երկրորդ հանդիպումը Վալենսիայի դեմ էր, որտեղ Չելսին հաղթեց 2-1 հաշվով[33]։ Չելսիի մյուս երկու հանդիպումները անցկացերց Շալկե 04-ի դեմ։ Առաջին խաղում տանը Չելսին հաղթեց 2-0 հաշվով[34], իսկ երկրորդ խաղը Գելզենկիրխենում ավարտվեց ոչ ոքի 0-0[35]։ Չելսին խմբի նախավերջի խաղում մրցակցի հարկի տակ հաղթեց Ռոսենբորգին 4-0 հաշվով[36] և ոչ ոքի 0-0 հաշվով խաղաց վերջին խաղում Վալենիսայի դեմ տանը[37]։ Չելսին խմբում հավաքեց 12 միավոր և գրավեց առաջին տեղը։

1/8 եզրափակչում Չելսիին բաժին ընկավ հունական Օլիմպիակոսը։ Աթենքում առաջին խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքի[38], սակայն Սթեմֆորդ Բրիդջում Չելսին վստահ հաղթանակ տարավ 3-0 հաշվով և դուրդ եկավ քառորդ եզրափակիչ[39]։ Քառորդ եզրափակչում նրանք հանդիպեցին թուրքական Ֆեներբախչեի հետ։ Առաջին հանդիպումը կայացավ Ստամբուլի Շյուկրու Սարաջօղլու մարզադաշտում և ավարտվեց Ֆեներբախչեի հաղթանակով 2-1 հաշվով[40]։ Չելսին հաղթեց պատասխան հանդիպումում 2-0 հաշվով Բալլակի և Լեմպարդի գոլերի շնորհիվ և 3-2 ընդհանուր հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ[41]։

Կիսաեզրափակչում Չելսին հանդիպեց մեկ այլ անգլիական ակումբ Լիվերպուլի հետ։ Սա նրանց չորրորդ անընդմեջ դիմակայությունն էր Չեմպիոնների լիգայում, նրանք հանդիպել էին 2004-05 և 2006-07 մրցաշրջանների կիսաեզրափակիչներում[42]։ Առաջին խաղը կայացավ Էնֆիլդում և ավարտվեց 1-1 հաշվով, որտեղ Չելսին հավասարեցրեց հաշիվը 95 րոպեին Ջոն Արնե Ռիսեի ինքնագոլի շնորհիվ[43]։ Երկրորդ խաղում հաղթեց Չելսին 3-2 հաշվով լրացուցիչ ժամանակից հետո, երկու գոլի հեղինակ դարձավ Դիդիե Դրոգբան և մեկ գոլ հեղինակեց Լեմպարդը։ Չելսին իր պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ[44]։

Հանդիպումից առաջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի Լուժբիկի մարզադաշտը ընտրվեց հանդիպման անցկացման վայր ՈՒԵՖԱ հատուկ կոմիտեի հանդիպման ժամանակ, որը տեղի ունեցավ 2006 թվականի հոկտեմբերի 4-ին Սլովենիայի Լյուբլյանա քաղաքում։ Կոմիտեն, որը նաև որոշեց 2009 եզրափակչի և 2008 և 2009 թվականների ՈՒԵՖԱ գավաթի եզրափակիչների անցկացման վայրերը նույն հանդիպման ժամանակ, իրենց որոշումը ընդունեցին հաշվի առնելով մի քանի հանգամանքներ` ներառյալ մարզադաշտի տարողանակությունը, անվտանգությունը և այլն[45]։ Թեկնածուների թվում էին նաև Էստադիո դե Լա Կարտուխա մարզադաշտը Սևիլյայում, Բեռլինի Օլիմպիական մարզադաշտը, Ուեմբլի մարզադաշտը Լոնդոնում և Հռոմի Օլիմպիական մարզադաշտը[46], որը ընտրվեց 2009 թվականի եզրափակչի համար[45]։

Եվրոպական գավաթի եզրափակիչը մինչ այդ երբեք չէր կայացել Ռուսաստանում, սակայն Լուժնիկիում էր կայացել 1999 թվականի ՈՒԵՖԱ Գավաթի եզրափակիչը[47]։ Ժամային գոտիների տարբերության պատճառով խաղը սկսվեց Մոսկվայի ժամանակով 22:45-իվ, դարձնելով այն Չեմպիոնների Լիգայի միակ եզրափակչը որը սկսվեց նախորդ օրը և ավարտվեց հաջորդ օրը[48]։

Մարզադաշտի սկզբնական անվանումն էր Լենինի անվան Կենտրոնական մարզադաշտի հիմնական խաղադաշտ և բացվել է 1956 թվականին, որտեղ անցկացվել են ԽՍՀՄ ֆուտբոլի ազգային հավաքականի հանդիպումները։ 1973 թվականին այստեղ են անցկացվել Ամառային Յունիվերսիադայի խաղերը, ինչպես նաև Ամառային օլիմպիական խաղեր 1980-ի ժամանակ։ Տարողունակությունը եղել է 103.000 նստատեղ, սակայն 1990-ականների կեսերից վերակառուցվել է և դարձել 85.000 նստատեղից քիչ։ 1998 թվականին ՈՒԵՖԱ-ի կողմից մարզադաշտին շնորհվել է հինգ աստղ։ Ռուսաստանի ցրտաշունչ ձմեռների պատճառով խոտածածկը 2002 թվականին փոխարինվել է արհեստականի[49]։ Չնայած ՈՒԵՖԱ-ն թույլատրում էր ավելի վաղ փուլերում խաղերը անցկացնել արհեստական խոտածածկով մարզադաշտերում, սակայն եզրափակչի համար պահանջեց խոտածածկը փոխարինել բնականի։ Արդյունքում կազմակերպիչները ծախսեցին 160.000 ֆունտ ստեռլինգ միայն խոտածածկի համար։

