Փիսոն
Արտաքին տեսք
| Փիսոն | |
|---|---|
| Տեսակ | գրական ստեղծագործություն |
| Ձև | բանաստեղծություն |
| Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
| Բնագիր լեզու | հայերեն |
| Գրվել է | հայտնի չէ |
| Հրատարակվել է | 1907 թվական |
| Վիքիդարան | Փիսոն |
«Փիսոն», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից մեկը, որի գրության թվականը հայտնի չէ։ Չի պահպանվել ինքնագիրը։
Ստեղծման պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]«Փիսոն» բանաստեղծությունը տպագրվել է Տիգրան Վարդանյանի «Ժողովրդական անգիր բանաստեղծություններ» ժողովածուի մեջ «Կատուն» վերնագրով։ Բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է 1907 թվականին Լուսաբեր դասագրքի Ա տարի 58-րդ էջում, այնուհետև՝ 1908 թվականին Լուսաբեր դասագրքի Բ տարի 14-րդ էջում և նաև դասագրքի հետագա տարիների հրատարակություններում։ «Փիսոն» հրատարակվել է նաև 1940-1959 թվականներին Երևանում 6 հատորով լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության 229-րդ էջում[1]։
Բանաստեղծությունն արտատպվում է Լուսաբեր դասագրքի Ա տարից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Երկերի Լիակատար Ժողովածու, Բանաստեղծություններ, Առաջին հատոր. Երևան: «ՀՍՍՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ». 1988. էջ 614.
