Ճնճղուկներ (բանաստեղծություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճնճղուկներ
Տեսակբանաստեղծություն
ԺանրԲանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել էհայտնի չէ
Հրատարակվել է1907 թվական
ՎիքիդարանՃնճղուկներ

«Ճնճղուկներ», Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից մեկը։ Ակունքը ժողովրդական է։ Գրության թվականը հայտնի չէ։ Չի պահպանվել ինքնագիրը։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանի «Ճնճղուկներ» բանաստեղծությունը տպագրվել է Գ․ Սրվանձտյանի «Մանանայում»։ Մեկ այլ տարբերակ հրատարակվել է Կոմիտասի և Մանուկ Աբեղյանի «Հազար ու մի խաղ» ժողովածուում և այլն։

Ստեղծագործությունն առաջին անգամ տպագրվել է 1907 թվականին Լուսաբեր դասագրքի Ա տարիի 78-79-րդ էջերում, այնուհետև՝ 1908 թվականին Լուսաբեր դասագրքի Բ տարիի 114-115-րդ էջերում, ինչպես նաև նույն դասագրքի հետագա տարիների հրատարակություններում։ Այնուհետև ստեղծագործությունը տպագրվել է Երևանում 1940-1959 թվականներին 6 հատորով լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի 1-ին հատորի 233-րդ էջում[1]։

Արտատպվում է Լուսաբեր դասագրքի Ա տարիից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երկերի Լիակատար Ժողովածու, Բանաստեղծություններ, Առաջին հատոր. Երևան: «ՀՍՍՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ». 1988. էջ 617.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Ճնճղուկներ (բանաստեղծություն)