Տոմսեր և երկրպագուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2008-ի տոմս

Չնայած Լուժնիկի մարզադաշտը ուներ մոտ 85.000 նստատեղ, ընդամենը եզրափակչի համար վաճառվել էր 69.500 տոմս։ Այս տոմսերից մոտ 21.000-ը բաժանվել էր եզրափակչի մասնակից ակումբներին, յուրաքանչյուրին 10.500 տոմս, մնացածը կարելի էր ձեռք բերել ՈՒԵՖԱ կայքեջից առցանց։ Տոմսերը առցանց կարելի էր ձեռք բերել փետրվարի 28-ից մինչև մարտի 19-ը։ Վաճառքի էին հանվել երեք տասակի տոմսեր 80, €140 և €200 արժողությամբ կաղված իրենց դիրքից մարզադաշտում[50]։ ՈՒԵՖԱ-ն ստացավ մոտ 125.000 հայտ երեք շաբաթվա ընթացքում[51]։

Ակումբները կարող էին բաժանել իրենց տոմսերը ինչպես ցանկանային[52][53]։

Հանդիպման գնդակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2008-ի պաշտոնական գնդակը:

Հանդիպման գնդակն «Ադիդաս Մոսկվա Եզրափակիչն» էր։ Գնդակի ձևավորման հիմքում ընկած էր աստղային երանգները, որը համապատասխանում էր Չեմպիոնների լիգայի տարբերանիշին, աստղերը մուգ կարմիր էին ոսկե երանգներով, ինչը մարմնավորում էր եզրափակիչը։ Տեխնիկապես գնդակի հիմքում դրված էր Եվրո 2008-ի ոճը։ Գնդակը ներակայացվեց Մոսկվայի Մանեժնայա հրապարակում տոնակատարության ժամանակ, և ներկայացրեց ՈՒԵՖԱ գլխավոր քարտուղար Դեյվիդ Թեյլորը, Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Ֆրանց Բեկենբաուերը, եզրափակչի դեսպան Ռինատ Դասաևը և Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահ Վիտալի Մուտկոն։

Լուբոշ Միտչելը եզրափակչի մրցավարն էր:

Եզրափակչի մրցավարն էր 40 տարեկան սլովակ մրցավար Լուբոշ Միտչելը, ով առաջին սլովակացին էր, ով վարում էր Եվրոպայի չեմպիոնների գավաթի եզրափակիչ։ Նրա անձնակազմի մյուս անդամներն էին սլովակ մրցավարի օգնականներ Ռոման Սլիսկոն և Մարտին Բալկոն և չորրորդ պաշտոնյա Վլադիմիր Հրինակը[54]։ Լինելով նաև ՈՒԵՖԱ Գավաթի եզրափակիչ 2003-ի մրցավար, Միտչելը երկրորդ մրցավարն էր, որը վարել է Չեմպիոնների լիգայի և ՈՒԵՖԱ գավաթի եզրափակիչ Պիերլուիջի Կոլինայից հետո[55]։ Միտչելը սկսել է իր մրցավարական կարիերան 1987 թվականին երբ 19 տարեկան էր, իսկ առաջին լուրջ հանդիպումը վարել է 1993 թվականին։ Նույն տարում նա ՖԻՖԱ կողմից ներառվեց միջազգային մրցավարների ցանկում[54]։

Չեմպիոնների լիգայում Միտչելը իր կարիերան սկսել է 1998–99 մրցաշրջանից[56]։ Մինչև 2008 թվականի եզրափակիչը նա Չեմպիոնների լիգայում վարել էր 55 հանդիպում[57]։ Նա նաև եղել է 2000 թվականի Օլիմպիական խաղերի, 2002 և 2006 թվականների աշխարհի առաջնությունների ու 2004 և 2008 թվականների Եվրոպայի առաջնությունների մրցավար[56]։

Ակումբների կազմեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանչեսթեր Յունայթեդի երկրպագուները կարտերի մոզայկայով գրել են «Believe»:

Սըր Ալեքս Ֆերգյուսոնը մեկնարկային կազմում երաշխավորեց Փոլ Սքոուլզին, քանի որ նա բաց էր թողել 1999 թվականի եզրափակիչը որակազրկման պատճառով[58][59]։ Ֆերգյուսոնը ընդամենը մեկ փոփոխություն էր կատարել Ուիգան Ատլետիկի դեմ խաղից հետո, որը կայացել էր 10 օր առաջ։ Օվեն Հարգրիվսը ընդգրկվեց մեկնարկային կազմում որպես աջ կիսապաշտպան 4-4-2 մարտավարությամբ Փակ Ջի Սոնգի փոխարեն, ով չէր եղել պահեստայինների կազմում կիսաեզրափակիչներից սկսած[60]։ Կրիշտիանու Ռոնալդուն սկսեց ձախ թևում, որին դիմակայում էր Չելսիի պաշտպան Մայքլ Էսիենը[61]։ Ֆերգյուսոնը հույս ուներ, որ իր փոփոխությունները մեծ ազդեցություն կոնենա խաղի վրա, ինչպես 1999 թվականի եզրափակչում, երբ Տեդի Շերինգեմը և Օլե Գունար Սուշերը փոխարինման դուրս գալով վճռեցին խաղի ելքը[62]։

Խաղից մեկ օր առաջ Ավրամ Գրանտը հայտնեց, որ պատրաստվում է մրցակցին մատուցել մի քանի տակտիկական անակնկալ, քանի որ երկու ակումբները լավ գիտեին միմյանց տնային առաջնությունից[63]։ Այնուամենայնիվ նա որոշեց մեկնարկում ներառել Ֆլորան Մալուդային ձախ թևում Սալոմոն Կալուի փոխարեն իսկ Մայքլ Էսյենը որպես ձախ պաշտպան, չնայած նա ավել լավ էր հանդես գալիս կիսապաշտպանի դիրում։ Չելսիի մնացած կազմը մնաց ինչպես սպասվում էր[64]։

