Պայծառ…

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Պայծառ…»
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Հրատարակվել է1922 թվական
ՎիքիդարանՊայծառ…

«Պայծառ…», Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից[1]։ Գրվել է 1922 թվականին։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղիշե Չարենցի «Գեղարվեստական երկերի» 132-րդ էջից երևում է, որ գրվել է 1922 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին։

Ինքնագրերը թվագրված չեն։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում՝ Թումանյանի ֆոնդի 88-րդ համարում, երեք սևագիր-ինքնագիր և մեկ սևագրություն է պահվում, որոնք թերի են և շատ հատվածներ շարադրված են խառնիխուռն, շատ հաճախ նաև արձակ տողերով, որոնք անընթեռնելի են։ Գրվածից պարզ երևում է, որ դա ստեղծագործության թերի գրառումն է։

Առաջին անգամ տպագրվել է Եղիշե Չարենցի «Գեղարվեստական երկեր»-ի 130-132 էջերում, այնուհետև՝ Հոովհաննես Թումանյանի «Երկերի ժողովածու»-ի առաջին հատորում՝ 151-156 էջերում։

Հովհաննես Թումանյանի «Երկերի լիակատար ժողովածու»-ում տպագրվել է «Գ» ինքնագրից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թումանյան, Հովհաննես (2018). Երկերի լիակատար ժողովածու, առաջին հատոր. Երևան: ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ. էջ 674.