Քանի՜ ձեռքից եմ վառվել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քանի՜ ձեռքից եմ վառվել
Ժանրքառյակ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1917
ՎիքիդարանՔանի՜ ձեռքից եմ վառվել

«Քանի՜ ձեռքից եմ վառվել», Հովհաննես Թումանյանի քառյակներից։ Հեղինակն այն գրել է 1917 թվականի դեկտեմբերի 24-ին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանն այս քառյակը գրել է 1917 թվականի դեկտեմբերի 24-ին։ Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում են երեք ինքնագրեր, որոնցից մեկը Թումանյանի դուստր Աշխենի ալբոմում է։ Քառյակն առաջին անգամ տպագրվել է 1918 թվականին Թիֆլիսում լույս տեսնող «Ժողովրդի ձայն» թերթի 1-ին համարում[1], այնուհետև՝ 1922 թվականին Թիֆլիսում հրատարակված Հովհաննես Թումանյանի «Քառյակներ» ժողովածուի 10-րդ էջում և Կ․ Պոլսում լույս տեսած Թումանյանի «Բանաստեղծություններ» ժողովածուի 49-րդ էջում, ապա՝ Թումանյանի երկերի ժողովածուի առաջին հատորի 206-րդ էջում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հովհաննես Թումանյանի թանգարան»։ www.toumanian.am։ Վերցված է 2019-06-11 
  2. «Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/524 — Վիքիդարան»։ hy.wikisource.org։ Վերցված է 2019-06-11