Առաջին խաղակես

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանչեսթերի և Չելսիի խաղացողների ձեռքսեղմումը խաղից առաջ:

21-րոպե ոչ ագրեսիվ խաղից հետո առաջին վտանգավոր պահը եղավ 21-րդ րոպեին, երբ Պոլ Սքոուլզը և Կլոդ Մակելելեն բախվեցին և Սքոլզը ստիպված լքեց դաշտը քթից արնահոսելու պատճառով[65][66]։ Հինգ րոպե անց խփվեց առաջին գոլը, երբ Սքոուլզի փոխանցումից Վես Բրաունը գնդակը աջ թևից ուղարկեց տուգանային, որտեղ Ռոնալդուն գլխով գնդակը ուղարկեց Պետր Չեխի դարպասը[65][66]։ Չեսլին մոտ էր հավասարեցնելու հաշիվը 33-րդ րոպեին, երբ Լեմպարդը փոխանցեց գնդակը տուգանային հրապարակ Դիդիե Դրոգբային։ Յունայթեդի պաշտպան Ռիո Ֆերդինանդը Միխայել Բալակի ճնշման ներքո քիչ մնաց գնդակը ուղղեր դեպի սեփական դարպասը, սակայն Էդվին վան դեր Սարը կարողացավ շեղել գնդակի ուղղությունը[65][66]։ Յունայթեդը առաջին խաղակեսի մնացած ժամանակում ուներ երկրորդ գոլը խփելու երկու հնարավորություն, սակայն Չեխը կարողացավ երկու անգամ փրկել իրավիճակը։ Ուեյն Ռունին երկար փոխանցումով գտավ Ռոնալդուին, որը իր հերթին գնդակը փոխանցեց Կառլես Տևեսին տուգանային և միայն Չեխը կարողացավ խանգարել նրան[65][66]։ Չելսիի կողմից գնդակի կորուստից հետո լավ հնարավորություն ուներ Մայքլ Կարիկը, սակայն Չեխը նորից փրկեց իրավիճակը[65][66]։

Չելսին տիրեց գնդակին, երբ Տևեսը փորձում էր փոխանցում կատարել Ռունիին[65][66] և հավասարեցրեց հաշիվը առաջին խաղակեսի վերջին րոպեին, երբ Մայքլ Էսիենը երկար տարածությունից հարվածեց գնդակին, որը սկզբում դիպավ Նեմանյա Վիդիչին, այնուհետև Ֆերդինանդին և ուղղությունը թեքելով հայտնվեց Լեմպարդի մոտ, ով գրավեց դատարկ դարպասը, քանի որ Վան դեր Սարը կորցերլ էր դիրքը[65][66]։ Գոլը նշելու ժամանակ Լեմպարդը ձեռքերը պարզեց դեպի երկինք ի հիշատակ իր մորը, ով մահացել էր մեկ ամիս դրանից առաջ[65]։

Երկրորդ խաղակես

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանչեսթեր Յունայթեդը սկսում է գրոհը:

Լեմպարդի գոլից հետո երկրորդ խաղակեսում Չելսին կերպարանափոխվեց և ստիպեց Մանչեսթերին երկար ժամանակ անցկացնել սեփական խաղադաշտում[65]։ Սակայն Մանչեսթերը կարողացավ դիմակայել Չելսիի բոլոր գրոհներին։ Չելսին քիչ պահեր ունեցավ, դրանցից էր Էսիենի հարվածը 54-րդ րոպեին, որը սակայն բարձր ընթացավ[67]։ Չելսիի ամենաիրական պահը 77-րդ րոպեին էր, երբ Դրոգբան հարվածեց 23 մետրից, սակայն նորից շեղ էր[65][66]։ Կոտդիվուարցի հարձակվողը կարող էր հաղթանակ բերել իր ակումբին հիմնական ժամանակի ավարտից չորս րոպե առաջ սակայն Ջո Քոլի փոխանցումից հետո շեղ հարվածեց։ Ռայան Գիգսը փոխարինեց Փոլ Սքոուլզին` ռեկորդային 759-րդ անգամ դուրս գալով Մանչեսթերի կազմում[65]։

Լրացուցիչ ժամանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղը տեղափոխվեց լրացուցիչ շամանակ և երկու ակումբներն էլ հնարավորություն ունեին հաշվի մեջ առաջ անցնելու։ Առաջինը Լեմպարդը հարվածեց դարխասաձողին Բալակի փոխանցումից հետո, այնուհետև Գիգսը ձախ ոտքով հարվածեց դարպասին, սակայն Տերին դարպասային գծից գլխով հեռացրեց գնդակը[65][66]։ Լրացուցիչ ժամանակի երկրորդ խաղակեսում ժամանակ առ ժամանակ գնդակը դուրս էին հանում եզրից, որպեսզի խաղացողները ժամանակ ունենային վերականգնվելու։ Հանդիպման վերջում Մանչեսթերի և Չելսիի խաղացողների միջև տեղի ունեցավ ընդհարում, որի ժամանակ մրցավարի օգնական Մարտին Բլանկոն տեսավ, թե ինչպես է Դրոգբան հարվածում Վիդիչին և հայտնեց Լուբոս Միտչելին[68]։ Բալակին դեղին քարտ ցույց տալուց հետո Միտչելը կարմիր քարտ ցույց տվեց Դրոգբային[69]։

Հետխաղյա 11 մետրանոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆուտբոլիստները պատրաստվում են հետխաղյա 11 մետրանոցներին:

