Քուն թե արթուն՝ օրիս շատը երազ եղավ, անցկացավ
Արտաքին տեսք
«Քուն թե արթուն՝ օրիս շատը երազ եղավ, անցկացավ...» | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն և քառյակ |
Ժանր | քառյակ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1919 |
Հրատարակչություն | «Քառյակներ» ժողովածու |
Վիքիդարան | Քուն թե արթուն՝ օրիս շատը երազ եղավ, անցկացավ |
Քուն թե արթուն՝ օրիս շատը երազ եղավ, անցկացավ»Հովհաննես Թումանյանի քառյակներից, հեղինակն այն գրել է 1919 թվականի դեկտեմբերին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է այս բանաստեղծության երեք ինքնագիր։ Քառյակն առաջին անգամ տպագրվել է Թիֆլիսում լույս տեսած «Քառյակներ» ժողովածուի 29-րդ էջում, այնուհետև՝ Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուի 58-րդ էջում, ապա՝ Թումանյանի Երկերի ժողովածուի առաջին հատորի 211֊րդ էջում։
Քառյակն արտատպվում է Կ․ Պոլսում լույս տեսած «բանաստեղծություններ» ժողովածուից[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Թումանյան, Հովհաննես (1990). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, երկրորդ հատոր. էջ 523.