Սամվել Բաբայան (գեներալ)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Բաբայան նույն ինքը Բեկոր (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սամվել Բաբայան | |
---|---|
![]() | |
մարտի 5, 1965 (60 տարեկան) - | |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Զորատեսակ | Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ |
Կոչում | գեներալ |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ |

Սամվել Անդրանիկի Բաբայան (մարտի 5, 1965, Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռազմական, պետական և քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ (1996), Արցախի հերոս (1997, հրաժարվել է կոչումից), «Ոսկե արծիվ» շքանշանակիր:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1982 թվականին ավարտել է Եղիշե Չարենցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը (ք. Ստեփանակերտ)։
- 1983-1985 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում՝ Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունում տեղակայված տանկային գնդի հրետանու դիվիզիոնի հետախուզական վաշտում[1]։
- 1988 թվականին մասնակցում է Արցախի ազատագրական պայքարին։
- 1989-1991 թվականներին եղել է Արցախյան ազատամարտի գաղտնի ջոկատների հրամանատարներից մեկը, կենտրոնական շտաբի անդամ, ԼՂՀ ինքնապաշտպանության ջոկատների հրամանատարի տեղակալ։
- 1991 թվականի հունիսին «Կոլցո» օպերացիայի ժամանակ՝ հունիսի 1-ին անձնագրի անճշտությունների պատճառաբանությամբ ԽՍՀՄ Ներքին զորքերի հրամանով ձերբակալվել և 6 ամսից ավել պահվել է Շուշիի, ապա՝ Բաքվի Բաիլյան բանտում։ Ամիսներ անց Սամվել Բաբայանի եղբայր՝ Կարեն Բաբայանը[1] ընկերների հետ առևանգում են Ստեփանակերտ ժամանած Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ Շուքյուր Աբբասովին, ում ազատության համար պարետատան հետ Ռոբերտ Քոչարյանի վարած բանակցությունների արդյունքում պահանջում են ազատ արձակել 10 գերի հայերի։ Այլոց անունները նշում են նաև այն պատճառով, որ չբացահայտվի Բաբայանի կարևորությունը հայկական կողմի համար։ Փոխանակումը հաջող է ընթանում, ու Բաբայանը այլոց հետ վերադառնում են հետ[2]։
- 1992-1993 թվականներին եղել է ԼՂՀ նախարարների խորհրդին առընթեր ինքնապաշտպանության կոմիտեի անդամ, ԼՂՀ ինքնապաշտպանության ջոկատների հրամանատարի տեղակալ, ԼՂՀ ինքնապաշտպանության խորհրդի նախագահի առաջին տեղակալ, ԼՂՀ ինքնապաշտպանության խորհրդի նախագահի պաշտոնակատար, 1992 թ. օգոստոսից՝ ԼՂՀ ինքնապաշտպանության ջոկատների հրամանատարի պաշտոնակատար, 1992 թ. սեպտեմբերից՝ ԼՂՀ պաշտապանության բանակի հրամանատար:
- 1992-1993 թվականներին ԼՂՀ ինքնապաշտպանության շրջաններում ղեկավարում էր մարտական գործողությունները, մասնակցել է Շուշիի ազատագրման օպերացիայի մշակմանը։ Եղել է Շուշիի ազատագրման չորս ուղղություններից գլխավորի՝ Լաչինի ուղղության[1] հրամանատարը, որի նպատակն էր վերահսկել Լաչին-Շուշի ճանապարհը ու շրջակա բարձունքները՝ Լաչինից հնարավոր ժամանելիք ուժերին չեզոքացնելու նպատակով[1]։
- 1992 թվականի մարտից մինչև օգոստոս եղել է ԼՂՀ նախարարների խորհրդին կից ինքնապաշտպանության կոմիտեի անդամ, ԼՂՀ զինված ուժերի հրամանատարի տեղակալ։
- 1992 թվականի օգոստոսից մինչև 1993 թվականի ապրիլը հանդիսանում էր ԼՂՀ ինքնապաշտպանության խորհրդի նախագահի առաջին տեղակալ։
- 1993 թվականի ապրիլից մինչև նույն թվականի նոյեմբեր. Ինքնապաշտպանության խորհրդի նախագահի պաշտոնակատար։
- 1993 թվականի նոյեմբերից մինչև 1999 թվականի դեկտեմբեր. ԼՂՀ Ինքնապաշտպանության բանակի հրամանատար։
- 1994 թվականներին մասնակցել և, որպես ԼՂՀ պաշտոնական ներկայացուցիչ ստորագրել է ԼՂՀ, Ադրբեջանի և Հայաստանի միջև կրակի դադարեցման ժամանակավոր երկու համաձայնագիր։ 1994 թվականի Մոսկովյան (փետրվարի 18) և Բիշքեկյան (մայիսի 5) արձանագրությունների հիման վրա ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովին, ՌԴ արտգործնախարար Անդրեյ Կոզիրևին, ՌԴ նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովին հղված եռակողմ նամակներով 1994 թվականի մայիսի 12-ին[3]։ հաստատվել է հրադադար։ Այս փաստաթղթի 3-րդ կետով նախատեսվում էր, որ կողմերը (Ադրբեջանը, Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը) 10-օրյա ժամկետում՝ ոչ ուշ, քան մինչև մայիսի 22-ը, պետք է ստորագրեին զինված հակամարտության դադարեցման մասին համաձայնագիր, ինչը, սակայն, սահմանված ժամկետում տեղի չունեցավ, քանի որ ադրբեջանական կողմն այն համարեց կապիտուլյացիա։ Քանի որ այսպիսի իրավիճակը հնարավորություն էր տալիս ԼՂՀ ՊԲ-ին ցանկացած պահի վերսկսել ռազմական գործողությունները, միջնորդները 1994թ. հուլիսին հանդես եկան նոր համաձայնագրի ստորագրման նախաձեռնությամբ։ Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև հուլիսի 26-ին ստորագրված սույն համաձայնագրով էլ նախատեսվում էր 30-օրյա ժամկետում կնքել Մեծ քաղաքական համաձայնագիր, ինչը ևս չստորագրվեց ադրբեջանական կողմի քաղաքական խուսանավման պատճառով։ Այսինքն՝ Սամվել Բաբայանը ստորագրել է բացառապես կրակի դադարեցման մասին ժամանակավոր համաձայնագրեր, որոնց ընթացքում պիտի ստորագրվեր քաղաքական համաձայնագիր, ինչը տեղի չի ունեցել ադրբեջականական կողմի վիժեցման պատճառով։