Լրացուցիչ ժամանակը նույնպես ավարտվեց ոչ ոքի և ակումբները պետք է հաղթողին որոշեին հետխաղյա 11 մետրանոցների արդյունքով։ Մետաղադրամի վիճակահանությունը հաղթեց Ռիո Ֆերդինանդը և առաջինը պետք է հարվածեին Մանչեսթերի ֆուտբոլիսռները Մանչեսթերի երկրպագուներին մոտ դարպասին։ Տեվեսը հարվածեց առաջինը և կարողացավ խաբել դարպասապահին։ Մյուսը հարվածեց Բալակը շատ ուժեղ և Վան դեր Սարը անկարող էր փրկել։ Առաջինը վրիպեց Ռոնալդուն և Չեխը փրկեց հարվածից հետո։

Այնուհետև Լեմպարդը առաջ մղեց Չելսիին 3-2 հաշվով, սակայն Հարգրիվսը հավասարեցրեց հաշիվը մյուս փորձից։ Աշլի Քոլը նույնպես դիպուկ էր։ Նանիի վրիպումը կարող էր հաղթանակ բերել Չելսիին, սակայն նա դիպուկ էր, իսկ Թերին կարող էր իր դիպուկ հարվածով վերջ դնել խաղին Չելսիի օգտին, սակայն նրա հարվածը դիպուկ չէր[70]։

Անդերսոնն ու Կալուն նույնպես դիպուկ էին և հաշիվը դարձավ 5-5։ Գիգսը նույնպես դիպուկ էր։ Վճռական պահին Վան դեր Սարը կարողացավ պահել դարպասը Նիկոլա Անելկայի հարվածից և հաղթանակ բերեց Մանչեսթերին երրորդ անգամ իր պատմության մեջ։

21 Մայիս 2008
22:45 ՄՍԺ
Մանչեսթեր Յունայթեդ Անգլիա 1–1 (ա.ժ.) Անգլիա Չելսի Լուժնիկի Մարզադաշտ, Մոսկվա
Հանդիսական՝ 67,310
Մրցավար՝ Լուբոշ Միտչել (Սլովակիա)[71]
Ռոնալդու Goal 26' Հաշվետվություն Լեմպարդ Goal 45'
  Տասնմեկ մետրանոցներ  
Տևես Penalty scored
Կարիկ Penalty scored
Ռոնալդու Penalty missed
Հարգրիվս Penalty scored
Նանի Penalty scored
Անդերսոն Penalty scored
Գիգս Penalty scored
6–5 Penalty scored Բալակ
Penalty scored Բելետտի
Penalty scored Լեմպարդ
Penalty scored Ա. Քոլ
Penalty missed Թերի
Penalty scored Կալու
Penalty missed Անելկա
Մանչեսթեր Յունայթեդ
Չելսի
ԴՊ 1 Նիդերլանդներ Էդվին վան դեր Սար
ԱՊ 6 Անգլիա Վես Բրաուն Փոխարինվել է 120+5-րդ րոպեին 120+5'
ՊՇ 5 Անգլիա Ռիո Ֆերդինանդ Ավագ Դեղին քարտ in the 43-րդ minute 43'
ՊՇ 15 Սերբիա Նեմանյա Վիդիչ Դեղին քարտ in the 111-րդ minute 111'
ՁՊ 3 Ֆրանսիա Պատրիս Էվրա
ԱԿ 4 Անգլիա Օվեն Հարգրիվս
ԿՊ 18 Անգլիա Փոլ Սքոուլզ Դեղին քարտ in the 21-րդ minute 21' Փոխարինվել է 87-րդ րոպեին 87'
ԿՊ 16 Անգլիա Մայքլ Կարիկ
ՁԿ 7 Պորտուգալիա Կրիշտիանու Ռոնալդու
ՀՐ 10 Անգլիա Ուեյն Ռունի Փոխարինվել է 101-րդ րոպեին 101'
ՀՐ 32 Արգենտինա Կառլոս Տևես Դեղին քարտ in the 116-րդ minute 116'
Փոխարինումներ.
ԴՊ 29 Լեհաստան Տոմաշ Կուզչակ
ՊՇ 22 Իռլանդիա Ջոն Օ'Շի
ՊՇ 27 Ֆրանսիա Մայքլ Սիլվեստր
ԿՊ 8 Բրազիլիա Անդերսոն Փոխարինվել է 120+5-րդ րոպեին 120+5'
ԿՊ 11 Ուելս Ռայան Գիգս Փոխարինվել է 87-րդ րոպեին 87'
ԿՊ 17 Պորտուգալիա Նանի Փոխարինվել է 101-րդ րոպեին 101'
ԿՊ 24 Շոտլանդիա Դարեն Ֆլետչեր
Մարզիչ.
Շոտլանդիա Սըր Ալեքս Ֆերգյուսոն
ԴՊ 1 Չեխիա Պետր Չեխ
ԱՊ 5 Գանա Մայքլ Էսիեն Դեղին քարտ in the 118-րդ minute 118'
ՊՇ 6 Պորտուգալիա Ռիկարդո Կառվալյու Դեղին քարտ in the 45+2-րդ minute 45+2'
ՊՇ 26 Անգլիա Ջոն Թերի Ավագ
ՁՊ 3 Անգլիա Էշլի Քոուլ
ԿՊ 4 Ֆրանսիա Կլոդ Մակելելե Դեղին քարտ in the 21-րդ minute 21' Փոխարինվել է 120+4-րդ րոպեին 120+4'
ԿՊ 13 Գերմանիա Միքայել Բալակ Դեղին քարտ in the 116-րդ minute 116'
ԿՊ 8 Անգլիա Ֆրենկ Լեմպարդ
ԱՎ 10 Անգլիա Ջո Քոուլ Փոխարինվել է 99-րդ րոպեին 99'
ՁՎ 15 Ֆրանսիա Ֆլորան Մալուդա Փոխարինվել է 92-րդ րոպեին 92'
ՀՐ 11 Կոտ դ'Իվուար Դիդիե Դրոգբա Կարմիր քարտ 116'
Փոխարինումներ.
ԴՊ 23 Իտալիա Կառլո Կուդիչինի
ՊՇ 33 Բրազիլիա Ալեքս
ՊՇ 35 Բրազիլիա Ժուլիանո Բելետի Փոխարինվել է 120+4-րդ րոպեին 120+4'
ԿՊ 12 Նիգերիա Ջոն Օբի Միկել
ՀՐ 7 Ուկրաինա Անդրեյ Շևչենկո
ՀՐ 21 Կոտ դ'Իվուար Սալոմոն Կալու Փոխարինվել է 92-րդ րոպեին 92'
ՀՐ 39 Ֆրանսիա Նիկոլա Անելկա Փոխարինվել է 99-րդ րոպեին 99'
Մարզիչ.
Իսրայել Ավրամ Գրանտ

