1904 թվականի Օլիմպիական խաղերի մեդալներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

1904 թվականի Օլիմպիական խաղերի մեդալներ, բնորոշ պարգև թիմային և անհատական մարզական մասնակիցներին ամառային III Օլիմպիական խաղերում հաջողության հասնելու համար, որը տեղի է ունեցել Սենթ Լուիսում, ԱՄՆ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատկապես 1904 թվականի ամառային Օլիմպիական խաղերից սկսած պարգևատրել են 3 տեսակի մեդալներով. ոսկյա, արծաթյա և բրոնզյա, այդպես է գրված Օլիմպիական հրովարտակում: Ճիշտ այնպես, ինչպես 1900 թվականին, Օլիմպիական խաղերը համընկնում էին Համաշխարհային ցուցահանդեսի հետ, որը անցկացվում էր Սենթ Լուիսում, Միսսուրի նահանգում (ԱՄՆ):

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ի կառավարությունը հանձնարարել է թողարկել մոտ 500 ոսկի, 500 բրոնզե օլիմպիական պարգև և ավելի քան 1500 հուշամեդալներ: Պատրաստվող բոլոր մեդալները պատկանում է ամերիկյան «Dieges and Clust Staff» ընկերությանը:

Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դիմային երես. պատկերված է ամբողջ հասակով Խաղերի հաղթողը ծաղկեպսակը աջ ձեռքին, որի համար մրցում են տարբեր մարզաձևերից աթլետները, Ակրոպոլի ետին պատին: Վերևից կիսաշրջանաձև մակագրությամբ. «Olympiad» (Օլիմպիադա),փոքր-ինչ ներքևում հորիզոնական՝ «1904»:
  • Հակառակ երեսին. ամբողջ հասակով երկրագնդի վրա կանգնած է հաղթանակի աստվածուհին՝ հաղթողի ծաղկեպսակով և արմավենու ճյուղով, նա թեքված է դեպի աջ կողմ, իսկ ձախից Օլիմպիական Զևսի կիսանդրին է: Վերևում հետևյալ մակագրությունն է. «Universal Exposition» (Համաշխարհային ցուցահանդես): Ներքևքւմ. «St. Louis, U. S. A.» (Սենթ Լուիս, ԱՄՆ): Աստվածուհուց դեպի աջ՝ դափնու պսակ է, իսկ կենտրոնում փորագրված է մարզաձևի անունը, մեդալ, որը նախատեսված հաղթանակի համար:

Հուշամեդալը ուներ ութանկյունի ձև, դիմային երեսին պատկերված էր երեք գերբ՝ քաղաք, նահանգ և ԱՄՆ, զարդաքանդակի վրա պատկերված է տերևներ և ամսաթիվ «1803» ( Լուզիանայի և Ամերիկայի Միացյալ Նահանգի միացման տարին է, այն նվիրված է հարյուրամյակի կապակցությամբ: Եվ այն նվիրված է Սենթ Լուիսի Համաշխարհային ցուցահանդեսին): Մեդալի հոդվածը հետևյալն էր. «Universal Exposition Commemorating The Olympic Games 1904, Physical Culture Department» (Համաշխարհային ցուցահանդես: Ի պատիվ 1904 թվականի Օլիմպիական խաղերի: Ֆիզիկական կուլտուրայի դեպարտամենտ): Հետագայում փորագրված ղեկավար կազմկոմիտեի ստորագրությամբ՝ Խաղերի նախապատրաստման համար: Հակառակ երեսին ծագող արևի ֆոնին օլիմպիական չեմպիոն է ձիթենու ճյուղը ձեռքին: Հետևյալ մակագրությամբ. «Olympic Games St. Louis USA 1904» (Օլիմպիական խաղեր, Սենթ լուիս, ԱՄՆ, 1904):

Ոսկե մեդալ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տրամագիծ — 37.8 մմ.
  • Հաստություն — 3.5մմ.
  • Քաշ — 21 գր.
  • Բաղադրություն. արծաթ, ոսկեզօծ
  • Դրվագում

Արծաթե մեդալ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տրամագիծ — 37.8 մմ.
  • Հաստություն — 3.5 մմ.
  • Քաշ — 21 գր.
  • Բաղադրություն. արծաթ
  • Դրվագում

Բրոնզե մեդալ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տրամագիծ — 37.8 մմ.
  • Հաստություն — 3.5 մմ.
  • Քաշ  — 21 գր.
  • Բաղադրություն. բրոնզ
  • Դրվագում

Մեդալների ֆիլատելիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղերի ավարտից հետո Լաոսը թողարկեց նամականիշ, նվիրված թեթև աթլետիկայի հաղթողներին, որոնք գրավել էին առաջին տեղը: Նամականիշի վրա ներքևի ձախ անկյունում, հակառակ երեսին ոսկե մեդալն է պատկերված: Նամականիշների վրա Մալդիվները պատկերել էին մի փոքրիկ հատված ոսկե մեդալից, որը արտացոլում է պարգևի դիզայնը, փոխելով ոսկե գույնը դարչնագույնի (ենթադրաբար բրոնզե):

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Виммерт Йорг «Олимпийские игры». Мир книги, 2007. 48 с ISBN 978-5-486-01370-6

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]