- 1995-1999 թթ. ԼՂՀ առաջին Պաշտպանության նախարար։ Փոխգնդապետ (1992), գնդապետ (1993), գեներալ-մայոր (1994), գեներալ-լեյտենանտ (1996), ԼՂՀ «Ոսկե Արծիվ» շքանշանակիր։
- 1992-1994 թվականներին եղել է ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի անդամ։
- 1992-1995 թվականներին ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր։
- 1995-1999 թվականներին եղել է ԼՂՀ կառավարության և նախագահին կից անվտանգության խորհրդի անդամ։
- 1995 և 1996 թվականի մայսի 9-ին, որպես ԼՂՀ պաշտպանության նախարար, ընդունվել է Ստեփանակերտում կայացած, նախադեպը չունեցող ԼՂՀ ՊԲ ռազմական շքերթները։
- 2000-2004 թվականներին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով ազատազրկման է դատապարտվել 14 տարով, սակայն 4,5 տարի անց նրան ներում է շնորհվել սուր առողջական խնդիրների պատճառով։
- 2004-2005 թվականներին ստեղծում է տեղեկատվական-վերլուծական «Խաչմերուկ» հասարակական կազմակերպությունը (ք. Երևան)։
- 2005 թվականին հիմնադրում է «Դաշինք» կուսակցությունը և ընտրվել նույն կուսակցության նախագահ:
- 2017 թվականին ԱԱԾ-ն ձերբակալել է Սամվել Բաբայանին՝ «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր մաքսանենգ ճանապարհով Հայաստան բերելու գործի շրջանակներում։ Բաբայանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։
- 2018 թվականին հեղափոխությունից հետո ազատ է արձակվել բանտից։
- 2020 թվականի Արցախի Հանրապետությունում մարտի 31-ին կայացած համապետական ընտրություններում նրա գլխավորած «Միասնական Հայրենիք» կուսակցությունը մտնում է Արցախի ԱԺ՝ 9 մանդատով։
- 2020 թվականի մայիսի 29-ին նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար[4]։ Այդ պաշտոնից հրաժարվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին[5]։
- 2021 թվականին հիմնադրել է «Ազատական» կուսակցությունը, որը մասնակցել է 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններին՝ Բաբայանի գլխավորությամբ[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Г. Хачатрян, Г. Казарян, С. Маргарян (2009). Победы как они были: позывные 44. Երևան: Հայկական հանրագիտարան. ISBN 978-5-89700-036-4.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Քոչարյան, Ռոբերտ (2019). Կյանք և ազատություն. Երևան. ISBN 978-9939-0-2957.
{{cite book}}
: Check|isbn=
value: length (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «СОГЛАШЕНИЕ О ПРЕКРАЩЕНИИ ОГНЯ В РАЙОНЕ НАГОРНО-КАРАБАХСКОГО КОНФЛИКТА С 12 МАЯ 1994 ГОДА».
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Սամվել Բաբայանը նշանակվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար». armenpress.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Arminfo: Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարը վայր է դրել իր լիազորությունները». arminfo.info (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Սամվել Բաբայանը «Ազատական» կուսակցության հետ պատրաստվում է մասնակցել ընտրություններին». www.panorama.am. 2021 թ․ մայիսի 25. Վերցված է 2021 թ․ հունիսի 15-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խաչատրյան Հ․, Ղազարյան Գ․, Մարգարյան Ս․, Հաղթանակներն ինչպես եղել են. ազդականչ 44, Երևան, 2008:
- Աղաջանյան Վ., Ազգային հերոս Սամվել Բաբայան, Երևան, 1998։
- Հասրաթյան Ս., Ղարաբաղյան պատերազմ, Երևան, 2001։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամվել Բաբայան (գեներալ)» հոդվածին։ |
|
Կատեգորիաներ:
- Մարտի 5 ծնունդներ
- 1965 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ստեփանակերտ քաղաքում ծնվածներ
- Արցախի հերոսներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- «Դաշինք» կուսակցության անդամներ
- Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գեներալ-լեյտենանտներ
- Բաիլյան բանտի կալանավորներ
- Հայ կալանավորներ և ձերբակալվածներ
- Հայաստանի քաղաքական բանտարկյալներ
- Շուշիի բանտի կալանավորներ
- Ոսկե Արծիվ շքանշանակիրներ
- Արցախի պաշտպանության նախարարներ