ՈՒԵՖԱ հանդիպման խաղացող.
Էդվին վան դեր Սար (Մանչեսթեր Յունայթեդ)[72][73]
Երկրպագուների կողմից հանդիպման խաղացող.
Կրիշտիանու Ռոնալդու (Մանչեսթեր Յունայթեդ)[74]

Մրցավարի օգնականներ.
Ռոման Շլիշկո (Սլովակիա)
Մարտին Բալկո (Սլովակիա)
Չորրորդ պաշտոնյա.
Վլադիմիր Հրինակ (Սլովակիա)

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին խաղակես Երկրորդ Խաղակես Լրացուցիչ ժամանակ Ընդհանուր
ՄՆՅ ՉԵԼ ՄՆՅ ՉԵԼ ՄՆՅ ՉԵԼ ՄՆՅ ՉԵԼ
Խփված գոլեր 1 1 0 0 0 0 1 1
Ընդամենը հարվածներ 5 6 4 14 3 4 12 24
Հարվածներ դարպասին 3 1 0 1 2 1 5 3
Գնդակի տիրում 59% 41% 58% 42%
Անկյունայիններ 2 2 2 4 1 2 5 8
Խաղի կանոնների խախտումներ 5 9 9 9 8 7 22 25
Խաղից դուրս վիճակներ 0 1 0 1 1 0 1 2
Դեղին քարտեր 2 2 0 0 2 2 4 4
Կարմիր քարտեր 0 0 0 0 0 1 0 1

Հանդիպումից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չելսիի հավանական հաղթական 11 մետրանոցը շեղ հարվածած Ջոն Թերիին ստիպված էր սփոփել Ավրամ Գրանտը։ Ի պատիվ Չելսիի խաղացողներ Մանչեսթերի խաղացողները երկու գծով շարք կազմեցին և ուղեկցեցին Չելսիի խաղացողների դեպի մրցանակները ստանալու վայր։ Չեսլիի առջևից գնաց Պետեր Կենյոնը։ Քանի որ Դիդիե Դրոգբան կարմիր քարտ ուներ, նրան չթույլատրվեց ստանալ իր մեդալը, որը տրվեց Գրանտին[75]։ Չելսիի կողմից մեդալները ստանալուց հետո Մանչեթսթերի նախկին ֆուտբոլիստ Բոբի Չառլտոնը առաջնորդեց Մանչեթսթերի ֆուտբոլիսնտրին մրցանակները ստանալու։ ՈՒԵՖԱ նախագահ Միշել Պլատինիին նվիրեց Կենյոնին և Չառլտոնին հուշանվերներ և մեդալներ, սակայն Չառլտոնը չընդունեց մեդալը և հետագայում այն հայտնվեց ակումբի թանգարանում[68]։ Երբ բոլոր խաղացողներին շնորհվեց մեդալներ, Պլատինին Ռիո Ֆերդինանդին հանձնեց գավաթը, որպես թիմի ավագ[76]։

Մանչեսթերի մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հայտնեց, որ իր թիմը արժանի էր հաղթանակին, չնայած երկրորդ խաղակեսում Չելսին ավելի լավ ֆուտբոլ ցուցադրեց և նշեց որ սա պատմական պահ է, քանի որ այն տրվել է Մյունխենի աղետից ուղիղ 50 տարի անց։ Նա նաև նշեց, որ սա առաջին հետխաղյա 11 մետրանոցներն էին, որում ինքը որպես մարզիչ հաղթանակ է տարել[72]։

Ռիկարդո Կառվալյուն, Ֆրենկ Լեմպարդը և Ավրամ Գրանտը հրաժարվեցին մեղադրել Թերիին, սակայն մարզիչի օգնական Հենկ տեն Կեյտը նշեց, որ սկզբնապես Թերին չպետք է հայտավորված լիներ առաջին հինգ հարվածողների ցանկում (եթե Դրոգբան հեռացված չլիներ, նա պետք է իրացներ հինգերորդ 11 մետրանոցը)[77]։ Թերիին ավելի ուշ Մանչեսթերի հարձակվող Կառլոս Տևեսը մեղադրեց իր վրա թքելու մեջ, սակայն ՈՒԵՖԱ-ն գործի քննության արդյունքում ապացույցներ չգտավ[78]։ Թերին նաև բաց նամակ գրեց Չելսիի պաշտոնական կայքում, որով հայցում էր երկրպագուների ներողամտությունը իր չիրացրած 11 մետրանոցի համար[79]։ Նիկոլա Անելկան, ով նույնպես վրիպել էր, իր վրիպում բացատրեց նրանով, որ տրամադրված չէր 11 մետրանոց հարվածաշարին[80]։

