Մեր կյանքը— կարճ մի վերելք
«Մեր կյանքը— կարճ մի վերելք» | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | քառյակ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | հավանաբար 1919 թվական |
Վիքիդարան | Մեր կյանքը— կարճ մի վերելք |
«Մեր կյանքը-կարճ մի վերելք», Հովհաննես Թումանյանի քառյակներից, ստույգ հայտնի չէ, թե երբ է Թումանյանը գրել այս քառյակը։ Ձեռագրից դատելով` կարելի է ենթադրել, որ այն գրված է 1919 թվականին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է քառյակի մեկ ինքնագիր։ Առաջին անգամ տպագրվել է Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի 1-ին հատորի 844-րդ էջում։ Տպագրվում է ինքնագրից։
Ներկա հրատարակության մեջ ինքնագրի հիման վրա պարզ է դարձել, որ Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի առաջին հատորի չորրորդ տողում սխալմամբ տպագրվել է «անմահացած», բայց այն պետք է լիներ «անմեկ աստված»[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Թումանյան, Հովհաննես (1990). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, երկրորդ հատոր. էջ 535.