Մընաս բարով, ուղտ բարեկամ…
«Մընաս բարով, ուղտ բարեկամ…» | |
---|---|
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Հրատարակվել է | 1902 թվական |
Վիքիդարան | Մընաս բարով, ուղտ բարեկամ… |
«Մընաս բարով, ուղտ բարեկամ…», Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից[1], գրվել է 1902 թվականի նոյեմբերի 5-ին, Բորժոմում։
Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բորժոմի ապարանք իր այցելությունը հումորով ներկայացնելու նպատակով, Թումանյանն օգտագործել է բանահյուսական նյութը։ Ապարանքում այդ օրերին եղել են թագավորական ընտանիքի անդամներ, և բանաստեղծի բժիշկ բարեկամ Ա․ Զարգարյանը (Ռուստեմը) ապրել ու աշխատել է որպես բժիշկ։ Թումանյանի այցը չեն նկատել թագավորական ընտանիքի անդամները։ Հենց սա էլ ակնարկվում է ոտանավոր—առակում։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Փիլիպոս Վարդազարյանի ֆոնդի 413/10 գ համարում է պահվում Թումանյանի՝ 1902 թվականի նոյեմբերի 5-ին Բորժոմից Փիլիպոս Վարդազարյանին հղած նամակը և դրա մեջ՝ ինքնքագիրը։
Առաջին անգամ տպագրվել է երկերի ժողովածուի 5-րդ հատորի 244 էջում, այնուհետև՝ առաջին հատորի 507 էջում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Թումանյան, Հովհաննես (2018). Երկերի ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ. էջ 664.