Պարտությունից հետո Ավրամ գրանտի ապագան որպես մարզիչ հարցականի տակ էր։ Սեփականատեր Ռոման Աբրամովիչը (ով ներկա է եզրափակչին), տնօրեն Պետեր Կանյոնը և մենեջեր Բրյուս Բակը խաղից հետո արդեն փնտրում էին Գրանտին փոխարինող մարզչի[81]։ Գրանտը հեռացվեց խաղից երեք օր հետո[82]։

Մրցանակային ֆոնդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի լրումն €5.4 միլիոն մասնակցային պարգևավճարի, €5.7 միլիոն խմբային փուլի և €7.7 միլիոն մինչև եզրափակիչ անցկացված խաղերի, Մանչեսթերը ստացավ ևս €7 միլիոն եզրափակչում հաղթելու համար։ Չելսին մանսակցության համար ստացավ €5.4 միլիոն և €7.7 միլիոն եզրափակիչ հասնելու համար, բայց խմբային փուլի համար ստացավ €5.1 միլիոն` ունենալով ավելի շատ ոչ ոքիներ քան Մանչեսթերը։ Չելսին ստացավ ևս €4 միլիոն երկրորդ տեղի համար[83]։

Ընդհանուր ակումբների մրցանակային ֆոնդերը կազմեցին €23.4 միլիոն և €19.8 միլիոն

Որպես հաղթող Մանչեսթերը իրավունք ձեռք բերեց խաղալու ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ 2008-ում ՈՒԵՖԱ Գավաթի եզրափակիչ 2008-ի հաղթող Զենիթ Սանկտ Պետերբուրգի դեմ և ՖԻՖԱ Աշխարհի ակումբային առաջնություն 2008-ում։ Սուպեր գավաթը տեղի ունեցավ 2008 թվականի օգոստոսին, որում զենիթը հաղթեց 2-1 հաշվով[84]։ Ակումբային աշխարհի առաջնությունում Մանչեսթերի ելույթները հաջող էին, իսկ եզրափակչում Մանչեսթերը հաղթեց Կիտո ՖԱ-ին 1-0 հաշվով[85]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Line-ups» (PDF). uefa.com. Union of European Football Associations. 2008 թ․ մայիսի 21. Վերցված է 2009 թ․ մայիսի 20-ին.
  2. «United versus Chelsea». StretfordEnd.co.uk. Վերցված է 2014 թ․ հունիսի 29-ին.
  3. 3,0 3,1 «Europe awaits all-English showdown». uefa.com. Union of European Football Associations. 2008. Վերցված է 2014 թ․ ապրիլի 28-ին.
  4. «Manchester United FC - Chelsea FC – Match Press Kit» (PDF). UEFA.com (Union of European Football Associations). 2008 թ․ մայիսի 21. էջ 26. Վերցված է 2014 թ․ հունիսի 29-ին.
  5. Ferris, Ken (2004) [2001]. Manchester United in Europe: Tragedy, Destiny, History (2nd ed.). Edinburgh: Mainstream Publishing. էջ 34. ISBN 1-84018-897-9.
  6. «1957/58: Di Stéfano shines for Madrid». UEFA.com. Union of European Football Associations. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.
  7. «1968: Manchester Utd win European Cup». BBC News (British Broadcasting Corporation). Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.
  8. 8,0 8,1 «European Cup Final: Chelsea's past finals in Europe». Mail Online. Associated Newspapers. 2008 թ․ մայիսի 19. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.
  9. «European Cup Winners' Cup». ManUtd.com. Manchester United. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.
  10. «1991: McClair makes United's day». UEFA.com. Union of European Football Associations. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.
  11. «1998: Poyet strikes late for Chelsea». UEFA.com. Union of European Football Associations. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.
  12. «United super subs floor Bayern at the death». UEFA.com. Union of European Football Associations. 1999 թ․ մայիսի 27. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.
  13. 13,0 13,1 «Clubs learn Champions League fate». BBC Sport (British Broadcasting Corporation). 2007 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.
  14. Nurse, Howard (2007 թ․ հոկտեմբերի 2). «Man Utd 1-0 Roma». BBC Sport (British Broadcasting Corporation). Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
  15. Chowdhury, Saj (2007 թ․ հոկտեմբերի 23). «Dynamo Kiev 2-4 Man Utd». BBC Sport (British Broadcasting Corporation). Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
  16. McNulty, Phil (2007 թ․ նոյեմբերի 7). «Man Utd 4-0 Dynamo Kiev». BBC Sport (British Broadcasting Corporation). Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
  17. McNulty, Phil (2007 թ․ նոյեմբերի 27). «Man Utd 2-1 Sporting Lisbon». BBC Sport (British Broadcasting Corporation). Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
  18. Aikman, Richard (2007 թ․ դեկտեմբերի 13). «Roma and United share the spoils». UEFA.com. Union of European Football Associations. Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.
  19. «Facts & Figures». UEFA Champions League Statistics Handbook 2008/2009. Nyon: Union of European Football Associations. 2008. էջ 38.
  20. Soni, Paresh (2008 թ․ փետրվարի 20). «Lyon 1-1 Man Utd». BBC Sport (British Broadcasting Corporation). Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.
  21. Bevan, Chris (2008 թ․ մարտի 4). «Man Utd 1-0 Lyon (agg 2-1)». BBC Sport (British Broadcasting Corporation). Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.
  22. «Arsenal face Liverpool in Europe». BBC Sport (British Broadcasting Corporation). 2008 թ․ մարտի 14. Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.
  23. «Manchester United FC - AS Roma – Match Press Kit» (PDF). UEFA.com (Union of European Football Associations). 2008 թ․ ապրիլի 9. էջ 2. Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.
  24. McNulty, Phil (2008 թ․ ապրիլի 1). «Roma 0-2 Man Utd». BBC Sport (British Broadcasting Corporation). Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.
  25. Fletcher, Paul (2008 թ․ ապրիլի 9). «Man Utd 1-0 Roma (agg 3-0)». BBC Sport (British Broadcasting Corporation). Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.
