Ո՞վ տարավ
Ո՞վ տարավ | |
---|---|
Տեսակ | բանաստեղծություն |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | նոյեմբերի 11, 1895 |
Հրատարակչություն | «Լրաբեր հասարակական գիտություններ» |
Հրատարակվել է | 1979 |
Հայերեն հրատ. | Խաժակ Գյուլնազարյան |
Վիքիդարան | Ո՞վ տարավ |
«Ո՞վ տարավ», Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից, որը գրվել է 1895 թվականի նոյեմբերի 11-ին։
Թումանյանի թանգարանի գլխավոր գույքամատյան 1027-ում՝ ծոցատետր 1-ում պահվում են այդ ստեղծագործության երկու սևագիր-ինքնագրեր։ Առաջին նախնական գրառումի վերևում Թումանյանը գրել է․ «Օր․ Ե․ Վ․, նոյեմբերի 11, 95, Ախլք․»։ Երկրորդ ինքնագիրը համեմատաբար ավելի մշակված է և չի թվագրված[1]։
Հրապարակում[խմբագրել | խմբագրել կոդը]
Այդ ինքնագիրը առաջին անգամ տպագրվել է 1979 թվականին «Լրաբեր հասարակական գիտությունների» առաջին հատորում (էջ 29)։ Հրապարակել է Խաժար Գյուլնազարյանը։ Տպագրվել է ինքնագրից։
Նվիրված է Ներսիսյան դպրոցի ուսուցիչ, գյուղատնտես Տիգրան Գյուզալյանի կնոջը՝ Երանյակ Վարդանյանցին (1879-1916)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Թումանյան Հովհաննես (2018)։ Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1։ Երևան: ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ,։ էջ 651
|