Սամվել Բաբայան (գեներալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Բաբայան նույն ինքը Բեկոր (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սամվել Բաբայան
մարտի 5, 1965(1965-03-05) (59 տարեկան) -
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԶորատեսակԲանվորա-գյուղացիական Կարմիր բանակ
Կոչումգեներալ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ
Արցախի հերոս
Լուսածրված պատկեր Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարանից

Սամվել Անդրանիկի Բաբայան (մարտի 5, 1965(1965-03-05), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի նախկին գլխավոր հրամանատար։ Ռազմական, պետական և քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ (1996), Արցախի հերոս (1997, հրաժարվել է կոչումից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1972-1982 թվականներին ավարտել է Եղիշե Չարենցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը (ք. Ստեփանակերտ
  • 1983-1985 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում՝ Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունում տեղակայված տանկային գնդի հրետանու դիվիզիոնի հետախուզական վաշտում[1]։
  • 1988 թվականին մասնակցում է Արցախի ազատագրական պայքարին։
  • 1989-1991 թվականներին եղել է Արցախյան ազատամարտի գաղտնի ջոկատների հրամանատարներից մեկը, ղեկավարել է Ստեփանակերտի 2-րդ կամավորական ջոկատը, եղել է կենտրոնական շտաբի անդամ, ԼՂՀ ինքնապաշտպանության ջոկատների հրամանատարի տեղակալ։
  • 1991 թվականի հունիսին «Կոլցո» օպերացիայի ժամանակ՝ հունիսի 1-ին անձնագրի անճշտությունների պատճառաբանությամբ ԽՍՀՄ Ներքին զորքերի հրամանով ձերբակալվում և 6 ամսից ավել պահվում Շուշիի, ապա՝ Բաքվի Բաիլյան բանտում։ Ամիսներ անց Սամվել Բաբայանի եղբայր՝ Կարեն Բաբայանը[1] ընկերների հետ առևանգում են Ստեփանակերտ ժամանած Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ Շուքյուր Աբբասովին, ում ազատության համար պարետատան հետ Ռոբերտ Քոչարյանի վարած բանակցությունների արդյունքում պահանջում են ազատ արձակել 10 գերի հայերի։ Այլոց անունները նշում են նաև այն պատճառով, որ չբացահայտվի Բաբայանի կարևորությունը հայկական կողմի համար։ Փոխանակումը հաջող է ընթանում, ու Բաբայանը այլոց հետ վերադառնում են հետ[2]։
  • 1992-1993 թվականներին ԼՂՀ ինքնապաշտպանության շրջաններում ղեկավարում էր մարտական գործողությունները, մասնակցել է Շուշիի ազատագրման պլանի նախագծմանը ու ղեկավարել Լիսագորի՝ հարավ-արևմտյան ուղղությունը[1], որի նպատակն էր վերահսկել Լաչին-Շուշի ճանապարհը ու շրջակա բարձունքները՝ Լաչինից հնարավոր ժամանելիք ուժերին չեզոքացնելու նպատակով[1]։
  • 1992-1994 թվականներին մասնակցել է մարտական գործողությունների դադարեցման բանակցություններին։
  • 1992-1999 թվականներին մասնակցել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային բանակցություններին։
  • 1992 թվականի մարտից մինչև օգոստոս եղել է ԼՂՀ նախարարների խորհրդին կից ինքնապաշտպանության կոմիտեի անդամ, ԼՂՀ զինված ուժերի հրամանատարի տեղակալ։
  • 1992 թվականի օգոստոսից մինչև 1993 թվականի ապրիլը հանդիսանում էր ԼՂՀ ինքնապաշտպանության խորհրդի նախագահի առաջին տեղակալ։
  • 1993 թվականի ապրիլից մինչև նույն թվականի նոյեմբեր. Ինքնաշաշտպանության խորհրդի նախագահի պաշտոնակատար։
  • 1993 թվականի նոյեմբերից մինչև 1999 թվականի դեկտեմբեր. ԼՂՀ Ինքնապաշտպանության բանակի հրամանատար։
  • 1994 թվականին ստորագրել է ԼՂՀ, Ադրբեջանի և Հայաստանի միջև հաստատված հրադադարի մասին եռակողմ համաձայնագիրը[3]։
  • 1995-1999 թթ. ԼՂՀ առաջին Պաշտպանության նախարար։ Փոխգնդապետ (1992), գնդապետ (1993), գեներալ-մայոր (1994), գեներալ-լեյտենանտ (1996), ԼՂՀ «Ոսկե Արծիվ» շքանշանակիր։
  • 1992-1994 թվականներին եղել է ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի անդամ։
  • 1992-1995 թվականներին ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր։
  • 1995-1999 թվականներին եղել է ԼՂՀ կառավարության և նախագահին կից անվտանգության խորհրդի անդամ։
  • 2000-2004 թվականներին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով ազատազրկման է դատապարտվել 14 տարով, սակայն 4,5 տարի անց նրան ներում է շնորհվել։
  • 2004-2005 թվականներին ստեղծում է տեղեկատվական-վերլուծական «Խաչմերուկ» հասարակական կազմակերպությունը (ք. Երևան
  • 2005 թվականին հիմնադրում է «Դաշինք» կուսակցությունը։
  • 2017 թվականին ԱԱԾ-ն ձերբակալել է Սամվել Բաբայանին՝ «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր մաքսանենգ ճանապարհով Հայաստան բերելու գործի շրջանակներում։ Բաբայանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։
  • 2018 թվականին հեղափոխությունից հետո ազատ է արձակվել բանտից։
  • 2020 թվականի մարտի 31-ին կայացած ընտրություններում նրա գլխավորած «Միասնական Հայրենիք» կուսակցությունը մտնում է Արցախի ԱԺ՝ 9 մանդատով։
  • 2020 թվականի մայիսի 29-ին նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար[4]։ Այդ պաշտոնից հրաժարվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին[5]։
  • 2021 թվականին հիմնադրել է «Ազատական» կուսակցությունը, որը մասնակցել է 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններին՝ Բաբայանի գլխավորությամբ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Г. Хачатрян, Г. Казарян, С. Маргарян (2009). Победы как они были: позывные 44. Երևան: Հայկական հանրագիտարան. ISBN 978-5-89700-036-4.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. Քոչարյան, Ռոբերտ (2019). Կյանք և ազատություն. Երևան. ISBN 978-9939-0-2957. {{cite book}}: Check |isbn= value: length (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. «СОГЛАШЕНИЕ О ПРЕКРАЩЕНИИ ОГНЯ В РАЙОНЕ НАГОРНО-КАРАБАХСКОГО КОНФЛИКТА С 12 МАЯ 1994 ГОДА».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. «Սամվել Բաբայանը նշանակվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար». armenpress.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
  5. «Arminfo: Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարը վայր է դրել իր լիազորությունները». arminfo.info (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 13-ին.
  6. «Սամվել Բաբայանը «Ազատական» կուսակցության հետ պատրաստվում է մասնակցել ընտրություններին». www.panorama.am. 2021 թ․ մայիսի 25. Վերցված է 2021 թ․ հունիսի 15-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աղաջանյան Վ., Ազգային հերոս Սամվել Բաբայան, Երևան, 1998։
  • Հասրաթյան Սենոր, Ղարաբաղյան պատերազմ, Երևան, 2001։
  • Խաչատրյան Հենրիկ, Ղազարյան Գարեգին, Մարգարյան Սիրվարդ, Հաղթանակներն ինչպես եղել են՝ Ազդականչ - 44, Երևան, 2008, 384 էջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամվել Բաբայան (գեներալ)» հոդվածին։