  26. «Ferguson relishing Barcelona test». BBC Sport (British Broadcasting Corporation). 2008 թ․ ապրիլի 10. Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.
  27. «FC Barcelona - Manchester United FC – Match Press Kit» (PDF). UEFA.com (Union of European Football Associations). 2008 թ․ ապրիլի 23. էջ 2. Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.
  28. McKenzie, Andrew (2008 թ․ ապրիլի 23). «Barcelona 0-0 Man Utd». BBC Sport (British Broadcasting Corporation). Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.
  29. McNulty, Phil (2008 թ․ ապրիլի 29). «Man Utd 1-0 Barcelona (agg 1-0)». BBC Sport (British Broadcasting Corporation). Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.
  30. McNulty, Phil (2007 թ․ սեպտեմբերի 18). «Chelsea 1-1 Rosenborg». BBC Sport (British Broadcasting Corporation). Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.
  31. «Mourinho makes shock Chelsea exit». BBC Sport (British Broadcasting Corporation). 2007 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.
  32. «Chelsea name Grant as new manager». BBC Sport (British Broadcasting Corporation). 2007 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.
  33. McNulty, Phil (2007 թ․ հոկտեմբերի 3). «Valencia 1-2 Chelsea». BBC Sport (British Broadcasting Corporation). Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.
  34. Roach, Stuart (2007 թ․ հոկտեմբերի 24). «Chelsea 2-0 Schalke 04». BBC Sport (British Broadcasting Corporation). Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.
  35. Roach, Stuart (2007 թ․ նոյեմբերի 6). «Schalke 04 0-0 Chelsea». BBC Sport (British Broadcasting Corporation). Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.
  36. McNulty, Phil (2007 թ․ նոյեմբերի 28). «Rosenborg 0-4 Chelsea». BBC Sport (British Broadcasting Corporation). Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.
  37. McNulty, Phil (2007 թ․ դեկտեմբերի 11). «Chelsea 0-0 Valencia». BBC Sport (British Broadcasting Corporation). Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.
  38. Soni, Paresh (2008 թ․ փետրվարի 19). «Olympiakos 0-0 Chelsea». BBC Sport (British Broadcasting Corporation). Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.
  39. McNulty, Phil (2008 թ․ մարտի 5). «Chelsea 3-0 Olympiakos (agg 3-0)». BBC Sport (British Broadcasting Corporation. Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.
  40. Bevan, Chris (2008 թ․ ապրիլի 2). «Fenerbahce 2-1 Chelsea». BBC Sport (British Broadcasting Corporation). Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.
  41. Stevenson, Jonathan (2008 թ․ ապրիլի 8). «Chelsea 2-0 Fenerbahce (3-2)». BBC Sport (British Broadcasting Corporation). Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.
  42. «Liverpool FC - Chelsea FC – Match Press Kit» (PDF). UEFA.com (Union of European Football Associations). 2008 թ․ ապրիլի 22. էջեր 1–2. Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.
  43. McNulty, Phil (2008 թ․ ապրիլի 22). «Liverpool 1-1 Chelsea». BBC Sport (British Broadcasting Corporation). Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.
  44. Lyon, Sam (2008 թ․ ապրիլի 30). «Chelsea 3-2 Liverpool (4-3)». BBC Sport (British Broadcasting Corporation). Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.
  45. 45,0 45,1 Chaplin, Mark (2006 թ․ հոկտեմբերի 4). «Moscow chosen for 2008 final». UEFA.com. Union of European Football Associations. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 12-ին.
  46. «Wembley, Olympiastadion compete for finals». ESPN FC. ESPN Internet Ventures. 2006 թ․ հուլիսի 19. Վերցված է 2014 թ․ հուլիսի 7-ին.
  47. «Moscow and Rome feast on finals». uefa.com. Union of European Football Associations. 2006 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 26-ին.
  48. James, Stuart (2008 թ․ մայիսի 20). «Late, late show throws spanner in managers' match-day works». The Guardian. Guardian News and Media. Վերցված է 2015 թ․ հունվարի 10-ին.
  49. «FieldTurf Selected for Five-Star Luzhniki Olympic Complex». PR Newswire Association. 2002 թ․ մայիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 9-ին.
  50. «Moscow ticket sales commence». UEFA.com. Union of European Football Associations. 2008 թ․ փետրվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 20-ին.
  51. Report of the President and Executive Committee: UEFA Administration Report – XXXIII Ordinary UEFA Congress (PDF). Nyon, Switzerland: Union of European Football Associations. 2009 թ․ մարտ. էջ 38.
  52. «Possible UEFA Champions League Final». ManUtd.com. Manchester United. 2008 թ․ ապրիլի 9. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 20-ին.
  53. «Midday Champions League Ticket Sales». chelseafc.com. Chelsea FC. 2008 թ․ մայիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 20-ին.
  54. 54,0 54,1 «Referee appointed for UEFA Champions League final» (PDF). UEFA.com. Union of European Football Associations. 2008 թ․ մայիսի 19. Վերցված է 2014 թ․ հուլիսի 25-ին.
  55. «Manchester United FC - Chelsea FC – Match press kit» (PDF). UEFA.org. Union of European Football Associations. 2008 թ․ մայիսի 19. էջ 11. Վերցված է 2014 թ․ հուլիսի 25-ին.
  56. 56,0 56,1 «Palmares for Lubos Michel». WorldReferee.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 25-ին.
  57. Hytner, David (2008 թ․ մայիսի 20). «'Ghost goal' officials handed Moscow final three years on». The Guardian. Guardian News and Media. Վերցված է 2014 թ․ հուլիսի 25-ին.
  58. «Scholes fires Man Utd into the final». BBC Sport. British Broadcasting Corporation. 2008 թ․ մայիսի 11. Վերցված է 2008 թ․ մայիսի 23-ին.
  59. Haslam, Andrew (2008 թ․ ապրիլի 30). «Scholes goal sends United to Moscow». UEFA.com. Union of European Football Associations. Վերցված է 2016 թ․ փետրվարի 19-ին.
  60. Bartleman, Alex (2008 թ․ մայիսի 21). «LIVE CHAMPIONS LEAGUE FINAL: Manchester United kings of Europe after spectacular penalty showdown in Moscow». Mail Online. Associated Newspapers. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
  61. Williams, Richard (2008 թ․ մայիսի 22). «All too English and not enough shades of Real». The Guardian. Guardian News and Media. Վերցված է 2015 թ․ հունվարի 8-ին.
  62. Harrold, Michael (2008 թ․ մայիսի 20). «Sir Alex happy to play waiting game». UEFA.com. Union of European Football Associations. Վերցված է 2012 թ․ հուլիսի 3-ին.
  63. Harrold, Michael (2008 թ․ մայիսի 20). «No surprises for leader Grant». UEFA.com. Union of European Football Associations. Վերցված է 2012 թ․ հուլիսի 3-ին.
  64. «Chelsea worry over Terry & Drogba». BBC Sport (British Broadcasting Corporation). 2008 թ․ մայիսի 11. Վերցված է 2015 թ․ հունվարի 10-ին.
  65. 65,00 65,01 65,02 65,03 65,04 65,05 65,06 65,07 65,08 65,09 65,10 65,11 McNulty, Phil (2008 թ․ մայիսի 22). «Man Utd earn dramatic Euro glory». BBC Sport (British Broadcasting Corporation). Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.
  66. 66,0 66,1 66,2 66,3 66,4 66,5 66,6 66,7 66,8 McCarra, Kevin (2008 թ․ մայիսի 22). «Final twist brings United glory again». The Guardian. Guardian News and Media. Վերցված է 2015 թ․ փետրվարի 27-ին.
  67. «Champions League final: key moments». The Guardian. Guardian News and Media. 2008 թ․ մայիսի 22. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
  68. 68,0 68,1 Hytner, David (2008 թ․ դեկտեմբերի 30). «How United were crowned kings of Europe on their day of remembrance». The Guardian. Guardian News and Media. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
  69. Wilson, Jeremy; Irvine, Chris (2008 թ․ մայիսի 22). «Champions League final: Red card may be fitting finale at Chelsea for Didier Drogba». Telegraph.co.uk. Telegraph Media Group. Վերցված է 2015 թ․ հունվարի 5-ին.
  70. Fylan, Kevin (2008 թ․ մայիսի 21). «Hero Van der Sar tastes Champions glory again 13 years on». Reuters UK. Thomson Reuters. Reuters. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 10-ին.
  71. «Referee appointed for UEFA Champions League final» (PDF). uefa.com. Union of European Football Associations. 2008 թ․ մայիսի 19. Վերցված է 2008 թ․ մայիսի 19-ին.
  72. 72,0 72,1 Taylor, Daniel (2008 թ․ մայիսի 22). «'With the history of the club we deserved this trophy'». The Guardian. Guardian News and Media. Վերցված է 2008 թ․ մայիսի 22-ին.
  73. Rich, Tim (2008 թ․ մայիսի 22). «Champions League final: 'We're all feeling incredibly tired', says Sir Alex Ferguson». Telegraph.co.uk. Telegraph Media Group. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 22-ին.
  74. «Man. United 1-1 Chelsea - Statistics». UEFA.com. Union of European Football Associations. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 22-ին.
  75. «Got Avram's medal?». skysports.com. British Sky Broadcasting. 2008 թ․ մայիսի 23. Վերցված է 2008 թ․ մայիսի 24-ին.
  76. Glendenning, Barry (2008 թ․ մայիսի 21). «Man Utd v Chelsea - as it happened!». theguardian.com. Guardian News and Media. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
  77. Fifield, Dominic (2008 թ․ մայիսի 22). «Terry was a stand-in for key penalty miss». The Guardian. Guardian News and Media. Վերցված է 2015 թ․ հունվարի 8-ին.
  78. Lawton, Matt (2008 թ․ հունիսի 4). «Chelsea still want Ancelotti to be their next boss». Mail Online. Associated Newspapers. Վերցված է 2015 թ․ հունվարի 8-ին.
  79. «JT letter to fans». chelseafc.com. Chelsea Digital Media. 2008 թ․ մայիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 28-ին.
  80. Nakrani, Sachin; Hytner, David (2008 թ․ մայիսի 24). «Anelka blames miss on lack of warm-up to put more heat on Grant». The Guardian. Guardian News and Media. Վերցված է 2015 թ․ հունվարի 8-ին.
  81. Lawton, Matt (2008 թ․ մայիսի 22). «Leaving party: Drogba is put up for sale and Avram heads for exit in bid to challenge United». Daily Mail. Associated Newspapers. Վերցված է 2015 թ․ հունվարի 8-ին.
  82. Widdicombe, Josh (2008 թ․ մայիսի 24). «Grant and Chelsea part company». guardian.co.uk. Guardian News and Media. Վերցված է 2008 թ․ մայիսի 25-ին.
  83. «Distribution of revenue to the clubs» (PDF). uefadirect. Union of European Football Associations (75): 6–7. 2008 թ․ հուլիս. Վերցված է 2009 թ․ հուլիսի 26-ին.
  84. Lyon, Sam (2008 թ․ օգոստոսի 29). «Man Utd 1-2 Zenit St Petersburg». BBC Sport (British Broadcasting Corporation). Վերցված է 2015 թ․ հունվարի 10-ին.
  85. Bevan, Chris (2008 թ․ դեկտեմբերի 21). «Liga de Quito 0-1 Man Utd». BBC Sport (British Broadcasting Corporation). Վերցված է 2015 թ․ հունվարի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2008» հոդվածին։